Դեպի առկա խնդրի օպտիմալ լուծում
- Մենթորի հետ զարգացնում եք Ձեր բիզնես գաղափարը և հիմնավորում առկա խնդիրն ու դրա լուծումը
- Հավաքագրում եք անհրաժեշտ հետազոտություններ և տվյալներ
8-շաբաթյա ինտենսիվ մենթորական ծրագիր Բիզնես Ինկուբատորի առաջին փուլի շրջանավարտների համար։ Լրամշակեք գաղափարը, զարգացրեք պրոդուկտը և պատրաստվեք ֆինանսավորում ստանալու համար։
Առաջին փուլում սովորեցիք, փորձարկեցիք գաղափարը և կառուցեցիք բիզնես մոդելը։
StartHoT!-ը մենթորների հետ այն իրական բիզնեսի վերածելու փուլն է, իսկ GrowHoT!-ը՝ ընտրված բիզնեսների ֆինանսական աջակցությունը։
6 շաբաթ · սեպտեմբերի 28 – նոյեմբերի 8։ Բիզնես մոդել կանվաս և պատրաստի ներկայացում։
8 շաբաթ · 5 թռիչք · անհատական մենթորություն՝ գաղափարը լրամշակելու, պրոդուկտը զարգացնելու, կամ բիզնեսը մեկնարկելու համար։
500 հազ – 1,5 մլն ֏ դրամաշնորհ և փորձագետի աջակցություն՝ 10,5 մլն դրամ ընդհանուր ֆոնդով։
Գաղափարի ձևակերպում, գնահատում և վավերացում՝ հաճախորդ և շուկա, բիզնես մոդել կանվաս, ֆինանսներ և ծախսեր, մարքեթինգ և վաճառք, թիմ և գործընկերներ, գաղափարի ներկայացում։
Ղեկավարի հոգեբանական առաստաղ և ինքնասաբոտաժ, սահմանափակող համոզմունքներ, էմոցիաների և ճանաչողական աղավաղումների ազդեցությունը որոշումների վրա, վստահության և պատասխանատվության վրա հիմնված թիմ։
StartHoT!-ը ՀօԹ Ակադեմիայի Բիզնես Ինկուբատորի հաջորդ փուլն է՝ 8-շաբաթյա ինտենսիվ գործնական մենթորական ծրագիր, որը կազմված է 5 փոխկապակցված մոդուլներից՝ «թռիչքներից»։ Ամեն թռիչք բիզնես գաղափարի զարգացման առանձին փուլ է՝ հստակ նպատակներով, գործնական առաջադրանքներով և ակնկալվող արդյունքներով։
Ծրագրին կմասնակցի 30 ընտրված մասնակից, որոնք փորձառու մենթորների հետ կաշխատեն իրենց բիզնես գաղափարը լրամշակելու, պրոդուկտը զարգացնելու և բիզնեսը մեկնարկելու վրա, ինչպես նաև կպատրաստվեն GrowHoT! դրամաշնորհային ծրագրին։
Ամեն թռիչքի ավարտին՝ «Վայրէջքի» փուլում, մենթորը և ծրագրային թիմը մասնակցի հետ ամփոփում են կատարած աշխատանքը և գնահատում, թե որքանով են իրականացվել թռիչքի նպատակներն ու առաջադրանքները։
Յուրաքանչյուր թռիչքի ավարտին մենթորը ներկայացնում է իր առաջարկը՝ մասնակցին Վիզա տրամադրել, թե ոչ։ Վերջնական որոշումը կայացնում է ծրագրի թիմը՝ մենթորի հետ միասին, և մասնակցին տեղեկացնում է էլեկտրոնային նամակով։
Առաջադրանքները կատարված են պատշաճ որակով և ժամանակին, թռիչքի նպատակներն իրականացված են։ Մասնակիցն անցնում է հաջորդ թռիչքին։
Առաջադրանքները կատարված չեն կամ թերի են, կան էական ուշացումներ, կամ մասնակիցը չի բավարարում ծրագրի պահանջներին (օրինակ՝ չի մասնակցում հանդիպումներին)։ Այս դեպքում ծրագրի թիմը կարող է հեռացնել մասնակցին ծրագրից։
Կոնկրետ օրերն ու ժամերը համաձայնեցվում են մենթորների հետ՝ առաջնահերթ հաշվի առնելով նրանց առաջարկած ժամանակային միջակայքերը։ Հանդիպումները կարող են անցկացվել ինչպես աշխատանքային, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին։ Մասնակիցների հասանելիությունը հաշվի է առնվում հնարավորության սահմաններում, ուստի դիմելուց առաջ համոզվեք, որ կարող եք այս 8 շաբաթներին ճկուն կերպով ժամանակ տրամադրել։ Բաց թողնված հանդիպումները կամ ուշացած առաջադրանքները կարող են հանգեցնել Վիզայի մերժման։
Նշված ժամաքանակները նախնական պլանավորման ցուցանիշներ են։ Գրաֆիկի փոփոխությունների մասին ՀօԹ Ակադեմիան կտեղեկացնի նախապես։ Բոլոր առցանց հանդիպումները տեսաձայնագրվում են։
Ծրագիրը նախատեսված է նոր պրոդուկտ կամ ծառայություն ներկայացնելու հստակ բիզնես գաղափար ունեցող մասնակիցների համար։ Պարտադիր պայման է Բիզնես Ինկուբատոր 2026/27-ի առաջին՝ կրթական փուլի հաջող ավարտը։
Բիզնես Ինկուբատոր 2026/27-ի մասնակիցներ, ովքեր ստացել են՝
Ով եք Դուք, ինչ փորձ ունեք, որն է Ձեր բիզնես գաղափարը, ինչու եք ուզում մասնակցել, ինչի եք ուզում հասնել և ինչու եք Ձեզ համարում պատրաստ հաջորդ փուլին։ Թիմերը ներկայացնում են նաև յուրաքանչյուր անդամի դերը և ով կմասնակցի հանդիպումներին։
Ձեռներեցության գրագիտության մոդուլի ձևանմուշով պատրաստված Բիզնես մոդելի պատկերը՝ ավարտական աշխատանքի տարբերակը կամ դրա բարելավված տարբերակը։
Ավարտական աշխատանքի ներկայացումը կամ դրա բարելավված տարբերակը՝ վիդեոուղեկցությամբ։ Պրոֆեսիոնալ տեխնիկա պետք չէ, բավական է հեռախոսը։
Կարճ հարցաշար, որը լրացնում եք դիմումի ձևի համապատասխան բաժնում։
Հաստատում եք, որ ուսումնասիրել եք ժամանակացույցն ու ծանրաբեռնվածությունը և ընտրվելու դեպքում պատրաստ եք մասնակցել հանդիպումներին ու կատարել առաջադրանքները։
Պատրաստակամություն ստորագրելու գաղտնիության համաձայնագիր (NDA), տեղեկացվածություն առցանց հանդիպումների տեսաձայնագրման մասին և GrowHoT!-ի նկատմամբ հետաքրքրության նշում։
Ուշացած կամ թերի դիմումները չեն դիտարկվի։ Ստուգեք, որ կցված ֆայլերն ու հղումները հասանելի են։
Անցնել դիմումին →Գնահատվում է ոչ միայն դիմումի փաթեթը, այլև Ձեր ներգրավվածությունն ու առաջադիմությունը «Ձեռներեցության գրագիտություն» և «Բիզնես հոգեբանություն» մոդուլների ընթացքում։
Ստուգվում են փաթեթի ամբողջականությունը և մասնակցության պայմանները։
Գնահատումն իրականացնում է ՀօԹ թիմի և ծրագրի մենթորների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը՝ միասնական 100-բալանոց համակարգով։ Ընտրության ընթացքում ՀօԹ Ակադեմիան կարող է լրացուցիչ հարցերի պատասխաններ պահանջել։ Վերջինիս պետք է արձագանքել սեղմ ժամկետում՝ գրավոր կամ տեսանյութով։
GrowHoT!-ը Բիզնես ինկուբատորի եզրափակիչ փուլն է։ Առավելագույնը 7 բիզնես գաղափար կստանա դրամաշնորհ՝ ընդհանուր 10,500,000 դրամ ֆոնդից՝ նոր բիզնեսը կամ գործող բիզնեսում նոր պրոդուկտը կամ ծառայությունը կյանքի կոչելու համար, ինչպես նաև անհատական աջակցություն ուղեկից փորձագետի կողմից 2027թ.-ի ընթացքում։
Այս ամփոփագիրը տեղեկատվական է։ Այն ներկայացնում է GrowHoT!-ի հիմնական պայմանները, որպեսզի դեռ StartHoT!-ի ընթացքում բիզնես գաղափարն ու բյուջեն կառուցվեն դրանց շուրջ։ Պայմաններին ծանոթանալը չի պարտավորեցնում դիմել GrowHoT!-ին, իսկ StartHoT!-ի ավարտը դրամաշնորհ չի երաշխավորում։
Դիմումի փաթեթը ներառում է Pitch Deck, կարճ տեսաներկայացում, 2027-ի փետրվար–հուլիսի իրականացման և ֆինանսական պլան, գնային առաջարկներ կամ հիմնավորված հաշվարկներ և տնտեսական միավորի փաստաթուղթ (առկայության դեպքում)։ Ընտրությունն իրականացնում է ժյուրին՝ առկա ձևաչափով բիզնես գաղափարի ներկայացման ընթացքում և նախապես հրապարակված չափանիշների հիման վրա։
Դրական որոշման դեպքում դրամաշնորհառուն ներկայացնում է յուրաքանչյուր ծախսի փաստաթղթերը և պարբերական հաշվետվություններ՝ նախապես սահմանված ձևաչափով, իսկ ուղեկից փորձագետն աջակցում է այդ հարցում՝ համաձայնեցված ժամանակացույցով։ ՀօԹ թիմը մշտական կապի մեջ է լինում, այցելում է և հնարավորինս աջակցում է պրոդուկտի ներկայացմանը՝ կիսվելով սոցիալական ցանցերում, ներկայացնելով գործընկերներին և այլն։
Հիմնական ամսաթվեր. ներկայացումներ՝ հունվարի 12–13, արդյունքներ՝ մինչև հունվարի 20, տնտեսական միավորի գրանցում՝ մինչև հունվարի 22, պայմանագրեր՝ հունվարի 23, փոխանցում՝ հունվարի 25
*Վերոնշյալ պայմանները նախնական են և կարող են վերանայվել։ Վերջնական պայմանները կներկայացվեն GrowHoT!-ի բաց կանչում։
Ոչ։ Առաջին փուլն ինքնին ամբողջական կրթական փորձառություն է՝ իր արդյունքով։ StartHoT!-ը մրցակցային հնարավորություն է այն գաղափարների համար, որոնք պատրաստ են ավելի ինտենսիվ մենթորության։
Ոչ։ StartHoT!-ը մենթորական և բիզնեսի զարգացման փուլ է։ GrowHoT!-ին կարող են դիմել բոլոր 5 թռիչքների Վիզաները ստացած մասնակիցները, որոնցից մինչև 7-ը կստանան ֆինանսական և մասնագիտական աջակցություն։
Ժամերը համաձայնեցվում են մենթորների հետ՝ առաջնահերթ հաշվի առնելով նրանց հասանելիությունը։ Անհատական հանդիպումների համար մենթորը տրամադրում է ժամային սլոթեր, որոնցից Դուք ընտրում եք Ձեզ հարմարը։ Հանդիպումները կարող են լինել նաև հանգստյան օրերին։ ՀօԹ թիմը ապահովում է տեխնիկական կազմակերպումը, իսկ Ձեր հասանելիությունն ապահովելը Ձեր պատասխանատվությունն է։
Ոչ։ StartHoT!-ը հնարավորություն է խորությամբ զարգացնելու գաղափարը և գնահատելու դրա իրագործելիությունն ու սեփական պատրաստվածությունը։ Դրանից հետո կարող եք որոշել դիմել GrowHoT!-ին, ինքնուրույն ներդրում կատարել, հետաձգել մեկնարկը կամ դիմել այլ ծրագրերի։
Այո։ Պրոֆեսիոնալ տեխնիկա պետք չէ՝ բավական է հեռախոսը կամ համակարգիչը։ Կարևորը ներկայացման բովանդակությունն է և վիդեոուղեկցությունը։
Եթե առաջադրանքները թերի են, կան էական ուշացումներ կամ մասնակիցը չի մասնակցում հանդիպումներին, մենթորը կարող է մերժել վիզան, և ծրագրի թիմը կարող է հեռացնել մասնակցին ծրագրից։
Լրացրեք դիմումի ձևը մինչև նոյեմբերի 10-ը, 23:59։ Ուշացած կամ թերի դիմումները չեն դիտարկվի։
Դիմելուց առաջ ևս մեկ անգամ նայեք ժամանակացույցին․ ընտրվելու դեպքում Դուք ապահովում եք Ձեր հասանելիությունը մենթորական հանդիպումներին։
Հարցերի դեպքում գրեք info@hotacademy.org հասցեին։
ՀօԹ Ակադեմիա ծրագիրն իրականացվում է Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի կողմից։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Sign of Hope կազմակերպության աջակցությամբ՝ գերմանացի հարկատուների և անձնական նվիրատվությունների միջոցներով։