Մասնագիտական ինկուբատոր

Ի՞նչ է Մասնագիտական ինկուբատորը

HoT Մասնագիտական ինկուբատորը կրթական ծրագիր է՝ միտված զինելու երիտասարդներին ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով և պրակտիկ հմտություններով՝ դարձնելով նրանց մրցունակ և ճկուն մասնագետներ։ Ծրագիրը փոխանցում է ոչ միայն գիտելիք, այլև իրական աշխատանքային փորձառություն՝ իրական բիզնեսների համար՝ հարստացնելով մասնակիցների մասագիտական պորտֆոլիոն։ Մասնագիտական ինկուբատոր ծրագիրն ուղղված է մարքեթինգի ոլորտի մասնագետների զարգացմանը և հզորացմանը՝ մարքեթինգային ամենապահանջված ուղղություններում։

Ծրագրի առանձնահատկություններն են՝

20 ժամ

ինտենսիվ

դասընթաց

անհատական մենթորության

ժամեր

Անհատական

էջ-ռեզյումե

hotacademy.org-ում

Իրական փորձառություն՝ իրական նախագծերում

Թիմային

աշխատանք

Մասնագիտություններ

Ներկայումս մեծ պահանջարկ ունեն այն մասնագետներն, ովքեր ապահովում են բիզնես ոլորտի գրագետ ներկայացումը և հաղորդակցությունը օնլայն տարատեսակ հարթակներում և մշտապես ներգրաված են պահում հաճախորդներին՝ էսթեթիկ վիզուալ բովանդակությամբ, վաճառող տեքստերով կամ կարողանում են կատարել տվյալների վերլուծություն։ HoT Մասնագիտական ինկուբատորն առաջարկում է մարքեթինգի ոլորտի հետևյալ ժամանակակից ուղղությունները՝

ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ
ԵՎ ՍՄՄ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԳՈՎԱԶԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՖԻԿ
ԴԻԶԱՅՆ

ՎԻԶՈՒԱԼ ԿՈՆՏԵՆՏԻ
ՍՏԵՂԾՈՒՄ

Թվային և սոցիալական մեդիա մարքեթինգ պլանավորելիս ո՞ր քայլն է առաջնայինը, ինչպես ճիշտ կազմել ռազմավարությունը և ի՞նչ գործիքների կիրառությամբ։ Այս դասընթացում զետեղված է ամեն ինչ թվային մարքեթինգի և սոցիալական մեդիա մարքեթինգի մասին։

Այս դասընթացի ընթացքում դուք՝ 

  • Կծանոթանաք մարքեթինգի հիմունքներին

  • Կսովորեք կազմել թվային մարքեթինգի և սոցմեդիա ռազմավարություն

  • Կիմանաք, թե ի՞նչ մարքեթինգային ուղիներ կան

  • Կսովորեք ինչպես և ի՞նչ գործիքների կիրառությամբ պլանավորել բովանդակությունը

Լսարանի, մասնավորապես պոտենցիալ հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման համար կարևոր է ոչ միայն վիզուալ բովանդակությունը, այլև հաղորդակցման լեզուն՝ գրագետ կազմված, մտերմիկ կամ գործնական, գրավիչ և վաճառող տեքստերը։

Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • Ինչպե՞ս մշակել բովանդակություն

  • Գովազդագրություն. Ինչպե՞ս գրել վաճառող տեքստեր

  • Սթորիթելինգը մարքեթինգում. Ինչպե՞ս նախագծել սթորիթելինգը մարքեթինգում

  • Վիզուալ և վերբալ ինտեգրացիա

  • Արշավների նախագծում և իրականացում

  • Ինտեգրացված մարքեթինգային արշավներ

Այսօր վիզուալ էսթեթիկ և վաճառող բովանդակություն ստեղծելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն դիզայնի ոլորտում։ Եթե ունեք դիզայն մտածելակերպ (design thinking), դիզայնի կոմպոզիցիայի և գույների ընկալում, ինչպես նաև ծրագրային գիտելիքներ, ապա միարժեք կկարողանաք ստեղծել հետաքրքիր և գրավիչ բովանդակություն սոցցանցերում Ձեր էջերի հրապարակումների համար։

Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • Ինչպե՞ս զարգացնել դիզայն մտածելակերպը
  • Ի՞նչ գործընթաց է պահանջում դիզայնը
  • Տառատեսակի և գույների հետ աշխատանք
  • Դիզայնի դասավորվածություն և կոմպոզիցիա

  • Դիզայն տպագրության համար

  • Բրենդի ինքնության դիզայն

  • Դիզայնի պրակտիկ կիրառություն

Instagram հարթակում այսօր մեծ լսարան ներգրավելու համար առաջնային է վիզուալ բովանդակության որակը՝ սկսած էսթետիկ պրոֆիլ կազմելուց մինչև ստեղծարար սթորիներ և թրենդային ռիլեր։

Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • Ինչպե՞ս է աշխատում IG ալգորիթմը և ինչպես ճիշտ կարգավորել IG պրոֆիլը մաքսիմալ արդյունք գրանցելու համար

  • Վիզուալ բովանդակության և լուսանկարչության հիմունքներ

  • Ինչպե՞ս պատրաստել գրավիչ և գրագետ սթորիներ

  • Ինչպե՞ս նկարահանել և մոնտաժել թրենդային ռիլեր

Վիրտուալ Քոլեջի գուրուներ

Մարքեթինգի կառավարում, Մասնագիտական ինկուբատորի ուսումնական ղեկավար

Վիզուալ կոնտենտի ստեղծում

Թվային մարքեթինգ և ՍՄՄ

Հաղորդակցություն և գովազդագրություն

Գրաֆիկ դիզայն

Կրթական 3 Թռիչք

HoT Մասնագիտական ինկուբատորը կրթական ճամփորդություն է բաղկացած 3 կրթական թռիչքներից՝ Սովորել, Սովորել Տարածելով, Սովորել Գործելով։

2

1. ՍՈՎՈՐԵԼ / 
LEARNING

2. ՍՈՎՈՐԵԼ ՏԱՐԱԾԵԼՈՎ /
LEARNING BY SHARING

3. ՍՈՎՈՐԵԼ ԳՈՐԾԵԼՈՎ / 
LEARNING BY DOING

Սովորել Թռիչքի ընթացքում մարքեթինգի ոլորտի լավագույն մասնագետները փոխանցում են HoT Ճամփորդներին հիմնարար խորացված գիտելիքներ՝ իրենց ընտրած մասնագիտական ուղղություններում՝ համեմված իրական օրինակներով, օգտակար խորհուրդներով և գործնական առաջադրանքներով։ HoT Գուրուներն այս փուլում HoT մասնագիտական ճամփորդներին ծանոթացնում են իրենց ընտրած ոլորտի միտումներին, նրբություններին, ներքին խոհանոցին և փոխանցում իրենց լավագույն փորձը։

Սովորելու փուլն անցկացվում է հեռավար, ընդհանուր 20 ժամ տևողությամբ (շաբաթական 2 դաս):

Այս փուլի ավարտին մասնակիցներից կազմված թիմերը պատրաստում և ներկայացնում են իրենց ընտրած մասնագիտության մասին 1-1,5 րոպե տևողությամբ կրթական կարճ տեսանյութեր (reels)՝ HoT գուրուների մենթորությամբ և առաջնորդությամբ։ 

Թռիչքի ավարտին հատուկ կազմված հարցաշարի միջոցով գնահատվում են մասնակիցների գիտելիքները և պրեզենտացիոն հմտությունները։

Սովորել Տարածելով կրթական Թռիչքը մեկնարկում է EduHoT կրթական արշավով. Մեկ ամիս տևողությամբ կրթական արշավի ընթացքում մասնագիտական ճամփորդների պատրաստած կրթական ռիլերը տեղադրվում են HoT կայքում որպես թեմատիկ դասընթացներ, տարածվում են HoT-ի պաշտոնական սոց. Էջերում և HoT մասնագիտական ճամփորդների կողմից՝ բոլոր հնարավոր սոց. մեդիաներում։

EduHoT կրթական արշավի նպատակն է կիսել և հասանելի դարձնել HoT ճամփորդների ստացած գիտելիքները ավելի լայն շրջանակներին, ինչպես նաև բարձրացնել մրցակցային ոգին մասնագիտական ճամփորդների շրջանում։ 

Այս Թռիչքի ավարտին մասնագիտական ճամփորդներից կազմված թիմերին տրվում են մրցանականեր տարբեր անվանակարգերում, ինչպիսիք են «Ամենադիտված Youtube Short», «Ամենաներգրավող Instagram Reel» և այլն։ 

HoT Մասնագիտական ինկուբատորի երրորդ կարևոր բաղադրիչը նախագծային ուսուցումն է, որի սկզբունքն է ՝ Սովորել Գործելով։ Այս կրթական Թռիչքի ընթացքում մասնագիտական ճամփորդները հնարավորություն են ստանում փորձարկելու և կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ աշխատելով իրական բիզնեսների՝ HoT ստարտափների համար՝ իրական նախագծերի շուրջ։ HoT Պորտալի միջոցով մասնակիցները ծանոթանում և դիմում են հասանելի և իրենց համար նախընտրելի նախագծերին։

Այս թռիչքի արդյունքում ճամփորդի անձնական ռեզյումեն հարստանում է հմտություններով և փորձառությամբ։ Մասնակիցները ձեռք են բերում թիմային աշխատանքի, կազմակերպչական, ստեղծարար մտածելու հմտություններ և իհարկե աշխատանքային իրական փորձ։

Սովորել Գործելով Թռիչքի նպատակն է հաղորդել ամբողջական պատկերացում ընտրած ուղղության մասին, սովորեցնել, թե ինչպես են իրականացվում նախագծերը և, իհարկե, աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հնարավորություն տալ։

Մեդիա

ՀԱՐՑԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ