HoT Ակադեմիայում մենք կիրառում ենք յուրօրինակ տերմինաբանություն, որն արտացոլում է մեր ծրագրերի նորարարական մոտեցումները, HoT-ի ինքնությունն ու մշակույթը։ Այս պայմանները մարմնավորում են ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելու մեր տեսլականը, արժեքները և հանձնառությունը: Կիրառելով այս ոչ սովորական տերմինները՝ մենք նպատակ ունենք պատկանելության զգացում, մոտիվացիա և ոգևորություն սերմանել մեր մասնակիցների մեջ՝ իրենց կրթական ճանապարհորդությունը մեզ հետ սկսելիս:
At HoT Academy, we use distinctive terminology that highlights the innovative approaches of our programs and reflects the identity and culture of HoT. These terms represent our vision, values, and dedication to developing the entrepreneurial and professional ecosystem. By adopting these unique terms, we aim to foster a sense of belonging, motivation, and excitement among our participants as they begin their educational journey with us.
HoT Վիրտուալ Քոլեջ
HoT Virtual College
HoT Վիրտուալ Քոլեջը (2022/2023) HoT Ակադեմիայի առաջին ծրագիրն էր: Այն նպատակ ուներ ապահովել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 200 տաղանդավոր երիտասարդների անձնական ու մասնագիտական զարգացումը՝ ապագայի հյուրընկալության ոլորտը ձևավորելու համար:
Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները ստացել են հաղորդակցության, ձեռներեցության, ֆինանսների և այլ ուղղություններով հիմնարար գիտելիքներ, ինչպես նաև ձեռք են բերել կոշտ և փափուկ հմտություններ՝ այդ կերպ բարելավելով աշխատաշուկայում՝ իրենց մրցակցային լինելու հնարավորությունները թե՜ որպես աշխատող, գործատու կամ ինքնազբաղված անձ: Նրանք նաև ուղղորդում են ստացել, թե ինչպես և ինչ ուղղությամբ շարունակեն կրթությունն ու մասնագիտական զարգացումը:
HoT Virtual College (2022/23) was the first HoT Academy program. The goal of the program was to foster the personal and professional growth and development of 200 talented young people in the regions of Tavush and Gegharkunik, preparing them to shape the hospitality industry of the future.
Throughout the educational program, participants gained essential knowledge in communication, entrepreneurship, finance, and other areas. They also developed both hard and soft skills, enhancing their competitiveness in the labor market as employees, employers, or self-employed individuals. Additionally, they received guidance on how and in which direction to continue their education and professional development.
HoT Բիզնես Ինկուբատոր
HoT Business Incubator
HoT Բիզնես Ինկուբատորը HoT Ակադեմիայի երկրորդ ծրագիրն է. Այն միտված է աջակցելու սկսնակ ձեռներեցներին և ստարտափ բիզնեսներին՝ տրամադրելով նրանց բիզնես գաղափարների՝ զրոյից ստեղծման, մշակման և իրականացման տեսական և գործնական գիտելիքներ, մենթորություն, ինչպես նաև՝ ֆինանսական միջոցներ։
Ինկուբատոր տերմինն օգտագործվում է ստարտափ ընկերությունների և կամ սկսնակ ձեռներեցների զարգացմանը և աճին նպաստելու կոնտեքստում: Ինչպես կենսաբանական ինկուբատորն ապահովում է օրգանիզմների աճին նպաստող համապատասպան միջավայր, այնպես էլ բիզնես ինկուբատորը տրամադրում է անհրաժեշտ ռեսուրսներ և աջակցություն՝ օգնելու նոր բիզնեսներին հաջողության հասնել:
HoT Բիզնես Ինկուբատորը բաղկացած է երկու փուլից StartHoT! մենթորային ծրագիր և GrowHoT! դրամաշնորհային ծրագիր։
HoT Business Incubator is the second program of HoT Academy. This program is designed to support aspiring entrepreneurs and startup businesses by offering theoretical and practical knowledge, mentoring, and financial resources to help them create, develop, and implement business ideas from scratch.
In this context, the term "incubator" refers to a program that supports the development and growth of startup companies and aspiring entrepreneurs. Similar to how a biological incubator provides the right environment for organisms to grow, a business incubator provides the necessary resources and support to help new businesses succeed.
It consists of two sequential programs: StartHoT! Mentorship program (Feb-June 2024) and GrowHoT! Grant program (June 2024 - Feb 2025).
StartHoT!
StartHoT!
StartHoT!-ն անհատական մենթորական ծրագիր է. այն HoT Բիզնես ինկուբատորի 2-րդ փուլն է։ Ծրագրի նպատակն է զինել HoT Բիզնես Ճամփորդներին ձեռներեցության մասին գիտելիքներով և հմտություններով, աջակցել նրանց բիզնես գաղափարների իրականացմանը՝ հղկելով և լրամշակելով դրանք ոլորտի լավագույն մասնագետների՝ Գուրուների հետ։
5 ամիս տևողությամբ StartHoT! ծրագիրը բաղկացած է 5 կրթական Թռիչքներից։
StartHoT! is a mentorship program which is the first phase of the HoT Business Incubator.
The beneficiaries of the program are young adults from Tavush and Gegharkunik regions who hav new entrepreneurial concepts. We labeled them as Business Travelers.
The program's goal is to equip Business Travelers with essential entrepreneurship knowledge and skills, support their new entrepreneurial concepts by polishing and developing them with guidance from top experts and leading professionals, whom we refer to as Gurus.
The 5 month program consists of five educational Flights.
Թռիչքներ
Flights
Թռիչքներ - HoT Ակադեմիայի յուրաքանչյուր ծրագիր բաղկացած է կրթական մոդուլներից, որոնք մենք անվանում ենք Թռիչքներ։ Մենք օգտագործում ենք Թռիչք տերմինը, քանի որ այն խորհրդանշում է այն կրթական ճամփորդությունը, որտեղ մեր մասնակիցները բռնում են կրթվելու, աճելու և զարգանալու ուղղին։
Ճիշտ այնպես, ինչպես թռիչքը տանում է դեպի նոր ուղղություն, յուրաքանչյուր մոդուլ առաջնորդում է դեպի նոր գիտելիքներ և հմտություններ: Այս տերմինաբանությունը արտացոլում է մեր կրթական ծրագրերի առաջադեմ և փոխակերպող բնույթը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր քայլ հիմնվում է վերջինի վրա՝ օգնելով մասնակիցներին հասնել նոր բարձունքների իրենց անձնական և մասնագիտական զարգացման ճանապարհին:
Յուրաքանչյուր Թռիչքի ավարտին, HoT ճամփորդներին շնորհվում է HoT Վիզա, որը խոսում է տվյալ Թռիչքը բարեհաջող ավարտելու մասին։ Վիզան տրվում է որպես հաջորդ թռիչքին մասնակցելու իրավունք։
Flights: Each program at HoT Academy is composed of educational modules, which we refer to as Flights.
We use the term "Flight" because it symbolizes an educational journey, where participants embark on a path of learning and growth. Just like a flight takes you to a new destination, each module guides you to new knowledge and skills.
This terminology highlights the progressive and transformative nature of our educational programs, emphasizing that each step builds upon the last, helping participants reach new heights in their personal and professional development.
At the end of each Flight, HoT travelers are awarded a HoT Visa that indicates the successful completion of that Flight. The visa is issued as a right to take the next flight.
GrowHoT!
GrowHoT!
GrowHoT! դրամաշնորհային ծրագիրը հաջորդում է StartHoT-ին։ Այն Բիզնես Ինկուբատորի վերջին փուլն է։ GrowHoT!-ին մասնակցելու իրավունք են ստանում միայն StartHoT!-ի բոլոր 5 Թռիչքները հաջողությամբ ավարտած մասնակիցները։
GrowHoT!-ը մեկնարկում է Փիթչինգ (pitching) միջոցառումով, որի արդյունքում լավագույն Ճամփորդները ստանում են դրամաշնորհներ, ինչպես նաև աջակցության այլ փաթեթներ՝ ոչ ֆինանսական ռեսուրսների տեսքով` իրենց բիզնես գաղափարների իրականացման համար։
Փիչինգ միջոցառումից հետո 17 Բիզնես ճամփորդների տրվում 1 դրամաշնորհ։ Դրամաշնորհ ստացած ճամփորդներին մենք անվանում են HoT Ստարտափներ։
GrowHoT! is a grant program that follows StartHoT! and is the second phase of the HoT Business Incubator. Only participants who have successfully completed all five StartHoT! Flights were eligible to apply for the GrowHoT! Grant program.
GrowHoT! starts with 3 pitching sessions during which Business Travelers present their refined business ideas and the Evaluation Committee evaluates them using evaluation guidelines.
After pitching sessions 17 Business Travelers receive grants and we label them as HoT Startups.
HoT Ճամփորդներ
HoT Travelers
HoT Ճամփորդներ - HoT Ակադեմիայի ծրագրերի մասնակիցներին մենք անվանում ենք HoT Ճամփորդներ։ Մասնակցելով HoT-ի կրթական ծրագրերին՝ նրանք ձեռք ենք բերում նոր գիտելիքներ և հմտություններ, աճում և կայանում են որպես մասնագետ, այլ կերպ ասած՝ նրանց զարգացումը և փոխակերպումը բացահայտումներով և փորձառություններով լի մեծ կրթական ճանապարհ է և մենք ցանկանում ենք ոգեշնչել նրանց այդ ճամփորդության ընթացքում։
HoT Բիզնես ինկուբատոր ծրագրի մասնակիցներին մենք անվանում ենք Բիզնես Ճամփորդներ, իսկ HoT Մասնագիտական ինկուբատորի մասնակիցներին՝ համապատասխանաբար Մասնագիտական Ճամփորդներ։
HoT Travelers: We refer to participants in HoT Academy programs as HoT Travelers. Through their involvement in our educational programs, they gain new knowledge and skills, grow professionally, and undergo a significant journey of development and transformation. This journey is filled with discoveries and experiences, and we aim to inspire and support them throughout their educational adventure.
We refer to the participants of the HoT Business Incubator program as Business Travelers, and the participants of the HoT Professional Incubator as Professional Travelers, respectively.
HoT Գուրու
HoT Guru
HoT Գուրու - Մենթորներ տերմինն օգտագործելու փոխարեն մենք մեր փորձառու մասնագետներին անվանում ենք HoT Գուրուներ: «Գուրու» տերմինը փոխանցում է իմաստության, փորձաքննության և առաջնորդության զգացում: Մենք հավատում ենք, որ մեր մենթորները դուրս են գալիս ավանդական մենթորական դերերից՝ առաջարկելով ոչ միայն արժեքավոր խորհուրդներ, այլ նաև խորը պատկերացումներ, ռազմավարական մտածողություն և հարուստ փորձ մեր HoT Ճամփորդներին:
HoT Guru: Rather than using the term "HoT Mentors," we refer to our experienced professionals as HoT Gurus. The term "guru" reflects their wisdom, expertise, and guidance. We believe that our Gurus offer more than just advice - they provide profound insights, strategic thinking, and a wealth of experience to support our HoT Travelers.
HoT Մասնագիտական Ինկուբատոր
HoT Professional Incubator
HoT մասնագիտական ինկուբատորն անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և հզորացման կրթական ճամփորդություն է: Ծրագրի նպատակն է՝
Զինել Տավուշի և Գեղարքունիքի մարզերից (16-35տ.) երիտասարդ մասնագետներին նոր գիտելիքներով և պրակտիկ հմտություններով՝ մարքետինգի ոլորտի ամենապահանջված չորս ուղղություններում, (Վիզուալ կոնտենտի ստեղծում, Գրաֆիկ դիզայն, Հաղորդակցություն, Թվային Մարքետինգ և ՍՄՄ)
փոխանցել նրանց ոչ միայն գիտելիք, այլև փորձառություն՝ աշխատելու իրական նախագծերի շուրջ իրական բիզնեսների համար,
հղկել նրանց մասնագիտական պորտֆոլիոն՝ դարձնելով մրցունակ աշխատաշուկայում։
HoT մասնագիտական ինկուբատորը բաղկացած է երեք կրթական բաղադրիչից՝ Սովորել, Սովորել Գործելով, Սովորել Տարածելով։
The Professional Incubator is an educational journey designed to develop and empower young professionals (aged 16-35) from the Tavush and Gegharkunik regions. The project equips participants with cutting-edge knowledge and practical skills in the most sought-after areas of marketing: visual content creation, graphic design, communication, and digital marketing and social media. By working on real projects for actual businesses, participants gain hands-on experience that goes beyond theory, helping them build a polished professional portfolio and become competitive in the labor market.
The HoT Professional Incubator is built around three core educational components: Learning, Learning by Doing, and Learning by Sharing.
HoT Պորտակ
HoT Matching Portal
HoT Պորտալը hotacademy.org–ում գործող հարթակ է, որը ծառայում է որպես համագործակցության և գիտելիքների փոխանակման գործիք՝ հնարավորություն տալով HoT համայնքին զարգանալ: Այն կապում է HoT ճամփորդներին HoT ստարտափների հետ, ապագա HoT-ցիներին՝ HoT նախագծերի հետ։ HoT Պորտալի միջոցով են անցկացվում HoT-ի բոլոր ծրագրերի ընդունելության գործընթացները՝ նախագծերի հայտարարություններ, հայտերի ընդունում, համագործակցություններ HoT ստատրափերի հետ և այլն։ HoT Պորտալ այցելելսիս դուք սկսում եք ձեր HoT ուղղին և դուրս եք գալիս Պորտալից արդեն որպես կայացած HoT Ճամփորդ՝ զինված գիտելիքներով և փորձով։
The HoT Portal, accessible via hotacademy.org, is a central hub for matching opportunities (demanded skills for projects, job openings, internships) with supply of relevant skills.
This is collaboration and knowledge sharing within the HoT community. It facilitates connections between HoT travelers and startups, as well as prospective HoT residents and projects.
The portal is planned to handle all admission processes for HoT programs, including internship opportunities, voluntary works and job announcements.