Սևան, Գեղարքունիք, հեռավար

 Ազատ գրաֆիկ

1 ամիս

Գրաֆիկ դիզայներ

Viva Aqua

 HoT Internship

Կազմակերպության մասին՝

Viva Aqua ընկերությունը հիմնադրվել է 2023-թին, ընտանեկան բիզնես է. զբաղվում է սիգի կոտլետների արտադրությամբ։

Viva Aqua-ի՝ շուկայում առկա երեք տեսակի (դասական, կուբ, ձուկիկ) ձկան կոտլետները պատրաստված են բացառապես սիգ ձկնատեսակից։ Այս կիսաֆաբրիկատները հեշտացնում են զբաղված ծնողների առoրյան՝ օգնելով նրանց պատրաստել արագ, բայց միևնույն ժամանակ առողջ և համեղ սնունդ։

Մեր նպատակն է զարգացնել տեղական արտադրությունը՝ մատուցելով առողջ, բնական և թարմ ձկնամթերքից պատրաստված սնունդ։ Ցանկանում ենք ընդլայնել շուկայում մեր ներկայացվածությունը և ճանաչելիությունը։

Աշխատանքի նկարագրություն՝

Viva Aqua ընկերությունը փնտրում է եռանդուն և ստեղծարար մտածողությամբ գրաֆիկ դիզայների, ով պետք է սերտորեն աշխատի հաղորդակցության, թվային մարքեթինգի մասնագետների և մեր ողջ թիմի հետ։

Պարտականություններ՝

  • Բրենդների կոնցեպտի, վիզուալ ինքնության և դիզայն պարագաների ստեղծում

  • Թվային և տպագիր գովազդային պաստառների, բրոշյուրների, ինչպես նաև այլ մարքեթինգային նյութերի մշակում

  • Սոցմեդիա հարթակների համար հրապարակումների դիզայն

  • Ստեղծագործական և տեխնիկական աջակցություն թիմի անդամներին

  • Համագործակցային աշխատանք ընկերության թիմի, հաղորդակցության և գովազդագրության, թվային մարքեթինգի և վիզուալ բովանդակության ստեղծման մասնագետների հետ՝ մշակված ռազմավարությունների իրականացումն ապահովելու համար

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Մասնագիտական որակավորում գրաֆիկ դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում 

  • Մեկ տարվա աշխատանքային փորձ որպես գրաֆիկ դիզայներ

  • Ոլորտի լավագույն կիրառությունների իմացություն

  • Իրականացրած դիզայն նախագծերի պորտֆոլիո

  • Հետազոտելու հմտություններ և հետաքրքրասիրություն

  • Adobe Photoshop, Illustrator և InDesign ծրագրերի կամ Canva-ի գերազանց իմացություն 

  • Մի քանի նախագծերի կամ առաջադրանքների շուրջ զուգահեռ աշխատելու և վերջնաժամկետներ պահպանելու կարողություն

  • Թիմում, ինչպես նաև անհատական աշխատելու կարողություն ու պատասխանատվություն

  • Մարքեթինգի և հաղորդակցությունների կոնցեպտների իմացություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը՝

Սկսնակ

Ծրագրային հմտություններ՝

Adobe Photoshop, Adobe Illustrator, Google Workspace