Հայտադիմումներն ընդունվում են · Վերջնաժամկետ՝ ապրիլի 12-ին, 2026 · Ծրագիրը սկսվում է՝ մայիսի 2-ին, 2026 · 100% կրթաթոշակ ընտրված մասնակիցների համար

5 մոդուլների
ուսումնական պլանները

Առցանց, բայց խստապահանջ ու արդյունքակենտրոն ուսուցում։ Ստացե՛ք շոշափելի ու կիրառելի գիտելիքներ ոլորտի լավագույն մասնագետներից։ Զարգացրե՛ք թիմային աշխատանքի հմտություններ և դարձե՛ք ՀօԹ համայնքի մի մասը:

 Թվային
գրագիտություն

Հաղորդակցման
գրագիտություն

Ֆինանսական
գրագիտություն

 Իրավական
գրագիտություն

 Ավարտական
նախագիծ

 Գնահատում
և վկայականներ

ՄՈԴՈՒԼ 01 

Թվային գրագիտություն

Ձևավորեք վստահ և անվտանգ թվային վարքագիծ արագ փոփոխվող միջավայրում: Մոդուլն ավարտելիս դուք կտիրապետեք ժամանակը խնայող խելացի լուծումներին, կկարողանաք ինքնուրույն յուրացնել նոր ծրագրեր և արդյունավետ կառավարել ձեր աշխատանքը թվային գործիքների միջոցով: Դուք կսովորեք պաշտպանել անձնական տվյալները և գրագետ հաղորդակցվել տարբեր հարթակներում՝ պատրաստ լինելով թվային աշխարհի մարտահրավերներին:

Դասընթացի պլան

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
✓ Արդյունավետ օգտագործել առցանց ծառայություններ և գործնական թվային գործիքներ
✓ Կառավարել ժամանակն ու աշխատանքը թվային լուծումների միջոցով
✓  Ինքնուրույն յուրացնել նոր ծրագրեր և հարմարվել փոփոխվող համակարգերին
✓ Պաշտպանել անձնական տվյալները և ձևավորել անվտանգ վարքագիծ
✓ Գրագետ և արդյունավետ հաղորդակցվել տարբեր մասնագիտական միջավայրերում

Մոդուլի դասավանդողները

Լիլիթ Խաչիկյան

Թվային գրագիտության դասընթացավար

Թվային գրագիտության և նոր մեդիայի դասախոս է՝ 10+ տարվա փորձով և դոկտորական աստիճանով: Մասնագիտացած է ուսումնական ծրագրերի կառուցման մեջ, որոնք համատեղում են ակադեմիական խստությունը գործնական կիրառության հետ:

Արփինե Գրիգորյան

Թվային գրագիտության դասընթացավար

Թվային գրագիտության և տեղեկատվական անվտանգության մասնագետ՝ 20+ տարվա փորձով: Մասնագիտացած է համակարգային մտածողության և անվտանգ թվային աշխատանքային մշակույթի ձևավորման մեջ:

ՄՈԴՈՒԼ 02

Հաղորդակցման գրագիտություն

Զարգացրեք անձնական և գործարար հաղորդակցության հմտությունները՝ ընկալման փուլից մինչև ազդեցիկ ինքնաներկայացում։ Մոդուլն օգնում է կառուցել հստակ հաղորդագրություններ, հաղթահարել կանխակալությունները և բարելավել թիմային աշխատանքը ակտիվ լսողության ու կառուցողական հետադարձ կապի միջոցով։ Դուք կսովորեք վստահորեն ներկայացնել ձեր գաղափարները, պատրաստել պրոֆեսիոնալ ռեզյումեներ և վարել արդյունավետ գործարար նամակագրություն։

Դասընթացի պլան

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
✓ Կիրառել արդյունավետ հաղորդակցության հմտություններ բանավոր, գրավոր և պրեզենտացիոն ձևաչափերով
✓ Կառուցել և փոխանցել հստակ ու համոզիչ հաղորդագրություններ տարբեր մասնագիտական միջավայրերում
✓ Կազմել պրոֆեսիոնալ ռեզյումեներ և վարել գրագետ գործարար նամակագրություն
✓ Նվազեցնել հաղորդակցման սխալները և հաղթահարել սխալ ընկալումներն ու կանխակալությունները
✓ Բարելավել թիմային աշխատանքը ակտիվ լսողության և կառուցողական հետադարձ կապի միջոցով
✓ Վստահորեն ներկայացնել անձնական բրենդը և պատրաստել համակարգված ու ազդեցիկ պրեզենտացիաներ

Մոդուլի դասավանդողները

Սերգեյ Թանթուշյան

Հաղորդակցման գրագիտության դասընթացավար

Դասախոս՝ 15 տարվա աշխատանքային փորձով բիզնես հաղորդակցության և կառավարման խորհրդատվության ոլորտներում: TEDx խոսնակ, «Արդյունավետ Հաղորդակցություն» դասագրքի համահեղինակ:

ՄՈԴՈՒԼ 03 

Ֆինանսական գրագիտություն

Զարգացրեք ձեր ֆինանսական մտածողությունը և սովորեք կայացնել գիտակցված որոշումներ սահմանափակ ռեսուրսների պայմաններում։ Մոդուլն օգնում է հասկանալ եկամուտների ձևավորման և ռեսուրսների կառավարման տրամաբանությունը, վստահ կողմնորոշվել ֆինանսական համակարգերում և գործիքներում։ Դուք կսովորեք կիրառել գործնական տնտեսագիտական լուծումներ առօրյա կյանքում՝ ձևավորելով պատասխանատու և երկարաժամկետ մոտեցում սեփական միջոցների նկատմամբ:

Դասընթացի պլան

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
✓ Տիրապետել ֆինանսական գրագիտության հիմնարար սկզբունքներին և տրամաբանությանը
✓ Կազմել և վերլուծել անձնական բյուջեներ՝ օգտագործելով թվային գործիքներ
✓ Իրականացնել նպատակային ֆինանսական պլանավորում և ռեսուրսների արդյունավետ կառավարում
✓ Հասկանալ ֆինանսական կազմակերպությունների կառուցվածքը և օգտվել դրանց թվային հարթակներից
✓ Կարդալ և մեկնաբանել տնտեսական տվյալներն ու վիճակագրությունը
✓ Կայացնել հավասարակշռված ֆինանսական որոշումներ՝ խուսափելով ավելորդ ռիսկերից

Մոդուլի դասավանդողները

Արմենուհի Հովակիմյան

Ֆինանսական գրագիտություն դասընթացավար

Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության գլխավոր քարտուղարի տեղակալ, ֆինանսական ոլորտի կապիտալի շուկայի ուղղվածությամբ 20+ տարվա փորձով։ Արմենուհին ունի նախագծերի կառավարման PMP սերտիֆիկատ, հանդիսանում է Project Management Institute-ի և Տնօրենների Հայկական Ինստիտուտի անդամ և տնօրեն։

ՄՈԴՈՒԼ 04

Իրավական գրագիտություն

Ապահովեք ձեր հիմնարար իրավական գրագիտությունը՝ հասկանալով աշխատանքային հարաբերությունների, ձեռնարկատիրական գործունեության և հարկային պարտավորությունների նրբությունները։ Մոդուլն օգնում է ձևավորել պատասխանատու վարքագիծ մասնագիտական կյանքում, սովորեցնում է վստահ աշխատել պայմանագրերի հետ և ճիշտ գնահատել իրավական ռիսկերը թե՛ առօրյայում, թե՛ բիզնեսում։

Դասընթացի պլան

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
✓ Տիրապետել աշխատանքային, ձեռնարկատիրական և հարկային իրավունքի հիմնարար գիտելիքներին
✓ Հասկանալ աշխատանքային իրավունքների ու պարտականությունների կառուցվածքը
✓ Գնահատել բիզնես գործունեության իրավական ռիսկերն ու հնարավորությունները
✓ Կողմնորոշվել ընկերությունների կազմակերպաիրավական ձևերի մեջ (ԱՁ, ՍՊԸ)
✓ Գրագետ աշխատել պայմանագրերի հետ և կատարել հարկային պարտավորությունները
✓ Կիրառել իրավական նորմերը իրական և գործնական իրավիճակներում

Մոդուլի դասավանդողները

Մարիամ Էլիբեկյան

Իրավական գրագիտության դասընթացավար


“Քիսթոուն” ընկերության գործընկեր, քաղաքացիական, վարչական, գնումների, մտավոր սեփականության իրավունքի և աշխատանքային իրավունքի իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատու:


Դավիթ Ամիրյան

Իրավական գրագիտության դասընթացավար

“Քիսթոուն” ընկերության գործընկեր, իրավաբանական պրակտիկայի ավելի քան 8 տարվա փորձով՝ բիզնես իրավունքի շեշտադրմամբ: Մասնագիտաված է կորպորատիվ ֆինանսների, հարկային իրավունքի (ներառյալ միջազգային հարկային իրավունքը), աշխատանքային իրավունքի մեջ:

Հասմիկ Խաչատրյան

Իրավական գրագիտության դասընթացավար

“Ուայզբրիք” ընկերության համահիմնադիր, ավելի քան 10 տարվա փորձով՝ ներառյալ ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտները, մասնագիտացված է բիզնեսի և պետական կառույցների իրավական խորհրդատվության, M&A, PPP և կորպորատիվ ֆինանսների հարցերում։

Սուսաննա Գրիգորյան

Իրավական գրագիտության դասընթացավար



“Քիսթոուն” ընկերության ավագ իրավաբան, պատասխանատու է հաճախորդների ամենօրյա իրավական աջակցության համար:



Ասյա Գասապյան

Իրավական գրագիտության դասընթացավար

Տեխնոլոգիական և նորարարության իրավունքի ոլորտում մասնագետ, ավելի քան 8 տարվա միջազգային փորձով՝ մասնագիտացված է տվյալների պաշտպանության (GDPR), AI-ի իրավական կարգավորման, IP-ի և բազմիրավասական (cross-border) համապատասխանության հարցերում։

ՄՈԴՈՒԼ 05   ·   5 ՇԱԲԱԹ  ·   ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ավարտական Նախագիծ (Capstone)

Այստեղ ամեն ինչ միավորվում է: Աշխատելով 8 հոգանոց թիմերում՝ դուք կլուծեք իրական կյանքի բարդ սցենար, որն ընդգրկում է բոլոր 4 գրագիտությունները:

Մասնակցության պահանջներ

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՆԱԼ
Դուք որակավորվում եք ավտոմատ կերպով, եթե ունեք բոլոր 4 մոդուլների ավարտական վկայականները: Այլապես՝ պետք է ավարտած լինեք «Թվային գրագիտությունը» + առնվազն մեկ այլ մոդուլ և հաջողությամբ հանձնած լինեք մնացած երկուսի եզրափակիչ թեստերը:

Սցենարը

ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱԿ

Ժամանակակից հայկական ընտանիքի մարտահրավերները

Թիմերն աշխատում են մի հորինված ընտանիքի պատմության վրա, որը բախվում է փոխկապակցված խնդիրների բոլոր 4 ոլորտներում:

Ժամանակացույց

Գնահատման չափանիշներ

Թվային գրագիտության կիրառում

Իրավական գրագիտության կիրառում

Խնդրի վերլուծության խորություն

Թիմային աշխատանք

Ֆինանսական վերլուծության որակ

Հաղորդակցման որակ և մատուցում

Միջոլորտային համադրություն

Ինչպես է հաշվարկվում ձեր գնահատականը

Յուրաքանչյուր մոդուլի համար՝

40%
Միջանկյալ թեստեր

+

40%
Եզրափակիչ թեստ

+

20%
Ակտիվություն հանդիպումներին

Թեստեր և Առաջադրանքներ
Յուրաքանչյուր մոդուլ ունի իր գնահատման կշիռները: Օրինակ՝ Հաղորդակցման մոդուլում 60%-ը ձևավորվում է ավարտական նախագծերից (CV, հարցազրույց, պրեզենտացիա):
⚠️ ԿԱՐԵՎՈՐ ԿԱՆՈՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Նույնիսկ եթե ձեր թեստի միավորները բարձր են, դուք ՉԵՔ ստանա ավարտական վկայական, եթե հանդիպումներին մասնակցության միավորը ցածր լինի 50%-ից:

Մոդուլների վկայականներ

20%-49% ՄԻԱՎՈՐ

Մասնակցության հավաստագիր

Տրվում է որպես ներգրավվածության ճանաչում, բայց չի հավաստում մոդուլի հաջող ավարտը:

50%-69% ՄԻԱՎՈՐ

Մոդուլի ավարտական վկայական

Ստանդարտ վկայական, որը հաստատում է մոդուլի հաջող հանձնումը:

70% ԵՎ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐ

Մոդուլի գերազանցության վկայական

Տրվում է բացառիկ արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին:

Ծրագրի ամբողջական վկայականներ

ՑԱԾՐ ՇԵՄ

50%  ից ցածր

Վկայական չի տրվում

ՍՏԱՆԴԱՐՏ

50%  89%

ՀօԹ Վիրտուալ Քոլեջի ավարտական վկայական

ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ

90% +

ՀօԹ Վիրտուալ Քոլեջի գերազանցության հավաստագիր

Անվանակարգեր

Լավագույն խոսնակ

Ամենաազդեցիկ և հստակ ելույթների համար:

Սուր միտք

Վերլուծական և քննադատական մտածողության համար:

Լավագույն թիմակից

Թիմում արդյունավետ համագործակցության համար:

Ամենամեծ առաջընթաց

Մասնակցին, ով ցույց է տվել ամենամեծ աճը:

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 12-Ը

Պատրա՞ստ եք 
թարմացնել ձեր 
հմտությունները

4 ամիս։ 5 մոդուլ։ 100% կրթաթոշակ։ Հայտերի ընդունումն ավարտվում է ապրիլի 12-ին: Տեղերը սահմանափակ են, իսկ մրցակցությունը՝ մեծ: Եթե կարդացել եք մինչև այստեղ, ուրեմն արդեն գիտեք՝ սա ձեզ համար է, թե ոչ:

Մեկնակը մայիսի 2-ին, 2026 · Տարիք 16–50 · 6 թիրախային մարզ · 100% կրթաթոշակ

HօT Ակադեմիա ծրագիրն իրականացվում է Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի կողմից։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Sign of Hope կազմակերպության աջակցությամբ՝ գերմանացի հարկատուների և անձնական նվիրատվությունների միջոցներով։

info@hotacademy.org