ՀօԹ ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋ › ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՈՒսուցման
ձևաչափը
Այն ամենն ինչ պետք է իմանալ մինչ դիմելը՝ մոդուլների կառուցվածքը, շաբաթական անելիքները, ավարտական նախագիծը, գնահատման և աջակցության համակարգերը։
ՇԱԲԱԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Շաբաթական անելիքները
յուրաքանչյուր մոդուլի համար
Ծրագիրն ունի հստակ, կանխատեսելի կառուցվածք։ Կարդացեք մանրամասները ստորև` ակնկալվող ծանրաբեռնվածությունը պատկերացնելու համար։
ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ՈՒՂԻ
5 մոդուլ -
հիմնարար գիտելիքներ և հմտություններ
Թերթեք մոդուլների նկարագրերը ստորև։
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ավարտական նախագիծն այն փուլն է, որտեղ ամեն ինչ ամփոփվում է։ Փոքր թիմերը լուծում են խնդիրներ, որոնք միավորված են մեկ սցենարով՝ թվային, ֆինանսական, իրավական ու հաղորդակցման բաղադրիչներով և վերջւոմ ներկայացնում են ինտեգրված լուծումը։
Ավարտական նախագիծը ՀօԹ Վիրտուալ Քոլեջի եզրափակիչ ու ամենապահանջկոտ մոդուլն է։ Հենց այստեղ են մասնակիցները դադարում զուտ ուսումնասիրել թեմաներ ու սկսում են իրական խնդիրներ լուծել։
8-հոգանոց թիմերի ամեն անդամ ստանձնում է դերային կերպար՝ և լուծում դրա հետ կապված խնդիրներ, որոնք առնչվում են գրագիտություններից մեկի հետ, ու թիմը միասին մշակում է միասնական լուծում բարդ, փոխկապակցված սցենարի համար։
Սցենարն ընդգրկում է հայ ընտանիք, որը բախվում է բոլոր չորս ոլորտների հետ կապված մարտահրավերների։ Մասնակիցների խնդիրն է առաջարկել լուծումներ և ցույց տալ, թե ինչպես են այդ չորս ոլորտները իրական կյանքում փոխկապակցված։
5-ՇԱԲԱԹՅԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Շ. 1
Մեկնարկ՝ Սցենարի ներկայացում, թիմի կազմավորում, դերերի բաշխում, ակնկալիքների ճշտում։
Շ. 2
Վերլուծություն՝ Թիմային զանգ խնդրիրների քարտեզագրում։ Ո՞րն է թվային, ֆինանսական, իրավական ու հաղորդակցման բաղադրիչը։
Շ. 3
Լուծումներ՝ Ընդհանուր զանգ առանձին խմբային հանդիպումներով։ Լուծումների փաթեթի մշակում։ Հյուր-մենթորները ուղղորդող հետադարձ կապ են տալիս։
Շ. 4
Կատարելագործում՝ Ներկայացման (pitch-ի) կատարելագործում։ Բոլոր լուծումների ինտեգրում մեկ ամբողջական պատմության մեջ։
Շ. 5
Ներկայացումների օր՝ Ամեն թիմ ներկայանում է ժյուրիի առաջ։ Թիմի բոլոր անդամները մասնակցում են ներկայացմանը։
5-ՇԱԲԱԹՅԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Շ. 1
Մեկնարկ՝ Սցենարի ներկայացում, թիմի կազմավորում, դերերի բաշխում, ակնկալիքների ճշտում։
Շ. 2
Վերլուծություն՝ Թիմային զանգ խնդրիրների քարտեզագրում։ Ո՞րն է թվային, ֆինանսական, իրավական ու հաղորդակցման բաղադրիչը։
Շ. 3
Լուծումներ՝ Ընդհանուր զանգ առանձին խմբային հանդիպումներով։ Լուծումների փաթեթի մշակում։ Հյուր-մենթորները ուղղորդող հետադարձ կապ են տալիս։
Շ. 4
Կատարելագործում՝ Ներկայացման (pitch-ի) կատարելագործում։ Բոլոր լուծումների ինտեգրում մեկ ամբողջական պատմության մեջ։
Շ. 5
Ներկայացումների օր՝ Ամեն թիմ ներկայանում է ժյուրիի առաջ։ Թիմի բոլոր անդամները մասնակցում են ներկայացմանը։
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Մասնակիցներն այս ճանապարհը
միայնակ չեն անցնում
Ծրագրի կառուցվածքի մեջ նեդրված է աջակցության երեք շերտ՝ որպես հիմնական բաղադրիչ։
ՀօԹ ուղեկից
Ողջ ծրագրի ընթացքում խմբերն ունենում են իրենց ուղեկիցն ով անցել է խիստ ընտրության ու վերապատրաստման փուլ։
✓ Ֆասիլիտացնում է շաբաթական ուղիղ
միացումով դասերը
✓ Հետևում մասնակիցների
ներգրավվածությանը, միջամտում, երբ
որևէ մեկը հետ է մնում
✓ Ապահովում հոգեսոցիալական ու
գործընկերային փոխօգնություն (peer
support)
✓ 1 Ուղեկից 15-հոգանոց խմբի համար
Դասընթացավարներ և հյուր-բանախոսներ
Մոդուլները վարում են ոլորտի առաջատար մասնագետները։
✓ Մոդուլի փորձագետները
ներկայացնում են հիմնական բովանդակությունը
✓ Հյուր-բանախոսները հավելյալ կոնտեքստ են փոխանցում մոդուլների թեմաների շուրջ
✓ Ավարտական նախագծի մենթորներն
ուղղորդում են ներկայացումների և
սահիկաշարերի մշակումը
✓ Մասնագետներից բաղկացած ժյուրին
գնահատում է Ավարտական
նախագիծը
ԴԱնհատական քոուչինգ
Մենք հետևում ենք մասնակիցների առաջընթացին առաջին իսկ օրվանից՝ չափելի դարձնելով յուրաքանչյուրի ձեռքբերումը։Հմտությունները գնահատվում են ծրագրի մեկնարկից առաջ ու ավարտից հետո։
✓ Հմտությունների ինքնագնահատում՝
ծրագրի մեկնարկից/ավարտին
✓ Անհատական զարգացման
նպատակներ ծրագրի սկզբում
✓ Շաբաթական ներգրավվածությանը
հետևվում է ծրագրի թիմը
✓ Անհատական հետադարձ կապ
ՀօԹ ուղեկից
Ողջ ծրագրի ընթացքում խմբերն ունենում են իրենց ուղեկիցն ով անցել է խիստ ընտրության ու վերապատրաստման փուլ։
✓ Ֆասիլիտացնում է շաբաթական ուղիղ
միացումով դասերը
✓ Հետևում մասնակիցների
ներգրավվածությանը, միջամտում, երբ որևէ
մեկը հետ է մնում
✓ Ապահովում հոգեսոցիալական ու
գործընկերային փոխօգնություն (peer support)
✓ 1 Ուղեկից 15-հոգանոց խմբի համար
Դասընթացավարներ և հյուր-բանախոսներ
Մոդուլները վարում են ոլորտի առաջատար մասնագետները։
✓ Մոդուլի փորձագետները ներկայացնում են
հիմնական բովանդակությունը
✓ Հյուր-բանախոսները հավելյալ կոնտեքստ են
փոխանցում մոդուլների թեմաների շուրջ
✓ Ավարտական նախագծի մենթորներն
ուղղորդում են ներկայացումների և
սահիկաշարերի մշակումը
✓ Մասնագետներից բաղկացած ժյուրին
գնահատում է Ավարտական նախագիծը
Անհատական քոուչինգ
Մենք հետևում ենք մասնակիցների առաջընթացին առաջին իսկ օրվանից՝ չափելի դարձնելով յուրաքանչյուրի ձեռքբերումը։Հմտությունները գնահատվում են ծրագրի մեկնարկից առաջ ու ավարտից հետո։
✓ Հմտությունների ինքնագնահատում՝ ծրագրի
մեկնարկից/ավարտին
✓ Անհատական զարգացման նպատակներ
ծրագրի սկզբում
✓ Շաբաթական ներգրավվածությանը հետևվում է
ծրագրի թիմը
✓ Անհատական հետադարձ կապ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
5 մոդուլ․ 200+ թեմա․ Մեկ համապարփակ ծրագիր
Ամեն մոդուլ տևում է 5 շաբաթ և ուղղակիորեն կառուցվում է նախորդի վրա։ Ավարտական նախագիծն ամեն ինչ ամփոփում է գործնական կիրառությամբ։
ՁԵՎԱՉԱՓ
Դիտե՛ք նախապես ձայնագրված տեսադասերը
Մասնակիցներն ինքնուրույն դիտում են նախապես ձայնագրված տեսադասերը և ուսումնասիրում նյութերը Google Classroom-ում, որոնք տեղադրվում են ամեն շաբաթ: Դիտե՛ք ձեզ հարմար տեմպով, ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից։ Ներառում է թեստեր և ինքնաստուգման առաջադրանքներ։
Միացե՛ք ուղիղ միացմամբ դասերին
Շաբաթական մեկ ֆիքսված 1-ժամյա խմբային հանդիպում։ Տեսախցիկը՝ միշտ միացրած։ Առանձնացված քննարկումներ, իրական դեպքերի վերլուծություն, գործնական առաջադրանքներ։ Ատեղ է տեղի է ունենում իսկական թիմային աշխատանքը։
Կատարե՛ք թիմային առաջադրանքները
Մասնակիցները բաժանվում են խմբերի (15 հոգի յուրաքանչյուրում)՝ պահպանելով մարզային և տարիքային համամասնությունը: Ամեն խումբ ունենում է իր խմբային չաթը և Վիրտուալ քոլեջի ուղին անցնում է ՀօԹ ուղեկիցի ուղղորդմամբ։
Հանձնե՛ք մոդուլի ամփոփիչ թեստը
Յուրաքանչյուր մոդուլ ավարտվում է գնահատմամբ։ Այն հաջողությամբ հանձնելու դեպքում կստանաք մոդուլի վկայական։ Ձեր առաջընթացը գրանցվում է, և դուք ստանում եք անհատական հետադարձ կապ (coaching feedback)։
Իրականացրե՛ք ավարտական նախագիծը
Վերջին 5-շաբաթյա մոդուլի ընթացքում ձեր թիմը լուծում է իրական կյանքի բարդ սցենար, որը միավորում է բոլոր չորս գրագիտությունները (համադրված գրագիտություն)։ Դուք ներկայացնում եք ձեր լուծումը և ստանում ծրագրի ավարտական ամբողջական վկայական։
ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՄԱՐՏԻ 25 → ԱՊՐԻԼԻ 6
Հայտերի ընդունման փուլ
Ներկայացրե՛ք ձեր հայտը և մոտիվացիոն տեսանյութը/հարցազրույց
ԱՊՐԻԼ
Ընտրություն և ծանուցում
Հարցազրույցների փուլ՝ նախնական ընտրությունն անցած դիմորդների համար
ՄԱՅԻՍԻ 3
Մեկնարկային օֆլայն միջոցառում Երևանում
Ծանոթացե՛ք ձեր խմբակիցների հետ անձամբ
ՄԱՅԻՍ → ՕԳՕՍՏՈՍ
4 առցանց մոդուլներ (2-ը՝ միաժամանակ)
Թվային · Հաղորդակցման · Ֆինանսական · Իրավական
ՕԳՕՍՏՈՍ → ՍԵՊՏԵՄԲԵՐ
Ավարտական նախագիծ
Թիմային աշխատանք, իրական կյանքի սցենարի լուծում և ներկայացու
ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026
Ավարտական միջոցառում
Օֆլայն միջոցառում · Վկայականներ · Մուտք ՀօԹ համայնք
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԻՆՉՊԵՍ ՄԻԱՆԱԼ
Լրացրու հայտադիմումը
Լրացրու հայտադիմումը մինչև 2026 թ․ ապրիլի 6: Դիմորդները լրացնում են առցանց հայտադիմում, որը ներառում է անձնական տվյալների, կրթության, զբաղվածության, հմտությունների ինքնագնահատման և մոտիվացիայի վերաբերյալ բաժիններ։ Այս փուլում ՀօԹ թիմը ստուգում է դիմորդի համապատասխանությունը ծրագրի հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ տարիքը, թիրախային մարզում բնակվելը, տեխնիկական պայմանների առկայությունը և ծրագրին լիարժեք ժամանակ տրամադրելու պատրաստակամությունը։
Տեսանյութ կամ վիրտուալ հարցազրույց
Երկրորդ փուլով դիմորդները ներկայացնում են պարզ, բջջային հեռախոսով նկարահանված մոտ 1 րոպեանոց տեսանյութ (կամ անցնում են առցանց հարցազրույց), որտեղ նշում են իրենց անունը, աշխատանք գտնելու կամ կարիերայում առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը և այն, թե ինչպես այս կրթաթոշակը կօգնի հաղթահարել այդ արգելքը։ ՀօԹ կրթաթոշակային կոմիտեն այստեղ գնահատում է դիմորդի իրական մոտիվացիան, անկեղծությունը, հաղորդակցման բազային հմտությունները և ծրագրին ակտիվորեն ներգրավվելու պատրաստակամությունը։
Լրացրու հայտադիմումը
Լրացրու հայտադիմումը մինչև 2026 թ․ ապրիլի 6: Դիմորդները լրացնում են առցանց հայտադիմում, որը ներառում է անձնական տվյալների, կրթության, զբաղվածության, հմտությունների ինքնագնահատման և մոտիվացիայի վերաբերյալ բաժիններ։ Այս փուլում ՀօԹ թիմը ստուգում է դիմորդի համապատասխանությունը ծրագրի հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ տարիքը, թիրախային մարզում բնակվելը, տեխնիկական պայմանների առկայությունը և ծրագրին լիարժեք ժամանակ տրամադրելու պատրաստակամությունը։
Տեսանյութ կամ վիրտուալ հարցազրույց
Երկրորդ փուլով դիմորդները ներկայացնում են պարզ, բջջային հեռախոսով նկարահանված մոտ 1 րոպեանոց տեսանյութ (կամ անցնում են առցանց հարցազրույց), որտեղ նշում են իրենց անունը, աշխատանք գտնելու կամ կարիերայում առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը և այն, թե ինչպես այս կրթաթոշակը կօգնի հաղթահարել այդ արգելքը։ ՀօԹ կրթաթոշակային կոմիտեն այստեղ գնահատում է դիմորդի իրական մոտիվացիան, անկեղծությունը, հաղորդակցման բազային հմտությունները և ծրագրին ակտիվորեն ներգրավվելու պատրաստակամությունը։
ԻՆՉ ԵՔ ՍՏԱՆՈՒՄ
Շոշափելի արդյունքներ, արժեքավոր հավաստագրեր
ՀօԹ Վիրտուալ քոլեջն ավարտելը տալիս է ավելին, քան պարզապես գիտելիք. այն ապահովում է ձեր աճի վավերացված ապացույցը և ձևավորում կապերի մի ցանց, որը նոր դռներ է բացում ձեր առջև։
ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԸ
Վիրտուալ Քոլեջը բացառիկ հնարավորություն է՝ հասանելի սահմանափակ թվով մոտիվացված մասնակիցների համար։ Ընդունելությունը հիմնված է խիստ մրցակցային ընտրության վրա, որի նպատակն է գտնել նրանց, ովքեր պատրաստ են այս ծրագիրը դիտարկել որպես լուրջ մասնագիտական ներդրում։
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂՆԵՐ
Ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Sign of Hope կազմակերպության աջակցությամբ։
Գերմանացի հարկատուների և անհատական նվիրատվությունների կողմից տրամադրվող այս ֆինանսավորումը մեզ թույլ է տալիս կրթությունն անվճար դարձնել լավագույնների համար, սակայն միաժամանակ պարտավորեցնում է ապահովել թափանցիկ, պատասխանատու և խիստ նպատակակենտրոն ընտրություն։
100%
ԿՐԹԱԹՈՇԱԿ
180
ՏԵՂ
6
ՄԱՐԶ
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ճիշտ ընտրված մասնագետներ, դրական ու մոտիվացնող գուրուներ. մեկ տեղում հավաքված մարդիկ, որոնք կազմում են հրաշալի թիմ, որի շնորհիվ ձեռք բերեցի ահռելի փորձ ու գիտելիքների պաշար, ինչն անկասկած ուղղվելու է բիզնես գաղափարիս զարգացմանն ու կատարելագործմանը։ Շնորհիվ StartHot մենթորության ծրագրի իմ մեջ բացահայտեցի ուժեղ կողմեր, սկսեցի հավատալ ինքս ինձ և ավելի ամուր կանգնել ոտքերիս վրա։ Անչափ շնորհակալ եմ դրական փորձի և մոտիվացիայի համար🧡
ՌՈՒԲԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
2025-ի շրջանավարտ
Անկասկած արժեր մասնակցել HoT Ակադեմիային։ Թվայնապես գրագետ լինելը երևի թե ամենաանհրաժեշտ հմտություններից մեկն է արդի մարդու համար` անկախ տարիքից։ Շնորհակալ եմ շա~տ, նման հրաշք դասընացների համար։ Անչափ սիրեցի իմ երկու դասավանդողներին։ Նրանք իսկապես շատ լավ են տիրապետում թվային գրագիտությանը, և ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա որոշակիորեն ստանալ նրանց գիտելիքներից։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն։
ԼԻԼԻԹ ԱԲԱՉՅԱՆ
2025-ի շրջանավարտ
Հիանալի դասեր են, բազմակողմանիորեն զարգացնող մոդուլներ, լավ դասախոսներ, որակյալ տեսանյութեր։ Գիտես, որ դասերը վերջացնելուց հետո մի քայլ առաջ ես լինելու, առավել գրագետ ես կազմակերպելու անելիքներդ։ Ամեն մարդ չէ, որ այս բոլոր մասնագիտություններում կարող է առանց որևէ լուրջ միջոց ծախսելու լավ գիտելիքներ ունենալ, բայց HoT-ի ծրագիրը թույլ է տալիս կայանալ այս բոլոր՝ իրարից տարբեր ոլորտներում հավասարապես և կարճ ժամանակում։ Շնորհակալություն նման հնարավորություն տրամադրելու համար։
ԴԱՎԻԹ ԲԵԳՆԱԶԱՐՅԱՆ
2025-ի շրջանավարտ
ՀԱՐՑԵՐ
Կարո՞ղ եմ մասնակցել, եթե ամբողջ դրույքով աշխատում կամ սովորում եմ։
Այո — ծրագիրը նախատեսված է ծանրաբեռնված ժամանակացույցով մարդկանց համար։ Հիմնական պարտավորությունն ընդամենը շաբաթական ~6 ժամ է. ինքնուրույն տեմպով վիդեոդասեր, ըստ ցանկության, ու շաբաթական մեկ ֆիքսված ուղիղ միացմամբ հանդիպում։ Գրաֆիկը կանխասահմանված է, որ կարողանաս ծրագրել ժամանակդ։
Իրո՞ք ամբողջովին անվճար է։
Այո։ Ընտրված մասնակիցները ստանում են 100% կրթաթոշակ — թաքնված ծախսեր, գրանցման վճարներ կամ նյութ ձեռք բերելու կարիք չկա։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ընդունված մասնակիցների համար՝ Գերմանիայի BMZ-ի և Sign of Hope-ի աջակցությամբ։
Ի՞նչ կլինի, եթե բաց թողնեմ հանդիպում։
Ուղիղ միացմամբ հանդիպումները ծրագրի պարտադիր մաս են և հաճախելիությունը հետևվում է։ Նախնական ծանուցումից առանց բացակայությունը կարող է ազդել ծրագրում քո կարգավիճակի ու վկայականներ ստանալու ունակության վրա։ Հրատապ իրավիճակ ունենաք դեպքում՝ կանխորոշ ծանուցիր ՀօԹ Ուղեկցիդ։
Կարո՞ղ եմ մասնակցել Ավարտական նախագծին, եթե չեմ ավարտել բոլոր 4 մոդուլները։
Այո, պայմաններով։ Ավտոմատ կերպով կորակավորվես Ավարտական նախագծի համար, եթե ավարտես բոլոր 4 մոդուլները։ Այլ կերպ կարող ես կորակավորվել, եթե ավարտես Թվային գրագիտությունը + մեկ այլ մոդուլ, ու հաջողությամբ հանձնես մնացած երկու մոդուլների ավարտական թեստերը (անգամ եթե չես հաճախել)։ Կապ հաստատիր մեզ հետ այս ուղու մանրամասների համար։
Ի՞նչ տեխնիկական հնարավորություններ են անհրաժեշտ մասնակցության համար։
Համակարգիչ կամ պլանշետ՝ աշխատող վեբ-տեսախցիկով, կայուն ինտերնետ կապ, Gmail հաշիվ, ու բրաուզեր ու տեսազանգի հարթակ (օրինակ՝ Google Meet) օգտագործելու բազային ունակություն։ Միայն հեռախոսով մասնակցությունը ծրագրի պահանջներին բավարար չէ։ Ուշադրություն. ուղիղ միացմամբ հանդիպումների ժամանակ տեսախցիկի միացված լինելը պարտադիր կանոն է։
Ի՞նչ կլինի ավարտելուց հետո։
Կդառնաս HoT-ի շրջանավարտ-ցանցի մաս — շրջանավարտների, մենթորների ու գործընկեր կազմակերպությունների ակտիվ համայնք։ Լավագույն շրջանավարտները ստանում են անձնական պրոֆիլ HoT Academy կայքում, անվանակարգեր ու էկոհամակարգ շարունակ հասանելիություն։ Որոշ շրջանավարտներ հաջորդ կոհորտներում վերադառնում են որպես ՀօԹ Ուղեկիցներ։
40+ տարեկան եմ։ Ծրագի՞րն ինձ համար է։
Անպայման։ Ծրագիրը բաց է 16–50 տարեկանների համար ու դիտավորյալ նույն կոհորտներում տեղաբաշխում է տարբեր տարիքային խմբերի մասնակիցներ։ Մեր ամենաներգրավված մասնակիցներից ու ազդեցիկ շրջանավարտներից շատերը 30-40 տարեկան են եղել։ Ծածկված հմտությունները — թվային, ֆինանսական, իրավաբանական, հաղորդակցման — կյանքի ցանկացած փուլում օգտակար են։