Տեխնիկական աջակցություն տոնավաճառի ընթացքում
HoT Ակադեմիա
HoT Opportunity
Կազմակերպության մասին՝
HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը:
Միանալով HoT Թիմին դուք հնարավորություն եք ստանում աշխատելու ստեղծարար, փորձառու մասնագետների հետ, ովքեր ձեզ կուղղորդեն և կնպաստեն ձեր մասնագիտական հմտությունների զարգացմանը։
Աշխատանքի նկարագրություն՝
HoT Ակադեմիան փնտրում է պատասխանատու և նախաձեռնող օգնականներ՝ HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցների շրջանակում, ովքեր կաջակցեն Բիզնես ինկուբատորի մասնակիցներին դեկտեմբերի 8-ին Դիլիջանում կայանալիք ամանորյա տոնավաճառի ընթացքում:
Սնունդն ապահովում է HoT Ակադեմիան։ Տոնավաճառի ավարտին կտրվի հավաստագիր։
Պարտականություններ՝
Մասնակիցների գրանցում և կողմնորոշում
Նյութերի, բրոշյուրների և ցուցադրական նյութերի տրամադրում
Տեղում փոքր կազմակերպչական խնդիրների լուծում
Անհրաժեշտ հմտություններ՝
Պատասխանատվության բարձր զգացում
Հաղորդակցման հիմնական հմտություններ
Խնդիրների արագ լուծման ունակություն
Վարձատրություն
10.000 դրամ (հարկերը ներառյալ) ։ Ուշադրություն. Ձեր ներկայությունը տոնավաճառին՝ ողջ օրվա ընթացքում պարտադիր է։
Դիմելու կարգ
Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև հարցումը մինչև դեկտեմբերի 5, ժամը՝ 13:00։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի և խմբային բրիֆինգի: