Բիզնես պատրաստվածության մոդուլ (8-րդ մոդուլ)
Կրթական ծրագիր
Արագ ժամադրություններ
Սա արագ կրթական ծրագիր է, որը կօգնի թիմին, կամ անհատին սեղմ ժամկետում սովորել, վերհիշել բիզնեսի հիմնական սկզբունքները։ Գրանցվելով Բիզնես Ինկուբատորի պատրաստվածության մոդուլին, դուք կստանաք ուղեցույց, վիդեո ֆորմատով կարճ դասընթացներ և հանձնարարություն՝ լրացնել հարցաշարը։ Մոդուլի գլխավոր նպատակներից է լավագույնս պատրաստված լինել Բիզնես Ինկուբատորին։
Կատարելով մոդուլի հանձնարարությունը (լրացնել հարցաշարը)՝ հայտ եք ներկայացնում մասնակցլեու StartHoT մենթորական ծրագրին։
Գնահատող թիմի անդամները, կստուգեն հայտերը, կգնահատեն դրանք և բարձր միավորներ ստացած թիմերը, կամ անհատը կհրավիրվեն մասնակցելու Արագ ժամադրություններ, որոնք կանցկացվեն օնլայն տեսակապի միջոցով։
Արագ ժամադրությունների ընթացքում մեր գուրուներից բաղկացած թիմը` ֆինանսիստը, վաճառքի մասնագետը, կապի և հաղորդակցության մասնագետը, թիմի ներկայացուցչի, կամ անհատի հետ կունենան զրույց, որի արդյունքում բոլոր մասնակիցները կստանան մասնագետների մանրամասն եզրակացությունները բիզնես գաղափարների վերաբերյալ։
Բոլոր մասնակիցները այս փուլում կստանան Բիզնես ինկուբատորի պաստրաստվածության մոդուլի ավարտական սերտիֆիկատ, իսկ լավագույն 30-ը կհրավիրվեն մասնակցելու StartHoT մենթորական ծրագրին։
StartHoT
StartHoT-ը ծրագիր է, որի ընթացքում թիմերն ու անհատները կստանան անհատական մասնագիտական աջակցություն լավագույն մասնագետների կողմից։ Ծրագիրը բաղկացած է 5 թռիչքներից։ Յուրաքանչյուր թռիչքի ընթացքում մասնագետները կաշխատեն թիմերի հետ անհատապես, հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները։ Թռիչքների մասին ինֆորմացիան ստորև։
StartHoT-ը կմեկնարկի յուրաքանչյուր մասնակցին ճամփորդական անձնագիր տալով։ Յուրաքանչյուր թիմ/անհատ կունենա իր բիզնես էջը մեր կայքում, որտեղ ներկայացված կլինեն՝ բիզնես գաղափարը, թիմի անդամները, բիզնեսի մասին այլ տեղեկատվություն՝ նկարներ, վիդեոներ և այլն։ Սա հրաշալի հնարավորություն է նոր գաղափարի մասին ծանոթությունը սկսելու։
Թռիչքի ընթացքում սահմանվելու են անհատական նպատակներ և թիմերը, կամ անհատը պետք ա հասնեն սահմանված նպատակին։
Յուրաքանչյուր Թռիչք բաղկացած է 3 փուլից:
Մեկնարկի փուլում ճամփորդները սահմանում են գուրուների հետ թռիչքի ընթացքում իրականացվելիք 3 նպատակները:
Տրանսֆորմացիայի փուլում ճամփրդներին տրամադրվելու է կրթական օժանդակություն՝ HoT փոդքաստների և անհատական հանդիպումների միջոցով:
Վայրէջքի փուլում Գուրուները գնահատելու են նպատակների իրականացումը, հաջողության դեպքում տալու են հնարավորություն մասնակցել հաջորդ թռիչքին։ Եթե պատասխանը բացասական է, բայց Գուրուները առաջարկում են օգտվել HoT Փրկարարական Օղակներից, ապա HoT Ակադեմիան հնարավորություն կտա մասնակցել հաջորդ Թռիչքին, և վերջում ստուգել նաև նախորդ նպատակների իրականացումը։ Եթե նորից նպատակների իրականացումը չգոհացնիի Գուրուներին, ապա մասնակիցը ստիպված է լքել նախագիծը։
Թռիչք 1
Թռիչք 2
Թռիչք 3
Թռիչք 4
Թռիչք 5
Թռիչք #1. Դեպի նորարար գաղափար և անհրաժեշտ լուծում
Համոզվել, որ ստարտափը լուծում է իրական, ակտուալ խնդիր, այդ լուծումը օպտիմալ է և յուրահատուկ: Ստարտափը պետք ձևավորի ունակություններ պահպանելու այդ յուրահատկությունը և գիտակցի դրա կարևորությունը։
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հաջողակ բիզնես ստելծելու համար պետք է տալ հաճախորդի խնդրի լուծում: Ընդ որում այդ խնդիրը պետք է լինի իրական, այսինքն գոյություն ունեցող: Դա պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել շուկայական հարցումներ և վերլուծություն։ StartHoT! Նպատակների իրականացմանն ուղղված մենթորական ծրագրի առաջին Թռիչքի ժամանակ մենք դրան կանդրադառնանք:
Սակայն ուղղակի լուծում տալը բավարար չէ: Տրված լուծումը պետք է լինի յուրահատուկ, ուրույն: Նմանատիպ լուծման համար ստարտափը պետք է ունենա մրցակցային արավելություն: Դրա աղբյուրնեը երկուսն են. (1) ռեսուրսներ, և (2) հմտություններ:
Հենց դրանք են, որ պետք է տարբերեն ստարտափին նմանատիպ լուծումներ առաջարկող այլ կազմակերպություններից:
Այս Թռիչքի ընթացքում Գուրուի հետ՝
Թռիչքի արդյունքում յուրաքանչյուր Բիզնես Ճամփորդ պետք է.
Թռիչք 2. Դեպի կենսունակ Բիզնես մոդել
Համոզվել, որ ստարտափը կարող է իրականացնել կայուն բիզնես գործունեություն, ունի բավարար միջոցներ (ճգնաժամային ֆոնդ) ապահովելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պարտավորությունները, պատկերացնում է ֆինանսական ռիսկերը, վճարունակության խնդիրները և կարող է լուծումներ գտնել անելանեի վիճակներում։ Կցանկանայի ընդգծել նաև, որ հստակ գիտի ադյոք ինչ ակնկալել ներդրումից և արժե շարունակել ներդրումներ անել ընդլայնվել և կարող է բանակցել պոտենցիալ բաժնետերերի հետ։
Նկարագրություն
Ցանկացած բիզնեսի հաջողության գրավականը պայմանավորված է կայուն և խոստումնալից ֆինանսական ցուցանիշներով։ Ֆինանսական կատարողականը սերտ արտահայտում է ընկերության բոլոր օղակների գործունեության արդյունավետ կապի մասին։ Ֆինանսական ցուցանիշները պետք է հստակ արտահայտեն իրատեսական և հասանելի թվեր, ինչպես նաև կանխատեսման գրագետ հիմքեր։ Համոզվելու համար արդյոք բիզնեսը կարող է շաունակություն ապահովել և զարգանալ, ինչպես օրգանական , այնպես էլ անօրգանական ճանապարհներով, անհրաժեշտ է ունենալ ֆինանսական աշխատանքային գործիք, որն է ֆինանսական մոդելը։ Այն ունենալու համար, անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցները սովորեն ինչպես կանխատեսել, ինչպես որոշել գինը, ինչպես պլանավորել և օպտիմալացնել ծախսերը, ինչպես հաշվարկել շահույթը և ստացված ցուցանիշները վերլուծել և համեմատել համանման բիզնեսների ֆինանսական ցուցանիշների հետ։
Թռիչքի ժամանակ մենք կանդրադառնանք վերևում նշված բոլոր ֆինանսական կատեգորիաներին, ինչպես նաև կաշխատենք յուրաքանչյուր մասնակցի անհատական բիզնես մոդելի վրա՝ հաշվի առնելով այդ բիզնեսի յուրահատկությունը և ոլորտային առանձնահատկությունները։ Բավականին մանրամասն կուսումնասիրվեն նաև գնագոյացման առանձնահատկությունները հաշվի առնելով արդի շուկայի պահանջները և արդյոք բիզնեսը իր գնագոյացմամբ կարող է հասնել իր բիզնես նպատակներին։
Քանի որ բիզնեսում՝ մասնավորապես Հայաստանում հիմնական խնդիրը, որին բախվում են ստարտափերը դա հենց ֆինանսական միջոցների հայթայթումն է, առանձնակի ուշադրություն կդարձվի նաև ֆինանսավորման աղբյուրներին, ինչպես նաև արդյոք որքան բյուջե է հարկավոր և արդյոք այդքան հնարավորություն ունի սկսնալ բիզնեսը, և եթե ոչ ապա որոնք են այլընտրաքները։
Բավականին տարբեր օրինակներ կբերվեն հաջողակ բիզնես մոդելներից, որը կընդգրկի ինչպես ծախսերի կրճատման օրինակներ, այնպես էլ շահութաբեր սակայն հեռանկարային և բաժնետերերի կողմից հավանության արժանացած անհավատալի բիզնես նախագծեր։
Թռիչքի արդյունքում յուրաքանչյուր Բիզնես Ճամփորդ պետք է.
Թռիչք #3. Դեպի թիրախային հաճախորդ՝ սահմանելով ճիշտ գին
Այս դասընթացը նախատեսված է ծրագրի շահառուներին հայաստանյան իրականությունում կիրառական մարքեթինգի առանձնահատկություններն ու հնարավորությունները ներկայացնելու համար։ Կքննարկվեն շուկայի սեգմենտավորումն ու թիրախավորումը, լավագույն հաճախորդին գտնելու ու ներկայացնելու եղանակներ։ շուկայի մուտքի ռազմավարության գործիքներն ու գնորոշման տեխնիկաները։
Նկարագրություն
Այս Թռիչքի ընթացքում Թռիչքի HoT Գուրուի հետ.
Մենթորական ծրագրի այս Թռիչքի ավարտին մասնակիցները կկարողանան.
Թռիչք #4. Դեպի մարդկանց օպտիմալ կառավարում՝ որպես մարքեթինգ միքսի կարևոր բաղադրիչ և ծառայությունների ոլորտում կարևոր ռեսուրս
Դասընթացը նպատակ ունի բացատրելու պրոդուկտների և ծառայությունների տարբերությունները և դրանից ելնելով ծանոթացնելու ռեսուրսների օպտիմալ կառավարման մեթոդներին և մոտեցումներին, հատկապես մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում։ Կքննարկվեն տարբեր թեորիաներ, ինչպես նաև կբերվեն տարբեր օրինակներ, հատկապես ծառայությունների հայաստանյան ոլորտից։
Նկարագրություն
Ցանկացած ծառայություն ուղեկցվում է ֆիզիկական բաղադրիչով և մարքեթինգային միքսերի տարբեր մոտեցումները համադրելով հասկանում ենք որ ժամանակակից կոմերցիայում չկա միայն ֆիզիկական պրոդուկտ կամ միայն ոչ ֆիզիկական ծառայությունը։ Բոլոր արժեքային առաջարկները լինում են միքս։
Այս Թռիչքի ընթացքում Թռիչքի HoT Գուրուի հետ.
Թռիչքի արդյունքում յուրաքանչյուր Բիզնես Ճամփորդ պետք է.
Թռիչք #5. Դեպի ռազմավարական հաղորդակցություն և տպավորիչ ներդրումային ներկայացում
Ներկայացնել ստարտափի բիզնես մոդելը, պատմությունը, բացատրել նպատակները, հետագա քայլերը, անվանումը և բիզնեսի մասին ամեն ինչ այնպես, որ բիզնեսը գրավիչ լինի ապագա ներդրողների և գործընկերների համար:
Նկարագրություն
Բավարար չէ ունենալ գոյություն ոնեցող խնդիր լուծող պրոդուկտ, աշխատող բիզնես մոդել, մարկետինգային պլան, շուկա դուրս գալու ռազմավարություն, վաճառքի քաղաքականություն և նվիրված թիմ: Պարտադիր է նաև այս ամենը ներկայացնել այնպես, որ բիզնեսը լինի հասկանալի, գրավիչ համագործակցության և ներդրումների համար:
Այս Թռիչքի ընթացքում Թռիչքի HoT Գուրուի հետ.
Թռիչքի արդյունքում յուրաքանչյուր Բիզնես Ճամփորդ պետք է.
GrowHoT
GrowHoT-ը երրորդ ճամփորդական ծրագիրն է, որը բաղկացած է 3-թռիչքներից։ Եթե հաջողությամբ ավարտել եք StartHoT ծրագիրը, ապա կարող եք դիմել և մասնակցել։
Թռիչք 6
Թռիչք 7
Թռիչք 8
Թռիչք #6. HoT Փիչինգ
Եթե StartHoT! Ծրագիրը հաջողությամբ ավարտած ճամփորդը հրավիրվել է GrowHoT! Ծրագիր, ապա նա կարող է մասնակցել HoT Փիչինգին՝ ներկայացնել իր բիզնես պրոդուկտը HoT Ժյուրիի անդամներին, որոնց շարքում կարող են լինել պոտենցիալ ներդրողներ: HoT Ժյուրին լավագույն 17 բիզնես HoT Ճամփորդներին կարող է առաջարկել դրամաշնորհներ` 500,000-1,500,000 դրամի չափով:
Թռիչք #7. Մոնիտորինգ և խորհրդատվություն
Այս Թռիչքի ընթացքում կօժանդակենք 17 HoT Ստարտափներին հասնել բիզնեսի աճի համար անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսներին: GrowHoT!ի ընթացքում 17 HoT Ստարտափներ մինչև 2024թ. ավարտը HoT Պորտալի միջոցով կստանան ավելի թիրախային օժանդակություն, այն է՝ շարունակական գնահատում, հետադարձ կապ և խորհրդատվություն, PR և մարքետինգային աջակցություն, մասնակցություն ցանցային միջոցառումներին, որոնց ընթացքում ստարտափները կշփվեն իրենց պոտենցիալ գործընկերների և ոլորտային էական խաղացողների հետ:
Թռիչք #8. Ռազմավարական համագործակցություններ
2024թ. ավարտին կկազմակերտվի HoT Արագ Ժամադրություններ, որոնց ընթացքում HoT Ճամփորդները կներկայացնեն իրենց բիզնեսները պոտենցիալ գործընկերներին նպատակ ունենալով ձեռք բերել ստրատեգիական համագործակցությունների առաջարկներ, օրինակ՝ ստանալ նախնական պատվերներ (8 HoT Crowdfunding Campaigns):