Մոդուլ #1: Թվային Գրագիտություն

Թվային գրագիտությունը HoT  Վիրտուալ քոլեջի մեկնարկային մոդուլներից էր, որին ուսանողները միացան հենց կրթական բաղադրիչի մեկնարկից՝ 2022թ. սեպտեմբերին։ 

Ուսումնական ծրագիրը կազմված է «Լինասթեր» ստարտափի կողմից, որը հանդիսանում է թվային առաջադրանքների աութսորսինգ ընկերություն, ով համագործակցում է տարբեր երկրների պատվիրատուների և հաճախորդների հետ՝ վերապատրաստված վիրտուալ օգնականների խմբի միջոցով։ «Լինասթերը» նաև թվային գործիքների և հմտությունների վերաբերյալ առցանց դասընթացների արտադրող է, և հատուկ 5-շաբաթյա կրթական ծրագիր էր կազմել HoT Ակադեմիայի ուսանողների համար, հաշվի առնելով ծրագրի թիրախային լսարանի կարիքներն ու առաձնահատկությունները։

Սովորելու 5 շաբաթների ընթացքում մոդուլի երկու դասախոսները՝ Արփինե Գրիգորյանն և Լիլիթ Խաչիկյանը ներկայացրեցին թվային միջավայրում շփվելու և աշխատելու հիմնական բազային գիտելիքներն և թվային հմտությունները, որոնք անհրաժեշտ են բոլորիս մեր առօրյա անձնական և մասնագիտական կյանքում:  

Մոդուլի ուսումնական ծրագրում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առցանց հաղորդակցման գործիքները և էթիկան, արդյունավետ առցանց աշխատանքի թվային գործիքները, ընդհանուր թվային գրագիտությունը և այլ  ոլորտային թեմաներ: Յուրաքանչյուր շաբաթ ուսանողների համար հասանելի էին դառնում տվյալ թեմայի վերաբերյալ տեսանյութերը և օժանդակ նյութերը, ինչպես նաև կազմակերպվում էր շաբաթական վիրտուալ ինտերակտիվ հանդիպում դասախոսների հետ։ Ընդհանուր առմամբ այս մոդուլի շրջանակում HoT  Վիրտուալ քոլեջի ուսանողները հանձնել են 6 ընթացիկ տեստեր և 1 ավարտական տեստ:

Ծրագրի մասին մոտավոր պատկերացում ունենալու համար կարող եք նայել մեր YouTube-յան ալիքի համապատասխան տեսանյութերի շարքը

Ահա HoT Վիրտուալ քոլեջի Թվային գրագիտություն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ իրենց կողմից ստացված գնահատականների: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։

Տեղ #1 - 96,3%


 Ելենա Հովհաննիսյան

HoT Թիմ՝ Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #2 - 95,7%


 Իրինա Սաֆարյան


HoT Թիմ՝ Y8

Տավուշ,
Աչաջուր

Տեղ #3 - 95,4%


 Միլենա Կռոյան


HoT Թիմ` Y8

Գեղարքունիք,
Սարուխան

Տեղ #4 -94,9%


 Սվետա Սաֆարյան


HoT Թիմ` The Geniuses

Տավուշ,
Աչաջուր

 Տեղ #5 - 94,3%


Նելլի Գևորգյան (HoT Դեսպան)


HoT Թիմ` Մտքի արծիվներ

Տավուշ,
Նոյեմբերյան

Տեղ #6 - 93,9%


 Անահիտ Ռուբինյան


HoT Թիմ` Մտքի արծիվներ

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #7 - 92,4%


Սաթենիկ Մելոյան

HoT Թիմ` Y8

Գեղարքունիք,
Գավառ

Տեղ #8 - 91,5%



Նարինե Փարսյան


HoT Թիմ` The Geniuses

Գեղարքունիք,
Սևան

 Տեղ #9- 89,7%


Սամվել Մանուկյան (HoT Դեսպան)


HoT Թիմ` Մոնթե

Գեղարքունիք,
Գավառ

 Տեղ #10 - 89,6%


Մելինե Գաբրիելյան


HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ

Գեղարքունիք,
Վարդենիկ

HoT ուսանողների կարծիքներ

Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և մարդակենտրոն մոտեցում, մենք մշտապես  կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։ Օրինակ այս մոդուլի հարցման արդյունքում այն հարցին, թե արդյո՞ք HoT ուսանողները ցանկանում են առավել խորացնել թվային գրագիտության իրենց հմտությունները՝ 73.2%ը դրական են պատասխանել: Այս արդյունքները, ինչպես նաև ուսանողների առաջարկությունները հաշվի կառնվեն HoT Ակադեմիայի 2023-2024թթ. իրականացվելիք կրթական ծրագրերի նախագծման ժամանակ:

Հայաստան, Երևան, 0002, Մաշտոցի պող. 15/73

info@hotacademy.org

Երկ - Ուրբ: 11.00 am - 6.00 pm