Ի՞նչ է Բիզնես Ինկուբատորը
HoT Բիզնես ինկուբատորը բիզնես գաղափարների զրոյից ստեղծման, մշակման և իրականացման տեսական և գործնական գիտելիքների շտեմարան է։ Այս նախագծի նպատակն է երիտասարդ սկսնակ և գործող ձեռներեցներին զինել դինամիկ բիզնես աշխարհում ապրելու և զարգանալու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով և գործիքներով։
Երեք փուլերից բաղկացած բիզնես ինկուբատորը տրամադրում է մասնակիցներին (HoT Բիզնես Ճամփորդներին), հնարավորություն անհատապես աշխատելու բիզնես ոլորտի գուրուների հետ, որոնք ուղղորդում և աջակցում են՝ դառնալով նրանց մենթորները, սովորեցնում են՝ ինչպես ներկայանալ նոր շուկաներում, ինչպես ներգրավել գործընկերներ և ի վերջո ինչպես հասնել բիզնես նպատակակետին։ Լավագույն HoT Բիզնես Ճամփորդները հնարավորություն են նաև ստանում վաստակելու դրամաշնորհ՝ իրենց բիզնես գաղափարների իրականացման համար, ինչպես նաև անվճար օգտվելու բիզնես ծառայությունների և պրոդուկտների առաջխաղացմանը նպաստող HoT Ակադեմիայի գործընկերային ցանցից (օր. վաճառքի պլատֆորմներ) և վաճառքի ժամանակակից գործիքներին տիրապետող երիտասարդ մասնագետների օժանդակությունից։
ԲԻԶՆԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄՈԴՈՒԼ
Այս փուլի ընթացքում մասնակցիները տեսանյութերի միջոցով ծանոթանում են ձեռներեցության բազային սկզբունքներին, ներկայացնում իրենց բիզնես գաղափարները և ստանում HoT Գուրուների հետ անհատական առցանց խորհրդատվության (Արագ ժամադրություններ) և հետադարձ կապի հնարավորություն։
Բիզնես պատրաստվածության մոդուլի նպատակն է օժանդակել մասնակիցներին՝ գնահատելու իրենց բիզնես գաղափարները, ինչպես նաև լավագույններին հնարավորություն ընձեռել մասնակցելու Բիզնես Ինկուբատորի հաջորդ ճանապարհորդությանը՝ StartHoT անհատական մենթորական ծրագրին։
StartHoT
StartHoT-ը անհատական մենթորական ծրագիր է՝ միտված աջակցելու ձեռնարկատիրության համար հասուն HoT շրջանավարտներին՝ հղկելու և լրամշակելու իրենց բիզնես գաղափարները ոլորտի լավագույն մասնագետների՝ Գուրուների հետ՝ 5 կրթական Թռիչքների ընթացքում:
Յուրաքանչյուր Թռիչքի ընթացքում HoT մասնակիցը (Ճամփորդ) Գուրուի հետ սահմանում է նպատակներ և գծում դրանց հասնելու իր քայլերը։ Միայն բոլոր 5 Թռիչքները հաջողությամբ ավարտած մասնակիցները ստանում են հաջորդ ճամփորդությանը՝ GrowHoT դրամաշնորհային ծրագրին մասնակցելու հնարավորություն:
GrowHoT
GrowHoT-ը Բիզնես Ինկուբատորի վերջին փուլն է։ Այն մեկնարկում է Փիթչինգ (pitching) միջոցառումով, որի արդյունքում լավագույն Ճամփորդները (այսուհետ՝ HoT Ստարտափներ) ստանում են դրամաշնորհներ, ինչպես նաև աջակցության այլ փաթեթներ՝ ոչ ֆինանսական ռեսուրսների տեսքով (HoT Մասնագիտական Ինկուբատորի ուսանողների աջակցություն, ծառայությունների և պրոդուկտների ներկայացման կազմակերպում՝ դեմառդեմ վաճառքի ժամանակակից հարթակներում)` իրենց բիզնես գաղափարների իրականացման համար։
Ծրագիրը կառուցված է հստակ, չափելի և իրագործելի նպատակներ դնելու և դրանց հասնելու տրամաբանության վրա։ Մենք միասին սահմանում ենք բիզնեսի նպատակակետը և համատեղ ուժերով հասնում դրանց։
Պատահական չէ, որ մեր մենթորները կոչվում են գուրուներ և հրեշտակներ։ Նրանք օժտված են գերուժերով, ունեն հաջողության ապացուցված փորձ և պատրատ են ուղղորդել HoT Ճամփորդներին դեպի նպատակակետը։
Ընդգրկում է բիզնես ստեղծելու և կառավարելու բոլոր կարևոր բաղադրիչները՝ շուկայական վերլուծությունից և ռազմավարության պլանավորումից մինչև ֆինանսների կառավարում և արդյունավետ մարքեթինգ։
Յուրաքանչյուր բիզնես գաղափար կրթվում է իր առանձնահատկություններից բխող տրամաբանությամբ։ Միասին բացահայտում ենք Ձեր բիզնես գաղափարի պոտենցիալը՝ գծելով հաջողության հասնելու անհատական ճանապարհային քարտեզ։
Գործով սովորելը ծրագրի հիմքն է։ Ծրագրի ընթացքում տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնականում կիրառելու հմտություններով։
Նոր կապեր, նոր գործընկերներ։ Այստեղ ձեռք բերած նոր կապերը շարունակական են և օգտակար ձեր բիզնեսին երկար ժամանակ։
Ծրագիրն ունի նպատակ տրամադրել ֆինանսավորում և վաճառքի այլ ռեսուրսներ այն գաղափարներին, որոնք ցուցաբերում են ակտիվ մասնակցություն և բացահայտում են իրենց պոտենցիալը։ Մեր հարթակներում ներկայացնելով Ձեր բիզնեսը՝ հնարավորություն ենք տալիս գրավել պոտենցիալ գործընկերների ուշադրությունը։