Գրաֆիկ դիզայներ
Viva Aqua ընկերություն
HoT Internship
Կազմակերպության մասին՝
Viva Aqua ընկերությունը հիմնադրվել է 2023թ.-ին, ընտանեկան բիզնես է. Արտադրում են ձկան կոտլետներ-կիսաֆաբրիկատներ։
Viva Aqua-ի՝ շուկայում առկա երեք տեսակի (դասական, կուբ, ձուկիկ) ձկան կոտլետները պատրաստված են բացառապես սիգ ձկնատեսակից։ Այս կիսաֆաբրիկատները հեշտացնում են զբաղված ծնողների առoրյան՝ օգնելով նրանց պատրաստել արագ, բայց միևնույն ժամանակ առողջ և համեղ սնունդ։
Մեր նպատակն է զարգացնել տեղական արտադրությունը՝ մատուցելով առողջ, բնական և թարմ ձկնամթերքից պատրաստված սնունդ։ Ցանկանում ենք ընդլայնել շուկայում մեր ներկայացվածությունը և ճանաչելիությունը։
Աշխատանքի նկարագրություն՝
Viva Aqua ընկերությունը փնտրում է գրաֆիկ դիզայներ, ով կստեղծի Viva Aqua-ի բրենդի կոնցեպտը, կմշակի ապրանքանշան և անհրաժեշտ գրաֆիկական պատկերներ՝ սոցիալական մեդիաներում հրապարակումների համար։
Աշխատանքային պարտականություններ՝
Բրենդի կոնցեպտի, վիզուալ ինքնության և դիզայն պարագաների ստեղծում
Թվային և տպագիր գովազդային պաստառների, բրոշյուրների, ինչպես նաև այլ մարքեթինգային նյութերի մշակում
Սոցմեդիա հարթակների համար հրապարակումների դիզայն
Ստեղծագործական և տեխնիկական աջակցություն թիմի անդամներին
Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, հաղորդակցության և գովազդագրության, թվային մարքեթինգի և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար
Պահանջներ՝
Մասնագիտական որակավորում գրաֆիկ դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում
Մեկ տարվա աշխատանքային փորձ որպես գրաֆիկ դիզայներ
Ոլորտի լավագույն կիրառությունների իմացություն
Իրականացրած դիզայն նախագծերի պորտֆոլիո
Հետազոտելու հմտություններ և հետաքրքրասիրություն
Adobe Photoshop, Illustrator և InDesign ծրագրերի կամ Canva-ի գերազանց իմացություն
Մի քանի նախագծերի կամ առաջադրանքների շուրջ զուգահեռ աշխատելու և վերջնաժամկետներ պահպանելու կարողություն
Թիմում, ինչպես նաև անհատական աշխատելու կարողություն ու պատասխանատվություն
Մարքեթինգի և հաղորդակցությունների կոնցեպտների իմացություն
Դիմելու կարգ՝
Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։