HoT Գուրուներ

HoT Ճամփորդների հետ սերտ աշխատում են փորձառու մենթորները՝ HoT Գուրուները:  Նրանք մասնագետներ են կոնկրետ բիզնես ոլորտներից, ունեն մեծ փորձ նաև դասավանդման կամ մենթորության մեջ: Այս բարձր մակարդակի փորձագիտությունը կուղղորդի Ճամփորդներին` հասնելու իրենց մասնագիտական կամ բիզնես նպատակներին:
Գուրուները հետևում են կոնկրետ ուղեցույցներին և բարձրորակ մենթորություն են մատուցում երիտասարդ Ճամփորդներին:
Նրանք պատասխանատու են բիզնես ինկուբատորի կողմից սահմանված ակնկալիքները բավարարելու և այն ստարտափներին, որոնց ղեկավարում են, արժեք հաղորդելու համար: Կանոնավոր ստուգումների միջոցով ապահովում են կենտրոնացված և նպատակաուղղված մենթորության գործընթացը: