Դիլիջան, Տավուշ

առկա

7 ժամ

Դիմել մինչև` դեկտեմբերի 5-ը

Վիզուալ կոնտենտ ստեղծող տոնավաճառի ընթացքում  

HoT Ակադեմիա

 HoT Opportunity

Կազմակերպության մասին՝

HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված նպաստելու հայ երիտասարդների մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու հզորացմանը: 

Միանալով HoT Թիմին դուք հնարավորություն եք ստանում աշխատելու ստեղծարար, փորձառու մասնագետների հետ, ովքեր ձեզ կուղղորդեն և կնպաստեն ձեր մասնագիտական հմտությունների զարգացմանը։

Աշխատանքի նկարագրություն՝

HoT Ակադեմիան փնտրում է ստեղծագործ և ակտիվ վիզուալ կոնտենտ ստեղծողներ՝ HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցների շրջանակում, ովքեր դեկտեմբերի 8-ին Դիլիջանում կայանալիք Ամանորյա տոնավաճառի ընթացքում կստեղծեն վիզուալ կոնտենտ՝ նախատեսված HoT Ակադեմիայի և տոնավաճառի մասնակիցների` HoT Բիզնես ստարտափների սոցմեդիա էջերի համար:  

Տոնավաճառի ընթացքում սնունդն ապահովում է HoT Ակադեմիան։ Տոնավաճառի ավարտին կտրվի հավաստագիր։

Պարտականություններ՝

  • Սթորիների, ռիլերի և լուսանկարների ստեղծում  

  •  HoT Բիզնես ինկուբատորի մասնակիցների բրենդների ներկայացում  

  •  Տեղում ստեղծարար բովանդակության գաղափարների իրականացում

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Սոցմեդիա բովանդակություն ստեղծելու հմտություններ  

  • Սմարթֆոնով կամ այլ տեխնիկայով նկարահանելու փորձ և սեփական սարք

  • Աշխատանքային թիմի հետ համագործակցելու ունակություն  

Պահանջվող թեկնածուի մակարդակը՝

Սկսնակ

Ծրագրային հմտություններ՝

Capcut կամ որևիցէ այլ վիդեոմոնտաժի ծրագիր

Վարձատրություն

  • Տեղում արված մեկ հաստատված սթորի՝ 5․000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)

  • Տեղում արված մեկ հաստատված ռիլ՝ 10.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)

Ուշադրություն. վարձատրվելու են միայն այն նյութերը, որոնց կհաստատվեն HoT Թիմի Հաղորդակցության մասնագետի կողմից։ 

Դիմելու կարգ

Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև հարցումը մինչև դեկտեմբերի 5, ժամը՝ 13:00-ն։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի և խմբային բրիֆինգի: