Հաղորդակցության և գովազդագրության մասնագետ
Վարագավանի հացաբուլկեղեն
HoT Internship
Կազմակերպության մասին՝
«Վարագավանի հացաբուլկեղեն» արտադրամասը գործում է 2020թ.մայիսից։ Մենք զբաղվում ենք հացաբուլկեղենի արտադրությամբ. արտադրում ենք 9 տեսակի հաց և տավուշյան ավանդական քաղցրավենիք՝ Սալին (թերթերուկ, նազուկ, հեսալի, փսալի, բիշի): Աշխատում ենք ընտանիքով, թիմում ունենք նաև երկու նոր աշխատակից:
Մենք առանձնանում ենք շուկայում տեսականու բազմազանությամբ և արտադրման հումքով. օգտագործում ենք թթխմոր, որն ավելի դիմացկուն է դարձնում հացը և մարսողության համար օգտակար։ Բացի դրանից, Տավուշյան շուկայում մենք միակն ենք, որ արտադրում ենք սալի։
Շուրջ վեց ամիս է, ինչ մեկնարկել ենք ամբողջահատիկի ալյուրից առողջարար հացերի արտադրությունը և այս կարճ ժամանակում հասցրել ենք գրանցել զգալի քանակի վաճառքներ։
Աշխատանքի նկարագրություն՝
Վարագավանի հացաբուլկեղենը փնտրում է հաղորդակցության և գովազդագրության մասնագետի, ով կմշակի ընկերության մարքեթինգային հաղորդակցման պլանը, կստեղծի մեր ապրանքների գովազդային բովանդակությունը:
Աշխատանքային պարտականություններ՝
Մարքեթինգային հաղորդակցման պլանի ստեղծում
Բրենդների անվան, նշանաբանի և հաղորդակցությունների ստեղծում
Ընկերությունների/ապրանքի գովազդային բովանդակության ստեղծում և մշակում
Գովազդային արշավների ստեղծագործական կոնցեպտի մշակում
Ճանաչելիություն, ներգրավվածություն և վաճառքներ խթանող հաղորդակցությունների ստեղծում ու մշակում
Կոնտենտ մարքեթինգ տարբեր հարթակների համար
Հայերեն բովանդակության ստեղծում, խմբագրում և սրբագրում
Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, թվային մարքեթինգի, գրաֆիկ դիզայնի և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար
Պահանջներ՝
Մասնագիտական հմտություններ և աշխատանքային փորձ մարքեթինգային հաղորդակցության, լրագրության կամ հարակից ոլորտներում
Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
Ստեղծագործական միտք և քննադատական մտածողություն
Կոնտենտ մարքեթինգի լավագույն կիրառությունների իմացություն
Մի քանի նախագծերի շուրջ զուգահեռ աշխատելու կարողություն
Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու կարողություն ու պատասխանատվություն
Դիմելու կարգ՝
Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։