ացանց և առկա

1 ամիս

Դիմել մինչև` հոկտեմբերի 19

Վիզուալ կոնտենտ ստեղծող

Viva Aqua ընկերություն

 HoT Internship

Կազմակերպության մասին՝

Viva Aqua ընկերությունը հիմնադրվել է 2023թ.-ին, ընտանեկան բիզնես է. Արտադրում են ձկան կոտլետներ-կիսաֆաբրիկատներ։

Viva Aqua-ի՝ շուկայում առկա երեք տեսակի (դասական, կուբ, ձուկիկ) ձկան կոտլետները պատրաստված են բացառապես սիգ ձկնատեսակից։ Այս կիսաֆաբրիկատները հեշտացնում են զբաղված ծնողների առoրյան՝ օգնելով նրանց պատրաստել արագ, բայց միևնույն ժամանակ առողջ և համեղ սնունդ։

Մեր նպատակն է զարգացնել տեղական արտադրությունը՝ մատուցելով առողջ, բնական և թարմ ձկնամթերքից պատրաստված սնունդ։ Ցանկանում ենք ընդլայնել շուկայում մեր ներկայացվածությունը և ճանաչելիությունը։

Աշխատանքի նկարագրություն՝

Viva Aqua ընկերությունը փնտրում է փնտրում է վիզուալ կոնտենտ ստեղծող մասնագետի, ով կապահովի մեր սոցիական հարթակների էջերը գրավիչ վիզուալ բովանդակությամբ և ստեղծարար ու տարբերվող reel-երով։ 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ստեղծել գրավիչ հրապարակումներ և reel-եր Instagram և Facebook հարթակների համար

  • Մշակել և իրականացնել ներգրավող բովանդակային ռազմավարություններ 

  • Համագործակցել մարքեթինգի և դիզայնի թիմերի հետ՝ ստեղծելու բովանդակություն, որը կաջակցի գովազդային արշավներին, ապրանքների թողարկմանը և բրենդի պատմության ներկայացմանը

  • Մշտապես հետևել սոցիալական մեդիայի, լուսանկարչության, տեսանյութերի ստեղծման և մոնտաժի ոլորտի թրենդներին՝ նորարարական բովանդակություն ապահովելու համար

  • Ստեղծել, մոնտաժել և օպտիմալացնել տեսանյութերը (ներառյալ reel-երը)

  • Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, հաղորդակցության և գովազդագրության, թվային մարքեթինգի, հաղորդակցությունների և գովազդագրության մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար

  • Համագործակցել ինֆլուենսերների կամ բրենդի դեսպանների հետ՝ համատեղ բովանդակություն զարգացնելու համար

Պահանջներ՝

  • Աշխատանքային փորձ սոցիալական մեդիայի վիզուալ բովանդակության ստեղծման ոլորտում՝ Instagram և Facebook հարթակների համար ստեղծված պորտֆոլիոյով

  • Լուսանկարչության, տեսանյութերի ստեղծման և մոնտաժի ծրագրերի լավ իմացություն

  • Լիարժեք պատկերացում Instagram և Facebook ալգորիթմների, թրենդների և լավագույն փորձի մասին

  • Հմտություն՝ ստեղծելու ներգրավող բովանդակություն, որը կհամապատասխանի տարբեր լսարաններին և կխթանի բրենդի ճանաչելիությունը

  • Դիզայնի գործիքների, ինչպիսիք են Canva-ն, Adobe Photoshop-ը կամ Illustrator-ը, իմացությունը առավելություն է

  • Վիզուալ պատմության ներկայացման հմտություն և կարողություն՝ բրենդային հաղորդագրությունները վերածելու գրավիչ բովանդակության

  • Մի քանի նախագծերի շուրջ զուգահեռ աշխատելու կարողություն

  • Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու կարողություն ու պատասխանատվություն

  • Ստեղծագործական մտածելակերպ՝ բովանդակության ստեղծման նախաձեռնողական մոտեցմամբ՝ մշտապես թարմ մնալով թրենդներին և հարթակների թարմացումներին

Դիմելու կարգ՝

Դիմել կարող են միայն HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասնակիցները։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ներքոհիշյալ հարցաշարը մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 23:59-ը։