ացանց և առկա

1 ամիս

Դիմել մինչև` հոկտեմբերի 19

Գրաֆիկ դիզայներ

Վարագավանի հացաբուլկեղեն

 HoT Internship

Կազմակերպության մասին՝

«Վարագավանի հացաբուլկեղեն» արտադրամասը գործում է 2020թ.մայիսից։ Մենք զբաղվում ենք հացաբուլկեղենի արտադրությամբ. արտադրում ենք 9 տեսակի հաց և տավուշյան ավանդական քաղցրավենիք՝ Սալին (թերթերուկ, նազուկ, հեսալի, փսալի, բիշի): Աշխատում ենք ընտանիքով, թիմում ունենք նաև երկու նոր աշխատակից: 

Մենք առանձնանում ենք շուկայում տեսականու բազմազանությամբ և արտադրման հումքով. օգտագործում ենք թթխմոր, որն ավելի դիմացկուն է դարձնում հացը և մարսողության համար օգտակար։ Բացի դրանից, Տավուշյան շուկայում մենք միակն ենք, որ արտադրում ենք սալի։

Շուրջ վեց ամիս է, ինչ  մեկնարկել ենք ամբողջահատիկի ալյուրից առողջարար հացերի արտադրությունը և այս կարճ ժամանակում հասցրել ենք գրանցել զգալի քանակի վաճառքներ։

Աշխատանքի նկարագրություն՝

Վարագավանի հացաբուլկեղենը փնտրում է գրաֆիկ դիզայներ, ով կստեղծի հացաբուլկեղենի բրենդի կոնցեպտը, կմշակի ապրանքանշան և անհրաժեշտ գրաֆիկական պատկերներ՝ սոցիալական մեդիաներում հրապարակումների համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Բրենդի կոնցեպտի, վիզուալ ինքնության և դիզայն պարագաների ստեղծում

  • Թվային և տպագիր գովազդային պաստառների, բրոշյուրների, ինչպես նաև այլ մարքեթինգային նյութերի մշակում

  • Սոցմեդիա հարթակների համար հրապարակումների դիզայն

  • Ստեղծագործական և տեխնիկական աջակցություն թիմի անդամներին

  • Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, հաղորդակցության և գովազդագրության, թվային մարքեթինգի և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար

Պահանջներ՝

  • Մասնագիտական որակավորում գրաֆիկ դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում 

  • Մեկ տարվա աշխատանքային փորձ որպես գրաֆիկ դիզայներ

  • Ոլորտի լավագույն կիրառությունների իմացություն

  • Իրականացրած դիզայն նախագծերի պորտֆոլիո

  • Հետազոտելու հմտություններ և հետաքրքրասիրություն

  • Adobe Photoshop, Illustrator և InDesign ծրագրերի կամ Canva-ի գերազանց իմացություն 

  • Մի քանի նախագծերի կամ առաջադրանքների շուրջ զուգահեռ աշխատելու և վերջնաժամկետներ պահպանելու կարողություն

  • Թիմում, ինչպես նաև անհատական աշխատելու կարողություն ու պատասխանատվություն

  • Մարքեթինգի և հաղորդակցությունների կոնցեպտների իմացություն

Դիմելու կարգ՝

Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։