Հայտադիմումներն ընդունվում են · Վերջնաժամկետ՝ ապրիլի 12-ին, 2026 · Ծրագիրը սկսվում է՝ մայիսի 2-ին, 2026 · 100% կրթաթոշակ ընտրված մասնակիցների համար

 Հայտերի ընդունումը մեկնարկե՛լ է

Պատրաստ ե՞ք թարմացնել ձեր ներքին օպերացիոն համակարգը

ՀօԹ Ակադեմիան հայտարարում է «Վիրտուալ քոլեջի» նոր կրթաշրջանի հայտերի ընդունման մեկնարկը։ 21-րդ դարի ամենապահանջված հիմնարար հմտությունները մեկ տեղում
Թվային, հաղորդակցման, իրավական, ֆինանսասկան գրագիտություն

Ո՞վ ենք մենք

ՀօԹ Ակադեմիան նորարարական ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որի նպատակն է երիտասարդներին զինել կիրառական հմտություններով, ձեռնարկատիրական մտածելակերպով և աշխատաշուկայում արդյունավետ գործելու տեսլականով՝ համահունչ զարգացող շուկայի պահանջներին։ Հիմնադրված 2022 թվականին՝ ՀօԹ-ը գործում է ինտենսիվ կրթության, էկոհամակարգային համագործակցության և իրական կիրառական փորձառության հատման կետում։ Նրա մոդելը համադրում է կառուցվածքային ուսուցում, մենթորական ուղեկցում և ինկուբացիոն մեխանիզմներ, որոնք ապահովում են գիտելիքի պրոյեկտումը չափելի անձնական և մասնագիտական առաջընթացի վրա։

ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ

Մեզ մոտ տեսական գիտելիքը վերածվում է գործնական հմտության՝ դառնալով հուսալի գործիք աշխատաշուկայում ՀօԹ շրջանավարտների մասնագիտական աճի և հաջողության համար

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մասնակիցների աճն ու հաջողությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է. մենք քայլում ենք մեր ուսանողների կողքին և վերահսկում նրանց զարգացումը

ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ՀօԹ Ակադեմիայի առանցքում հենց մարդն է՝ իր երազանքներով և ներուժով: Մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ ՀօԹեցիները իրենց զգում են լսված ու արժևորված

Ի՞նչ է տալիս ՀօԹ Ակադեմիան

«Ներքին օպերացիոն
համակարգի» թարմացում

ՀօԹ-ը հնարավորություն դադարել լինել պասիվ սովորող և դառնալ վերլուծող ու լուծումներ առաջարկող անհատ: Մենք մասնակցին զինում ենք այն ամենով, ինչն անհրաժեշտ է ինքնուրույն ու պատասխանատու կյանք վարելու համար

Մասնագիտական թռիչք
և որակյալ ներկայություն

Մասնակիցները ձեռք են բերում շուկայում մրցունակ լինելու գործնական հմտություններ: Կարճ ժամանակում նրանք սովորում են զգալ աշխատանքային միջավայրի զարկերակը՝ դառնալով «վաղվա օրվա» պահանջված մասնագետները

Գաղափարների նյութականացում
և տնտեսական կայունություն

Մենք տալիս ենք հարթակ որտեղ դու կարող ես զարգացնել քո մտահղացուը։ Մենթորության և դրամաշնորհների միջոցով մասնակիցը հիմնում է սեփական բիզնեսը կամ ընդլայնում այն՝ նպաստելով Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական դիմակայունությանը

Պատկանելություն կայուն
համայնքին և առաջնորդություն

ՀօԹ-ը մասնակցին դարձնում է մի մեծ ընտանիքի անդամ, որտեղ աճը չի ավարտվում վկայական ստանալով:  Շրջանավարտները ձևավորում են համախմբվածության միջավայր, որտեղ Արցախից տեղահանված և տեղի երիտասարդները միասին կերտում են իրենց ու համայնքի ապագան

ՀօԹ Ակադեմիայի ծրագրային կառուցվածքը

Վիրտուալ
Քոլեջ

Վիրտուալ
Ստուդիա

Մասնագիտական
Ինկուբատոր

Բիզնես
Ինկուբատոր

Բիզնես
Աքսելերատոր

Տիրապետիր 21-րդ դարի ամենապահանջված հմտություններին

Վիրտուալ Քոլեջը կոչված է ձավորել մարդկանց, ովքեր կարողանում են մտածել ինքնուրույն, գործել արդյունավետ, աշխատել թե՛ ինքնուրույն և թե՛ թիմում ու կողմնորոշվել իրական կյանքի բարդ իրավիճակներում։ Վիրտուալ Քոլեջը տեսության փոխանցում չէ։ Այստեղ տրված գիտելիքը անմիջապես վերածվում է գործնական փորձի՝ իրական առաջադրանքների, քննարկումների և կիրառական նախագծերի։ Թվային, հաղորդակցման, ֆինանսական և իրավական գրագիտությունը ներկայացվում են ոչ թե որպես առանձին առարկաներ, այլ որպես ինքնուրույն մարդու չորս հենասյուն։ Դու կսովորես կառավարել քո ռեսուրսները, քո թվային “ես”-ը, քո իրավունքները, քո ձայնը։

Լեզուն՝ որպես բեմական ինքնադրսևորման գործիք

Անգլերենի ուսուցումը դուրս է գալիս դասագրքային սահմաններից և տեղափոխվում վիրտուալ բեմահարթակ: Ուսումնական գործընթացը կառուցված է որպես ստեղծագործական ճամփորդություն՝ ուղղորդված ընթերցանության, դերային խաղերի և թիմային փորձերի միջոցով: Ծրագրի հիմնական նպատակը վստահ հաղորդակցման հմտության ձևավորումն է: Այն զինում է մասնակիցներին այնպիսի հաղորդակցական հմտություններով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայում վստահ քայլեր անելու և սեփական ձայնը լսելի դարձնելու համար: 

Խորացված գիտելիքներ և փորձի փոխանակում մարքեթինգի ոլորտում

Մասնագիտական վերապատրաստման ճամփորդություն է՝ ուղղված ժամանակակից մարքեթինգի և դիզայնի ոլորտներում հմտությունների խորացմանը : Ծարագիրը կառուցված է «Սովորել, սովորել գործելով և սովորել կիսվելով» սկզբունքով : Մասնակիցները հնարավորություն են ստանում աշխատել իրական պրոդուկտների վրա և բարձրացնել իրենց մրցունակությունը աշխատաշուկայում :

Դարձրու բիզնես գաղափարդ իրական ու չափելի բիզնես նախագիծ

Այս ծրագիրը միտված է մասնակիցների բիզնես գաղափարների իրականացմանը : Այն բաղկացած է երկու ենթափուլերից.

  • StartHoT! –  5-ամսյա ինտենսիվ ծրագիր է։ Մասնակիցները "բացահայտում և կառուցում" սկզբունքով աշխատում են ոլորտի լավագույն փորձագետների՝ «Գուրուների» հետ, որպեսզի ձևավորեն կայուն բիզնես մոդելներ։

  • GrowHoT! – Սա Ինկուբատորի եզրափակիչ փուլն է, որին կարող են դիմել միայն StartHoT!-ը հաջողությամբ ավարտածները։ Այն մեկնարկում է Փիթչինգով, որի արդյունքում լավագույն նախագծերը ստանում են սերմնային ֆինանսավորում (seed funding) և դրամաշնորհային աջակցություն սեփական արտադրանքը թողարկելու համար։

Դարձրու բիզնես գաղափարդ իրական ու չափելի բիզնես նախագիծ

Ծրագրի երկրորդ փուլի (2025-2028) նորարարական բաղադրիչն է, որը կենտրոնանում է արդեն ստեղծված բիզնեսների աճի և ընդլայնման վրա: Այստեղ ներառված է մասնագիտական ուղեկցում ձևաչափը, որտեղ շրջանավարտները առաջատար ընկերություններում (օրինակ՝ MAROG) հետևում են փորձառու մասնագետների աշխատանքին՝ ձեռք բերելով իրական աշխատանքային փորձ: Եթե Բիզնես Ինկուբատորը օգնում է գաղափարը վերածել ստարտափի, ապա Աքսելերատորը նախատեսված է արդեն ձևավորված փոքր բիզնեսների թռիչքային աճն ապահովելու համար։

Մեր ազդեցությունը

300+

ՀօԹ Մասնակից

215

ՀօԹ Շրջանավարտ

660

Սերտիֆիկատ

17

ՀօԹ Ստարտափ

50000

Դրամաշնորհ

ՀօԹ Քարտեզ

Բացահայտեք առաջին կրթաշրջանի ազդեցությունը Հայաստանի տարբեր մարզերում՝

ՀօԹ Պատմություններ

Իրական մարդիկ, իրական փոփոխություններ։ Կարդացեք մեր շրջանավարտների հաջողության պատմությունները

ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Կրթաթոշակային
ծրագիր

Վիրտուալ Քոլեջը բացառիկ հնարավորություն է՝ հասանելի սահմանափակ թվով մոտիվացված մասնակիցների համար։ Ընդունելությունը հիմնված է խիստ մրցակցային ընտրության վրա, որի նպատակն է գտնել նրանց, ովքեր պատրաստ են այս ծրագիրը դիտարկել որպես լուրջ մասնագիտական ներդրում։

Կրթաթոշակի շնորհումը ենթադրում է թափանցիկ ու պատասխանատու ընտրություն։ Ամեն ընտրված մասնակից ստանձնում է ծրագրի հանդեպ լուրջ ու ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատասխանատվությունը։

100% Կրթաթոշակ
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է։ Կրթաթոշակը շնորհվում է Կրթաթոշակային կոմիտեի կողմից՝ գնահատելով մասնակցի մոտիվացիան, նպատակասլացությունը և ակտիվ ներգրավվածություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Նպատակային ընտրություն
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր հատկացված կրթաթոշակ ծառայի իր նպատակին, և ընտրված մասնակիցն առավելագույն արդյունավետությամբ օգտագործի ՀօԹ էկոհամակարգի ընձեռած հնարավորությունները։

100%

ԿՐԹԱԹՈՇԱԿ

180

ՏԵՂ

6

ՄԱՐԶԻՑ

HօT Ակադեմիան ծրագիրն իրականացվում է Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի կողմից՝
որպես կազմակերպության ծրագրերից մեկը։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Sign of Hope կազմակերպության աջակցությամբ՝ գերմանացի հարկատուների և անձնական նվիրատվությունների միջոցներով։

info@hotacademy.org