Իրավական գրագիտություն մոդուլը HoT Վիրտուալ քոլեջի թվով հինգերորդ մոդուլն էր, որը մեկնարկեց չորրորդ մոդուլի հետ միասին՝ 2022թ. հոկտեմբերի 26-ին։ Իրավական գրագիտություն մոդուլն ուներ երեք հիմնական կրթական ուղղություն, այն է՝
Այս ուղղությունների շրջանակներում ուսումնասիրվեցին առավել արդիկան և պրակտիկ այն թեմաներ, որոնց վերաբերյալ գիտելիքները օգտական կլինեն ուսանողների մասնագիտական զարգացման համար։ Մոդուլը կազմված էր պարզ և հասկանալի լեզվով, հնարավորինս պրակտիկ օրինակներով՝ զերծ բարդ իրավական տերմինաբանությունից, ինչի արդյունքում այն առավել հասանելի դարձավ ուսանողների։ Մոդուլի գլխավոր հերոս Աշոտ Անփորձիկյանի օրինակով ուսանողներին ներկայացվեցին տարբեր իրավիճակային հարցեր, որոնց լուծումները դեռ երկար ժամանակ կհիշվեն:
Իրավական գրագիտություն մոդուլը դասավանդեց «Justus Legal Consulting»-ի թիմը։ Իրավաբանական ընկերությունը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթը առևտրային և որ առևտրային ընկերություններին և ֆիզիկական անձանց, մասնագիտացած են ֆինանսական իրավունքի, կորպորատիվ իրավունքի և քաղաքացիական դատավարության մեջ:
Վեց շաբաթների ընթացքում ուսանողներին տրամադրվեցին վիդեոդասեր և անցկացվեցին ամենշաբաթյա ինտերակտիվ հանդիպումներ: Մոդուլի ուսումնացիրության արդյունքում ուսանողները սովորեցին աշխատանքային հարաբերությունների գրագետ կառուցման սկզբունքները, աշխատողների և գործատուների իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքային հարաբերությունների հիմնական իրավական կարգավորումները: Ձեռք բերեցին գիտելիքներ ձեռնարկատիրական հարաբերությունների իրավական կարգավորման, կորպորատիվ և դատական հաղորդակցության վերաբերյալ, ներկայացվեցին ընկերությունների կազմակերպաիրավական հիմնական ձևերը, դրանց առավելությունները և թերությունները: Ինչպես նաև պատկերացում կազմեցին ՀՀ հարկային համակարգի և հարկման համակարգերի մասին, ծանոթացան հիմնական հարկատեսակներին, միկրոձեռնարկատիրության համակարգին և դրա կիրառությանը։
Ընդհանուր առմամբ այս մոդուլի շրջանակում HoT Վիրտուալ քոլեջի ուսանողները հանձնել են 10 ընթացիկ թեստ, որի հիման վրա էլ ձևավոևել են իրենց ավարտական միավորները:
Ահա HoT Վիրտուալ քոլեջի Իրավական գրագիտություն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ ցուցաբերած լավագույն արդյունքի, ներկայացված են ստորև: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։
Տեղ #6
Անահիտ Ռուբինյան
HoT Թիմ` Մտքի արծիվներ
Գեղարքունիք,
Գավառ
Տեղ #7
Նունե Քոչարյան
HoT Թիմ՝ All Stars
Տավուշ, Իջևան
Տեղ #8
Նելլի Բայրամյան
HoT Թիմ` iReality
Տավուշ, Նոյեմբերյան
Տեղ #9
Էլիզա Հարությունյան (HoT դեսպան)
HoT Թիմ` The hot Creators
Գեղարքունի, Չկալովկա
Տեղ #10
Նադեժդա Շաղբաթյան
HoT Թիմ` Մոնթե
Տավուշ, Սևքար
Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և մարդակենտրոն մոտեցում, մենք մշտապես կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։