ՀօԹ Ակադեմիայի Էկոհամակարգը
ՀոԹ Ակադեմիան ձևավորում է կենդանի էկոհամակարգ, որտեղ ուսուցումը, համագործակցությունը և զարգացման հնարավորությունները շարունակվում են ծրագրի ավարտից հետո։ Այս էկոհամակարգը միավորում է մասնակիցներին, շրջանավարտներին, մենթորներին, գործընկերներին և բիզնես համայնքը՝ ստեղծելով փոխադարձ աճի և ազդեցության միջավայր։
Այս ինտերակտիվ քարտեզը քեզ կօգնի տեսնել ՀօԹ համայնքի ցանցը

Ի՞նչ է նշանակում լինել ՀոԹ շրջանավարտ
ՀոԹ շրջանավարտ լինելը միայն սերտիֆիկատ ստանալ չէ։ Դա նշանակում է․
ունենալ ձևավորված մտածողություն և մոտեցում խնդիրներին,
կարողանալ գործել և իրականացնել գաղափարներ,
լինել պատասխանատու և նախաձեռնող մասնագետ,
պահպանել կապը ՀոԹ համայնքի հետ և շարունակել զարգացումը։
Շրջանավարտը դառնում է ՀոԹ էկոհամակարգի ակտիվ մասնակից՝ իր գիտելիքը և փորձը փոխանցելով մյուսներին և ներգրավվելով նոր նախաձեռնություններում։

Ինչու է կարևոր լինել ՀոԹ Համայնքի մաս
ՀոԹ համայնքը հանդիսանում է այն միջավայրը, որտեղ հնարավորությունները բազմապատկվում են։ Այստեղ ձևավորվում են կապեր, որոնք հաճախ վերածվում են՝
համագործակցությունների,
աշխատանքային հնարավորությունների,
համատեղ նախագծերի և բիզնեսների։
Համայնքի մաս լինելը նշանակում է լինել միջավայրում, որտեղ մարդիկ մտածում են զարգանալու, ստեղծելու և առաջ գնալու մասին։ Սա կարևոր է հատկապես այն պատճառով, որ հաջողությունը հաճախ կախված է ոչ միայն անհատական հմտություններից, այլ նաև միջավայրից։

Էկոհամակարգի կառուցվածքը
ՀոԹ էկոհամակարգը ներառում է մի քանի փոխկապակցված շերտեր․
Մասնակիցներ – ուսուցման ընթացիկ փուլում գտնվողներ
Շրջանավարտներ – ծրագրի ավարտած և ակտիվ համայնքի անդամներ
Մենթորներ և դասախոսներ – գիտելիքի և փորձի փոխանցողներ
Գործընկերներ – բիզնեսներ, կազմակերպություններ և փորձագետներ
Համայնք – ընդհանուր արժեքներով միավորված ցանց
Այս շերտերը փոխազդում են միմյանց հետ՝ ստեղծելով շարունակական զարգացող համակարգ։

Երկարաժամկետ ազդեցություն
ՀոԹ Ակադեմիայի էկոհամակարգը նպատակ ունի ձևավորել ոչ միայն անհատական հաջողություններ, այլ նաև համայնքային և համակարգային փոփոխություն։ Շրջանավարտները դառնում են փոփոխության կրողներ իրենց միջավայրում՝
ստեղծելով բիզնեսներ,
զարգացնելով կազմակերպություններ,
ներգրավվելով համայնքային նախաձեռնություններում։
2022
2023
2024
2025
2026
Աշոտ Հարությունյան
ինչպես ստեղծվեց VivaAqua-ն
Աշոտ Հարությունյանը ՀոԹ Ակադեմիայի «Բիզնես Ինկուբատոր» ծրագրի շրջանավարտ է և GrowHoT! դրամաշնորհի հաղթող։ Նրա ընտանիքը շուրջ 25 տարի զբաղվում է ձկնորսությամբ, իսկ բիզնես գաղափարի հիմքում մոր պատրաստած սիգի կոտլետներն էին։
Ծրագրին դիմելիս արտադրանքը դեռ անուն և փաթեթավորում չուներ, սակայն Աշոտն ուներ հստակ տեսլական։ ՀոԹ-ի աջակցությամբ գաղափարը վերածվեց VivaAqua բրենդի՝ մշակվեցին արտադրանքի տարբերակներ, փաթեթավորում և բիզնես պլան։
Այսօր VivaAqua-ն ունի փոքր արտադրություն, իսկ արտադրանքը վաճառվում է ավելի քան 70 խանութներում Հայաստանի տարբեր քաղաքներում։
2

