Բարի գալուստ HoT մատյան! Այստեղ Դուք կգտնեք HoT Ակադեմիայի նորությունները։

🎉 🥳Ուրախ ենք տեղեկացնել, որ HoT Ակադեմիան MAROG բրենդինգային և մարքեթինգային հաղորդակցությունների ընկերության հետ համատեղ առաջին անգամ նախաձեռնել է Մասնագիտական ստվերում (Shadowing) միջոցառումը։

😊Մասնագիտական ստվերումի նպատակն է HoT Ակադեմիայի շրջանավարտներին պարգևել ևս մեկ փորձառություն՝ հնարավորություն տալով առավել մոտիկից ծանոթանալ մարքեթինգի ոլորտի պրոֆեսիոնալների աշխատանքին, մասնագիտական նրբություններին՝ գտնվելով նրանց կողքին և ուղղելով նրանց հարցեր։ Խոստանում ենք կիսվել ձեզ հետ մեր առաջին ստվերում միջոցառման ընթացքով և արդյունքներով:

#HoTԱկադեմիա #Marog #shadowing

🎉 HoT Ակադեմիան տարին մեկնարկեց իր ծրագրերի առաջին փուլի ամփոփիչ ավարտական միջոցառմամբ։ Դիլիջանում՝ մեկ հարկի տակ էր հավաքվել ողջ  HoT համայնքը՝ ճամփորդները, գուրուները, մենթորները, թիմը, գործընկերները։ 

Մեր գործունեության երեք տարիների արդյունքում իրականացրել ենք 3 կրթական ծրագիր՝ միտված հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը և հզորացմանը՝ ներգրավվելով ավելի քան 300 երիտասարդների Հայաստանի Տավուշի և Գեղարքունիքի մարզերից։ Վերջիններս հնարավորություն են ունեցել ստանալու ոչ միայն հիմնարար տեսական գիտելիքներ, այլև անհատական մենթորություն՝ Հայաստանի լավագույն մասնագետների կողմից տարբեր ոլորտների ուղղությամբ՝ հաղորդակցությունից մինչև մարքեթինգից, բիզնեսից մինչև ֆինանսներ, ինչպես նաև ձեռք են բերել փորձառություն՝ իրականացնելով իրական նախագծեր։ Դե իսկ HoT Ակադեմիայի դրամաշնորհային ծրագրի արդյունքում այսօր գործում և օրեցօր զարգանում է մարզային 17 բիզնես՝ սննդի արտադրության ոլորտից մինչև հյուրատնային ծառայություններ։

Հպարտ ենք նշել,  որ այս երեք տարիների արդյունքում ստեղծել ենք հզոր համայնք, ուր միավորվել են գործին նվիրված, ստեղծարար, նորարար, մշտապես աճելու և զարգանալու, սովորելու և սովորեցնելու ձգտումով լի մարդիկ։ 

#HoTԱկադեմիա #Բիզնեսինկուբատոր #Ամանորյատոնավաճառ

🎉 Լավ լուր ենք բերել ձեզ համար։ Շտապե՛ք ամանորյա գնումների Դիլիջանում։ 👉 Դեկտեմբերի 8-ին HoT Ակադեմիայի Բիզնես ինկուբատոր ծրագրի մասնակիցները՝ թվով 7 բիզնես կմասնակցի Դիլիջանում կայանալիք Ամանորյա տոնավաճառին 🎄։  

Մեր մասնակիցները խոստանում են ձեզ քաղցած չթողնել տոնավաճառի ընթացքում։ Ցանկանաս զովանալ, մոտեցի՛ր Kogovit տաղավարին և վայելիր անուշահամ չիչխանի, մասուրի կամ բալի բնական հյութերը։ 🍹Եթե քաղցած լինես, ապա ընտրությունը մեծ է. կարող ես համտեսել ՀացԱռատ Հյուրատուն/HacArat Guest House  համեղագույն ղափաման կամ Viva Aqua-ի ձկան կոտլետները՝ բուրգերի տեսքով 🍔 և իհարկե ինչ բուրգեր` առանց կորտոֆիլ ֆրի։ Իսկ եթե Ֆրի, 🍟ապա միայն հայկական արտադրության CRISPY FRIES-ից։Դե իսկ հացը կապահովի Վարագավանի հացաբուլկեղենը 🍞, այն էլ ինչ հաց՝ թթխմորով հաց. դիետիկ, սննդարար և վիտամիններով հարուստ՝ պատրաստված ամբողջահատիկի ալյուրից։Իսկ եթե սիրտդ քաղցրի կարիք ունենա՝ բաց չթողնես Մասրենի թեյարան/ MasrenyTea room-ի տաղավարը՝ վայելելու գիլասի և հոնի մուրաբան։ 🧉Դե իսկ վերջում առաջարկում ենք գիտական ժամանց Space42-ի տաղավարում. նրանց շնորհիվ դուք կկարողանաք ձեռք բերել ոչ միայն գիտական նվերներ, այլև հնարավորություն կունենաք 🔭պրոֆեսիոնալ թվային դիտակով  մոտիկից դիտել արևը 🌞։

#HoTԱկադեմիա #Բիզնեսինկուբատոր #Ամանորյատոնավաճառ

Ուրախ ենք հայտնել, որ հոկտեմբերի 19-ին կայացավ HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառումը։

37 նորաթուխ HoT ճամփորդ հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ, հանդիպելու HoT Գուրուներին և HoT Թիմին, ինչպես նաև ընտրելու այն HoT Ստարտափներին, որոնց համար կատարելու են նախագծային աշխատանք՝ ծրագրի Սովորել Գործելով կրթական Թռիչքի ընթացքում։ 

Միջոցառման լուսանկարները դիտեք այստեղ։

#HoTԱկադեմիա #Մասնագիտականինկուբատոր

#HoTԹիմ

Ծանոթացեք՝ HoTԹիմի անդամ Լիլիթն է. 🤩Նա համակարգում է HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագիրը։ Եվ չնայած մասնագիտությամբ մաթեմատիկ է՝ ունի նախագծերի ղեկավարման ավելի քան 7 տարվա փորձ, ներգրավված է եղել մի շարք կրթական ծրագրերում, իսկ մաթեմատիկական կրթությունը օգնում է նրան արագ կողմնորոշվելու, ճիշտ որոշումներ կայացնելու և ներդնելու մաթեմատիկական մտածելակերպը նախագծերի իրականացման գործում։ 💪💪 

#HoTԱկադեմիա #Մասնագիտականինկուբատոր

#HoTԳուրու #Հաղորդակցություն

🖊📄 Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես կազմել գրագետ և միևնույն ժամանակ վաճառող տեքստեր։ Եթե ոչ, ապա HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի դասընթացավար Լիլիթ Արամին կսովորեցնի Ձեզ հաղորդակցության և գովազդագրության բոլոր գաղտնիքներն ու նրբությունները։

Լիլիթն ավելի քան 6 տարվա փորձով բովանդակագիր և տեքստագիր է։ 💪 2022թ.-ից հիմադրել և ղեկավարում է «10:30 Club» այլընտրանքային կրթական հարթակը, ինչպես նաև հանդիսանում է ճանաչված «Rearrange», «Պարզից պարզ» պոդկաստերի տեքստագիրը։ 

#HoTԱկադեմիա #Մասնագիտականինկուբատոր

 #HoTԳուրու #Գրաֆիկդիզայն🎨 

Սոցցանցերում ձեր հրապարակումների համար գրավիչ և տարբերվող պաստառներ ստեղծելու համար անչափ կարևոր են դիզայն հմտությունները, մասնավորապե՝ դիզայն մտածելակերպը, գույների ճիշտ ընտրությունը, վիզուալները և այլն։ 🥳 

Ուրախությամբ հայտնում ենք, որ HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի Գրաֆիկ դիզայն ուղղության դասընթացավարն է 9 տարվա փորձառություն ունեցող գրաֆիկ դիզայներ Տոմա Մովսիսյանը։

Տոման կրթություն է ստացել և իր մասնագիտական կարիերան սկսել է Մոսկվայում, այնուհետև տեղափոխվել է Երևան։ Ներկայումս MAROG բրենդինգային և մարքեթինգային հաղորդակցությունների ընկերության դիզայն թիմի ղեկավարն է։ Տոման պատրաստ է փոխանցել իր գիտելիքներն ու փորձառությունն ապագա HoT մասնագիտական ճամփորդներին։ 🤩 

#HoTԱկադեմիա #Մասնագիտականինկուբատոր

#HoTԳուրու #ՎիզուալԿոնտենտ

🎬Իսկ դուք գիտե՞ք ինչպես ստեղծագործ և թրենդային ռիլեր նկարել և մոնտաժել կամ ինչպե՞ս ճիշտ կարգավորել IG պրոֆիլը՝ մաքսիմալ արդյունք գրանցելու համար։ Եթե ոչ, ապա շտապում ենք Ձեզ ուրախացնել. HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի «Վիզուալ Կոնտենտի ստեղծում» մարքեթինգային ուղղության դասընթացավարն է վիզուալ կոնտենտի գուրու Թամարա Արշակյանը։

 😍Թամարան մարքեթինգի մասնագետ է ավելի քան 10 տարվա փորձով: Նա նաև ձեռներեց է. Հանդիսանում է մի քանի բիզնես նախագծերի հեղինակ։ Հիմնել է իր հեղինակային Visual Intelligence դասընթացը, որն արդեն ունի ավելի քան 200 շրջանավարտ։ 

#HoTԱկադեմիա #Մասնագիտականինկուբատոր

#HoTԳուրու #Թվայինմարքեթինգ

Ծանոթացե՛ք Էդիտա Սարգսյանն է. 😍 առաջիկա երեք ամիսների ընթացքում Էդիտան HoT Մասնագիտական ինկուբատորի մասնակիցներին՝ HoT ճամփորդներին կսովորեցնի թվային մարքեթինգի և ՍՄՄ-ի բոլոր գաղտնիքներն ու նրբությունները։🧐 Էդիտան մարքեթինգի ոլորտում իր մասնագիտական ուղղին սկսել է MAROG բրենդինգային և մարքեթինգային հաղորդակցությունների ընկերությունում։

Ունի 7 տարվա աշխատանքային հարուստ փորձ. 💪 Իրականացրել և ղեկավարել է մարքեթինգային տարբեր նախագծեր և արշավներ, հրաշալի տիրապետությում է թվային գովազդի, բովանդակության ստեղծման և ռազմավարությունների մշակման հմտություններին։Բացի մասնագիտական գործունեությունից հանդես է գալիս որպես թվային մարքեթինգի խորհրդատու և դասախոս։ Անցկացրել է մի շարք մասնագիտական դասընթացներ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի բիզնեսների համար։  

#HoTԱկադեմիա #Մասնագիտականինկուբատոր

#HoTԳուրու 🧐😍 Magda Markosyan -ը HoT Մասնագիտական ինկուբատորի ողջ կրթական բովանդակության ղեկավարն է։ Նա միացել է ծրագրին որպես ուսումնական ղեկավար և վարելու է նաև ծրագրի մեկնարկային «Մարքեթինգի կառավարում» կարճ դասընթացը։

 💪 Մագդան մարքեթինգի և բրենդինգի փորձագետ է և ձեռներեց. ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ։ 2011թ-ից հիմնել և ղեկավարում է MAROG բրենդինգային և մարքեթինգային հաղորդակցությունների ընկերությունը։ Հիմնադրել է շուրջ 6 ընկերություն։

Հանդիսանում է բիզնես մենթոր և խորհրդատու ՏՏ և արտադրական ստարտափ ու խոշոր ընկերությունների համար։ Մարզերի զարգացման մեծ ջատագով է և ներգրավված է տարբեր ծրագրերում որպես փորձագետ։ Մագդան HoT-ի հետ է դեռևս Բիզնես ինկուբատոր ծրագրից. Նա ընդգրկված էր որպես GrowHoT! դրամաշնորհային ծրագրի ժյուրիի անդամ։

#HoTAcademy #HoTannouncements #HoTProfessionalIncubator

📣📣📣 Ուշադրութուն❗Մեկնարկել է HoT Մասնագիտական Ինկուբատոր ծրագրի մասնակիցների գրանցումը: 🥳 Շտապի՛ր դիմել՝ լրացնելով դիմում-հայտը 📝:

Սա եզակի հնարավորություն է՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և զարգացնելու հմտություններ մարքեթինգի ոլորտի ժամանակակից ամենապահանջված ուղղություններում՝ ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ 

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է` 🗓️ սեպտեմբերի 19։

Իսկ թե մարքեթինգի ոլորտի ո՞ր մասնագիտությունների մասին է խոսքը, կներկայացնենք շուտով։ 🤘

#HoTAcademy #HoTannouncements #HoTProfessionalIncubator

📣📣📣 Ուշադրութուն❗

HoT Ակադեմիան մեկնարկում է նոր կրթական ծրագիր՝ HoT Մասնագիտական Ինկուբատոր։🤩 Ծրագիրը միտված է երիտասարդների մասնագիտական հմտությունների զարգացմանը և հզորացմանը💪՝ մարքեթինգի ոլորտի ժամանակակից ուղղություններում։

Իսկ թե մարքեթինգի ոլորտի ո՞ր մասնագիտությունների մասին է խոսքը, կներկայացնենք շուտով։ 🤘

#HoTAcademy #HoTannouncements #HoTProfessionalIncubator

1 / 4

Ուրախ ենք տեղեկացնել, որ HoT Ակադեմիայի նախաձեռնած StartHoT!Մենթորության ճամփորդության ծրագրի եզրափակիչ՝ 5-րդ Թռիչքը վայրէջք է կատարել։ Հունիսի 8-ին մեկնարկում է HoTԲիզնես Ինկուբատորի հաջորդ փուլը՝ GrowHoT դրամաշնորհային ծրագիրը։

Հունիսի 8-ին, 15-ին և 16-ին HoTԲիզնես Ինկուբատոր ծրագրի մասնակից HoTՃամփորդները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները։ Ամենահաջողված  գաղափարները կարժանանան դրամաշնորհի մինչև 1 500 000 դրամի չափով։

👋🏻Բարի օր, մեր շատ սիրելի HoT համայնք։
👀Սիրով տեղեկացնում ենք, որ այս պահին ընթանում է #8․HoT Բիզնես Ինկուբատորի Պատրաստվածության Մոդուլի և Արագ Ժամադրությունների ամփոփումը։ 

Մեր Գուրուները՝ մենթորները, քննարկում և ամփոփում են մասնակիցների աշխատանքներն ու ներկայացված բիզնես գաղափարներն, ինչպես նաև կազմում են բիզնես գաղափարների համար նախատեսված անհատական առաջարկներն ու երզրակացությունները։🥳Այս ամենի արդյունքում ընտրվելու են 30 լավագույն մասնակիցները, որոնք կդառնան HoT ճամփորդներ և կմասնակցեն Բիզնես Ինկուբատոր ծրագրին։📅Վերջնարդյունքը պարզ կդառնա 10 օրվա ընթացքում

🌄Բարի օր, սիրելի՛ HoT համայնք։🤩Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ HoT Արագ Ժամադրությունների արդյունքում մենք ունեցանք 52 մասնակից։  Որոնցից լավագույն 30-ը կտեղափոխվեն մեր ծրագրի հաջորդ՝ StartHoT փուլ։⚡️ Իսկ Արագ Ժամադրությունների պատասխանները պարզ կդառնան շուտով։

🎙️HoTcast Sergey Tantushyan -ի հետ: ‼️Շտապի'ր դիտել այն, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմես մեր նոր ծրագրի կրթական մասի մասին։

Դիտել

💥HoT նորությունները շարունակվու՜՜մ են
🧡Սիրով Ձեզ ենք ներկայացնում մեր առաջին HoTcast-ը, որի ընթացքում մի հետաքրքի՜ր HoT զրույց ունեցանք մեր շատ սիրելի Անուշ Ղազանչյանի հետ։

Դիտել

28.08.2023թ
☀️Ողջույն, սիրելի’ HoT համայնք։
🧐Հիշու՞մ եք Լիլիթ Աբաչյան-ին։ Նա եղել է մեր HoT Վիրտուալ քոլեջի լավագույն և պայծառ ուսանողներից։ Իսկ այժմ, նա միացել է մեր աշխատանքային թիմին։
👉🏻Այսուհետև Լիլիթը  զբաղվելու է HoT-ական գրառումների ստեղծմամբ և կյաքում նորությունների տեղադրմամբ։ 👩🏻‍💻
🎉Բարի գալուստ մեր HoT ընտանիք։
🧡Եկեք միասին նրան ցանկանանք հաջողություն և բազում HoT-ական կրեատիվ գաղափարներ։

21.08.2023թ
👋🏻Ողջու՜յն, սիրելի HoT-եցիներ։
Մեծ ուրախությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր նոր թիմակցին՝ Արմեն Գասպարյանին 🚀🌟🤩
Այսուհետ Արմենը գլխավորելու է  մեր նոր նախագծերը՝ Բիզնես Ինկուբատորը  և  Մասնագիտական ինկուբատորը։ Նա առաջնորդելու է նորարարությունների մշակման և իրականացման ուղին:
😌Մենք վստահ ենք, որ նա թիմին կբերի թարմ գաղափարներ և ռազմավարություններ, որոնք կօգնեն մեզ իրականացնել մեր հավակնոտ նպատակները:
Եկեք միասին ողջունենք Արմենին մեր HoT ընտանիքում: 🤝🎊

20.07.2023թ
👋🏻Ողջու՜յն, սիրելի ՀոԹեցիներ։
 👀Ցանկանում ենք տեղեկացնել, որ նոր ծրագրերի ուսուցողական նյութերի մի մասը  լինելու են HoTքասթ-Փոթքասթների  ձևաչափով։
🧐Հմմմ, մեզ անչափ հետաքրքիր է՝ մեր ՀոԹեցիները լսու՞մ են փոթքասթներ։ Եթե այո՝ ո՞ր հարթակներում եք նախընտրում լսել և որո՞նք են ձեր սիրելի Փոթքասթները։