Հաղորդակցություն օտար լեվով՝ անգլերեն մոդուլը HoT Վիրտուալ քոլեջի մեկնարկային երրորդ մոդուլն էր, որին ուսանողները միացան հենց կրթական բաղադրիչի մեկնարկից՝ 2022թ. սեպտեմբերին։
Այս մոդուլի ուսուցումը կազմակերպված էր ըստ անգլերեն լեզվի իմացության մակարդակների՝ ներգրավելով ուսանողներին իրենց առավել համապատասպան մակարդակի խմբում։Անգլերենի իմացությունը ստուգվեց անհատապես մինչև դասընթացը սկսելը: Մոդուլի արդյունքում ուսանողները պատկերացում ունեցան հյուրընկալության ոլորտում անհրաժեշտ անգլերենի բառապաշարի՝ ինչպես նաև հարակից ոլորտների մասին։ Մոդուլը տրամադրել է լեզվի բազային գիտելիքներ, որոնք թույլ կտան ուսանողներին մուտք գործել հյուրընկալության ոլորտ։
Հաղորդակցությունն օտար լեզվով մոդուլը դասավանդեց «Republic» ՍՊԸ-ի թիմը։ Ընկերությունը հիմնադրվել է 2022-ին, ներկայացնում է լեզվի դպրոցների մեծ մասնագիտացված ընտանիք uRepublic ապրանքանշի ներքո։ Այն մասնագիտացած է առցանց հարթակում անգլերենի ուսուցման գործում:
Սովորելու 14 շաբաթների ընթացքում մոդուլի երկու դասախոսները՝ Տաթև Հարությունյանը և Ինեսսա Պետրոսյանը; նախ անցկացրին գրավոր ապա բանավոր ստուգուներ, որոնց արդյունքում ուսանողները բաժանվեցին երեք խմբերի՝ համաձայն անգլրերնի իմացության մակարդակի: Բուն ուսուցումը տևեց տասներկու շաբաթ, որի ընթացքում ուսանողներին տրամադրվեցին վիդեոդասեր և անցկացվեցին ամենշաբաթյա ինտերակտիվ հանդիպումներ:
Մոդուլի ուսումնական ծրագրում ամփոփվում են մի շարք թեմաներ և վարժություններ ամենշաբաթյա 40 րոպեանոց վիդեոդասերի միջոցով, որոնց հայերեն թարգմանությունները տրամադրվում են հավելվածների տեսքով: Դասերը ներառում են գործնական բառապաշարի վարժություններ, փոդքասթեր և երկխոսություններ հյուրընկալության՝ մասնավորապես տուրիզմի, հյուրանոցային և սննդի ոլորտներում: Ընդհանուր առմամբ այս մոդուլի շրջանակում HoT Վիրտուալ քոլեջի ուսանողները հանձնել են 1 տեղաբաշխման և 9 ընթացիկ թեստեր, իսկ վերջում 1 ավարտական թեստ:
Ահա HoT Վիրտուալ քոլեջի Հաղորդակցություն օտար լեվով՝ անգլերեն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ իրենց խմբում ցուցաբերած լավագույն առաջխաղացման և աճի: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։
3.2 խումբ #4 A2 մակարդակ
Նարինե Փարսյան
HoT Թիմ` The Geniuses
Գեղարքունիք,
Սևան
3.2 խումբ #5 A2 մակարդակ
Անահիտ Ռուստամյան
HoT Թիմ` iReality
Գեղարքունիք,
Սևան
3.3 խումբ #1 B1+ մակարդակ
Տաթևիկ Հարությունյան
HoT Թիմ` Geniuses
Տավուշ,
Նոյեմբերյան
3.3 խումբ #2 B1+ մակարդակ
Շուշան Գրիգորյան
HoT Թիմ` iReality
Գեղարքունիք,
Սևան
3.3 խումբ #3 B1+ մակարդակ
Էդուարդ Բարոյան
HoT Թիմ՝ The Hot Creators of Hot Academy
Գեղարքունիք,
Կալավան
Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և մարդակենտրոն մոտեցում, մենք մշտապես կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։