HoT Վիրտուալ քոլեջ. շաբաթ #8

Սիրելի HoT Վիրտուալ քոլեջի ուսանողներ, անհավատալի է, բայց փաստ՝ սկսում ենք մեր ծրագրի արդեն 8-րդշաբաթը։ Դուք հաղթահարել եք ծրագրի գրեթե կեսը։ Ապրեք։ Հիշեցնում ենք ձեզ, որ անհամբեր սպասելում ենքառաջին երեք մոդուլների մասին ձեր կարծիքին ձեզ ուղարկած առցանց հարցաթերթում։

Ինչ է սպասվում այս շաբաթ․

1. Ֆինանսական գրագիտության մոդուլ։ Ծրագրի թիմով սկսել ենք նաև հավելյալ նյութեր կարդալ պետական պարտատոմսերի մասին ու նաև կազմել անձնական բյուջեի ֆայլեր։ Էլ ո՞վ է սկսել կիրառել ստացված գիտելիքները առօրյայում, պատմեք մեր ծրագրի փակ խմբում, որ միասին քննարկենք։

2. Իրավական գրագիտության մոդուլի շրջանակում խոսելու ենք նրա մասին, թե ինչպես և ինչու ընտրել ձեր ընկերության կազմակերպաիրավական ձևը, ինչից հետո կանդրադառնանք մյուս թեմային ՝«Ձեռնարկատիրության իրավական հիմքերը»։ Լավ նորությունների շարքից, այդ մոդուլն ավարտելը հեշտ կլինի, եթե ընթացքում լինեք առավելագույնս ակտիվ ու կատարեք հանձնարարությունները (տեսեք ստորև նկարում այս մոդուլի գնահատման կարգը)։ Այսինքն պարտադիր պետք է կատարեք ընթացիկ թեստերը, որ ավարտեք։

3. Հաղորդակցություն օտար լեզվով (անգլերեն)։ Թիմային հանդիպումների ժամանակ ստացված արձագանքից հասկանում ենք, որ շատ օգտակար են այս դասերը։ Խնդրում ենք նաև, որ կատարեք հանձնարարությունները ժամանակին։

4. Շաբաթվա ինտերակտիվ հանդիպումներ․

  • Իրավական գրագիտություն – Նոյեմբերի  14, 18:00-19:00
  • Ֆինանսական գրագիտություն – Նոյեմբեր 15, 18:00-19:00
  • Հաղորդակցությունն անգլերենով՝ յուրաքանչյուր դասարանում կտեղադրվեն համապատասխան ինտերակտիվ հանդիպումների ժամերը՝ Ա1,Ա2, Բ1 խմբերի համար։

5. HoT լուսանկարչական մրցույթ: Ինչպես տեսաք գնահատման ընթացքում որոշել ենք ներառել նաև ձեզ ու լայն հանրությանը ու կիրառել crowdsourcing-ի մեթոդը (նկարները հասանելի են մեր ֆեյսբուքյան էջում) , որպեսզի մեծացնենք եզրափակիչ անցնողների քանակը։ Այնպես որ անհամբեր կսպասենք մինչև երկուշաբթի ու արդեն կամփոփենք մրցույթը։

Եթե հարցեր ունեք, կարող եք գրել մեզ նամակ (info@hotacademy.org) կամ ֆեյսբուքյան էջին։

+374 95 205210