HoT Վիրուալ Քոլեջի 7րդ՝ Ձեռներեցության Գրագիտություն
մոդուլը վարում է Սերգեյ Թանթուշյանը:
Սերգեյը պրոֆեսոր է Հայաստանի Ամերիկյան համալսարանում,
և ունի 15 տարվա աշխատանքային փորձ բիզնես հաղորդակցության և կառավարման խորհրդատվության
ոլորտներում:
HoT Ակադեմիան Սերգեյի հետ միասին կազմել է յուրահատուկ տրամաբանությամբ կրթական ծրագիր, որը բաղկացած է չորս մասից.
Մաս 1.
Բիզնես Գաղափարների HoT Վիրտուալ Տոնավաճառ
(դեկտեմբերի 19- 30, 2022թ.)
Ձեռներեցության Գրագիտության մոդուլի ընթացքում 4-5 հոգանոց խմբերով աշխատելու ենք գաղափարների ձևավորման, հղկման և զարգացման վրա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ HoT ուսանողները ակտիվորեն մասնակցեն մոդուլի առափին փուլի միջոցառմանը՝ Գաղափարների HoT Տոնավաճառին:
Ինչպես նաև, HoT Վիրտուալ Քոլեջի Ձեռներեցության Գրագիտության մոդուլի ավարտական վկայական ստանալու համար պարտադիր է այս էտապի մասնակցությունը:
Մաս 2.
HoT Գաղափարի Բիզնես Մոդուլ Կանվասի ստեղծում
(հունվարի 1-31, 2023թ.)
Ձեռներեցության Գրագիտության մոդուլի google
classroomում
– տեսանյութեր՝ Սերգեյի և հրավիրված խոսնակների մասնակցությամբ,
– կարդալու նյութեր,
– շաբաթական ինտերակտիվ հանդիպումներ,
– խմբակային հանձնարարություններ:
Մաս 3.
HoT Գաղափարի Բիզնես Մոդուլ Կանվասի մշակում և հղկում
(հունվարի 27-29, 2023թ.)
Սերգեյ Թանթուշյանի հետ իրականացնելու ենք դեմառդեմ HoT Ճամփորդող Աշխատարաններ
Ե՞րբ՝ Հունվարի 27, 28, 29-ին
Որտե՞ղ՝ Երևանում, Տավուշի և Գեղարքունիքի երկուական քաղաքներում
Նպատա՞կը՝ խմբային HoT Բիզնես Մոդուլ Կանվասի մշակում և հղկում
Մաս 4.
Խմբային HoT Բիզնես Մոդուլ Կանվասների հանձնում
(հունվարի 30 – փետրվարի 13, 2023թ.)
Մաս 1.
Բիզնես Գաղափարների Վիրտուալ HoT Տոնավաճառ
HoT Idea Fair
Դեկտեմբերի 19-30, 2022թ.
Միջոցառման նպատակը այն է, որ բոլոր HoT ուսանողները ինքնուրույն բաշխվեն 4-5 հոգանոց խմբերի, կիսվեն իրենց գաղափարներով, օգտագործելով բանավոր հաղորդակցման հմտությունները՝ «վաճառեն» գաղափարները միմյանց վրա, և արդյունքում խմբով ընտրեն 1 գաղափար:
Խմբում կլինեն ուսանողներ, որոնք չունեն գաղափարներ: Այնպես որ, գաղափար ունեցողները պետք է ջանք գործադրեն, որպեսզի այդ ուսանողները (պատկերացրեք՝ ձեր հաճախորդները) քվեարկեն իրենց գաղափարի համար:
Միջոցառման արդյունքում ընտրված գաղափարը Hot Վիրտուալ Քոլեջի կողմից ընդունվում է որպես HoT գաղափար, և մոդուլի հետագա փուլերում խմբով աշխատեն 1 HoT բիզնես գաղափարի վրա:
Նշենք, որ ուսանողները պարտավորված ՉԵՆ այդ նույն գաղափարով շարունակելու «Իրականացրու՛ HoT Գաղափարդ» ծրագրին 2023թ.ին:
Միջոցառման տրամաբանությունը բաղկացած է հետևյալ 3 քայլերից:
I. դեկտեմբերի 19-23, 2022թ.
(A) Ուսանողները դիտում են գաղափարների գեներացման մասին Սերգեյ Թանթուշյանի տեսահղումը և ծանոթանում տոնավաճառի հրահանգներին:
Ուսանողները իրենց հարցերով դիմում են Սերգեյ Թանթուշյանին՝ դեկտեմբերի 22ին, ժամը 20:00-ին ինտերակտիվ հանդիպման ընթացքում: Հղումը կտեղադրվի ֆեյսբուքյան խմբում:
Ինչպես միշտ, այն ուսանողները, որոնք հնարավորություն չեն ունենա մասնակցելու հանդիպանը, կկարողանան հանդիպման հաջորդ օրը ուսումնասիրել հանդիպման ձայնագրությունը:
(B) Ուսանողները ինքնակազմակերպվում են 4-5 հոգանոց խմբերի և որոշում են իրենց խմբի անունը:
Այն ուսանողները, որոնք փնտրում են համախոհներ՝ օգտագործում են ֆեյսբուքյան մեր փակ խմբում հայտարարություններ կատարելու և հաղորդակցվելու հնարավորությունը:
Խմբերի անդամները իրենց խմբի անվան մասին տեղեկացնում են իրենց դեսպաններին, որոնք էլ՝ Մարուսյա Հովհաննիսյանին:
(C) Խմբային աշխատանք և յուրաքանչյուր խմբի կողմից HoT Գաղափարի ընտրություն:
1. Խումբը կազմակերպում է վիրտուալ կամ առկա հանդիպում իր բոլոր անդամների հետ,
2. Հանդիպման ընթացքում խմբի այն անդամները, որոնք ունեն բիզնես գաղափարներ, ներկայացնում են դրանք այլ անդամներին,
3. Բոլոր գաղափարները լսելուց հետո խմբի անդամները հնարավորություն ունեն հարցեր տալ միմյանց,
4. Խումբը ընտրում է իր Քարտուղարին, որը իրավասություն ունի Խմբի անունից հանդես գալու,
5. Իրականացվում է յուրաքանչյուր գաղափարի քվեարկությունը խմբի անդամների կողմից, արդյունքները գրանցվում են Խմբի Քարտուղարի կողմից,
6. Եթե քվեարկության առաջին իսկ էտապից չի առաջանում հաղթող գաղափարը, ապա քվեարկությունը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ընտրվի մեկ գաղափար՝ խմբի HoT գաղափարը
7. Քարտուղարը արձանագրում է այն գաղափարը, որը ընտրվում է խմբի կողմից:
II. դեկտեմբերի 23-29, 2022թ.
Խմբերը կունենան հնարավորություն ունենալու թիրախային խորհրդատվություն Սերգեյ Թանթուշյանի հետ: Այս խորհրդատվությունները կլինեն վիրտուալ:
Յուրաքանչյուր խումբ՝
1. Կընտրի Սերգեյի կողմից տրված 15 րոպեանոց հանդիպումների ցանկից իր համար,
2. Այս օրը, հանդիպման ժամից 10 րոպե շուտ խումբը միանում է նախապես տրամադրված հղումով,
3. Հանդիպումը կտևի 10-15 րոպե:
4. Խմբի անդամները՝
ա). ներկայացնում են կլատարված աշխատանքը/գործընթացը
բ). Իրենց ընտրած գաղափարը
գ). 1-2 նախապես մտածված հարց տալիս:
Այս էտապի համակարգումը կատարվում է Մարուսյայի և Գոհարի կողմից:
III. դեկտեմբերի 30, 2022թ., ժամը 19:00-21:00
Խմբային HoT Գաղափարների նախատոնական պրեզենտացիա
Այս միջոցառումը կլինի ավարտականը, որտեղ բոլոր թիմերը սահմանված 5-10 րոպեի ընթացքում կներկայացնեն իրենց գաղափարը:
Խմբերի քարտուղարները իրենց պրեզենտացիաները նախապես պետք է ուղարկեն Մարուսյայի էլեկտրոնային հասցեին, որպեսզի նա ցուցադրի միջոցառման ընթացքում:
Ահա HoT Վիրտուալ քոլեջի Ձեռներեցության գրագիտություն մոդուլի լավագույն 10 HoT ուսանողները՝ ըստ ցուցաբերած լավագույն արդյունքի, ընդ որում առավելագույն միավորներ ստացել են մի քանի ուսանող և կիսում են առաջին երեք հորզոնականները: Լավագույն ուսանողների, խմբերի և դեսպանների համար գործում են խրախուսման անհատական մեխանիզմներ։
Տեղ #1
Շուշան Գրիգորյան
HoT Թիմ` iReality
Գեղարքունիք,
Սևան
Տեղ #2
Էդուարդ Բարոյան
HoT Թիմ՝ The Hot Creators of Hot Academy
Գեղարքունիք,
Կալավան
Տեղ #3
Նարինե Փարսյան
HoT Թիմ` The Geniuses
Գեղարքունիք,
Սևան
Տեղ #4
Վարդուհի Բադալյան
HoT Թիմ՝ iReality
Գեղարքունիք,
Սարուխան
Տեղ #5
Լիլիթ Աբաչյան
HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ
Գեղարքունիք,
Կարմիրգյուղ
Տեղ #6
Ելենա Հովհաննիսյան
HoT Թիմ՝ Մտքի արծիվներ
Գեղարքունիք,
Գավառ
Տեղ #7
Գոհար Արզումանյան
(HoT դեսպան)
HoT Թիմ` iReality
Գեղարքունիք, Լիճք
Տեղ #8
Նելլի Բայրամյան
HoT Թիմ` iReality
Տավուշ, Նոյեմբերյան
Տեղ #9
Արևիկ Մելիքյան
HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ
Տավուշ,
Բերդ
Տեղ #10
Լիանա Ադամյան
HoT Թիմ` Անտեսանելի զինակիրներ
Տավուշ,
Ներքին Կարմիրաղբյուր
Քանի որ ծրագիրը կիրառում է ճկուն և մարդակենտրոն մոտեցում, մենք մշտապես կապի մեջ ենք գտնվում մեր ուսանողների ու դասախոսների և հրավիրված խոսնակների հետ՝ իմանալու յուրաքանրչյուրի կարծիքն ու դիտարկումները, մեզ հետաքրքիր ու անհրաժեշտ է լսել արձագանքը ծրագրի մասին, որպեսզի կարողանանք բարելավել ծրագիրը և առավելագույնս ծառայեցնել շահառուներին։ Այդ նպատակով յուրաքանչյուր մոդուլի հետո իրականացվում է հարցում։