HoT Մասնագիտական ինկուբատորն անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և հզորացման կրթական ճամփորդություն է մարքեթինգի ոլորտի ժամանակակից ուղղություններում։ Այսօր տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման արագ տեմպերին զուգահեռ պարբերաբար ձևափոխվում է նաև աշխատաշուկան. ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու հմտություններ։ Գործատուները փնտրում են եռանդուն երիտասարդ մասնագետների, ովքեր շարժվում են ժամանակի պահանջներին համընթաց, ունեն թվային գիտելիքներ, ստեղծարար են և հմուտ իրենց գործում, ճկուն են և նորարար՝ պատրաստ ցանկացած փոփոխության։

Եթե ցանկանում եք դառնալ նման արհեստավարժ մասնագետ և տիրապետել ժամանակակից մասնագիտությունների, ապա շտապեք դիմել HoT Ակադեմիայի նոր կրթական ծրագրին՝ HoT Մասնագիտական ինկուբատորին, որին մասնակցելու և  ամբողջական կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենան Տավուշի և Գեղարքունիքի մարզերից 16-35տ 40 երիտասարդներ։ Սա կրթություն ստանալու եզակի հնարավորություն է, որի շնորհիվ մասնակիցները կդառնան մրցունակ և պահանջված մասնագետ՝ իրենց համայնքի ներսում։

HoT Մասնագիտական ինկուբատորի նպատակներն են.

  • զինել երիտասարդ մասնագետներին նոր գիտելիքներով և պրակտիկ հմտություններով՝ մարքեթինգի ոլորտի ամենապահանջված չորս ուղղություններում, 

  • փոխանցել նրանց ոչ միայն գիտելիք, այլև փորձառություն՝ աշխատելու իրական նախագծերի շուրջ իրական բիզնեսների համար,

  • հղկել նրանց մասնագիտական պորտֆոլիոն՝ դարձնելով մրցունակ աշխատաշուկայում։

HoT Մասնագիտական ինկուբատորի ավարտին HoT Ճամփորդները կստանան HoT Ակադեմիայի ավարտական վկայական, որը պարունակելու է հետևյալ կրթական նշաձողերը և ձեռքբերումները՝

20 ժամ   ինտենսիվ դասընթաց

6 ժամ անհատական մենթորություն

Անհատական էջ-ռեզյումե hotacademy.org-ում

Իրական փորձառություն՝ իրական նախագծերում

Թիմային աշխատանք

HOT Մասնագիտական ինկուբատոր

Գրանցման ավարտին մնացել է՝

{{_dnn}} :
{{_dl}}
{{_hnn}} :
{{_hl}}
{{_mnn}} :
{{_ml}}
{{_snn}} :
{{_sl}}

Թվային և Սոցիալական
 Մեդիա Մարքեթինգ

Հաղորդակցություն և Գովազդագրություն

Գրաֆիկ դիզայն

Վիզուալ կոնտենտի ստեղծում

HoT Մասնագիտություններ

Ներկայումս մեծ պահանջարկ ունեն այն մասնագետներն, ովքեր ապահովում են բիզնես ոլորտի գրագետ ներկայացումը և հաղորդակցությունը օնլայն տարատեսակ հարթակներում և մշտապես ներգրաված են պահում հաճախորդներին՝ էսթեթիկ վիզուալ բովանդակությամբ, վաճառող տեքստերով կամ կարողանում են կատարել տվյալների վերլուծություն։ HoT Մասնագիտական ինկուբատորն առաջարկում է մարքեթինգի ոլորտի հետևյալ ժամանակակից ուղղությունները՝

ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ՍՄՄ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԳՈՎԱԶԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ

ՎԻԶՈՒԱԼ ԿՈՆՏԵՆՏԻ
ՍՏԵՂԾՈՒՄ

Թվային մարքեթինգ և ՍՄՄ

Թվային և սոցիալական մեդիա մարքեթինգ պլանավորելիս ո՞ր քայլն է առաջնայինը, ինչպես ճիշտ կազմել ռազմավարությունը և ի՞նչ գործիքների կիրառությամբ։ Այս դասընթացում զետեղված է ամեն ինչ թվային մարքեթինգի և սոցիալական մեդիա մարքեթինգի մասին։

Այս դասընթացի ընթացքում դուք՝ 

  • Կծանոթանաք մարքեթինգի հիմունքներին

  • Կսովորեք կազմել թվային մարքեթինգի և սոցմեդիա ռազմավարություն

  • Կիմանաք, թե ի՞նչ մարքեթինգային ուղիներ կան

  • Կսովորեք ինչպես և ի՞նչ գործիքների կիրառությամբ պլանավորել բովանդակությունը

Հաղորդակցություն և գովազդագրություն (copywriting)

Լսարանի, մասնավորապես պոտենցիալ հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման համար կարևոր է ոչ միայն վիզուալ բովանդակությունը, այլև հաղորդակցման լեզուն՝ գրագետ կազմված, մտերմիկ կամ գործնական, գրավիչ և վաճառող տեքստերը։

Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • Ինչպե՞ս մշակել բովանդակություն

  • Գովազդագրություն. Ինչպե՞ս գրել վաճառող տեքստեր

  • Սթորիթելինգը մարքեթինգում. Ինչպե՞ս նախագծել սթորիթելինգը մարքեթինգում

  • Վիզուալ և վերբալ ինտեգրացիա

  • Արշավների նախագծում և իրականացում

  • Ինտեգրացված մարքեթինգային արշավներ

Գրաֆիկ դիզայն

Այսօր վիզուալ էսթեթիկ և վաճառող բովանդակություն ստեղծելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն դիզայնի ոլորտում։ Եթե ունեք դիզայն մտածելակերպ (design thinking), դիզայնի կոմպոզիցիայի և գույների ընկալում, ինչպես նաև ծրագրային գիտելիքներ, ապա միարժեք կկարողանաք ստեղծել հետաքրքիր և գրավիչ բովանդակություն սոցցանցերում Ձեր էջերի հրապարակումների համար։

Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • Ինչպե՞ս զարգացնել դիզայն մտածելակերպը

  • Ի՞նչ գործընթաց է պահանջում դիզայնը

  • Տառատեսակի և գույների հետ աշխատանք

  • Դիզայնի դասավորվածություն և կոմպոզիցիա

  • Բրենդի ինքնության դիզայն

  • Դիզայն տպագրության համար

  • Դիզայնի պրակտիկ կիրառություն

Վիզուալ կոնտենտի ստեղծում Instagram-ի համար

Instagram հարթակում այսօր մեծ լսարան ներգրավելու համար առաջնային է վիզուալ բովանդակության որակը՝ սկսած էսթետիկ պրոֆիլ կազմելուց մինչև ստեղծարար սթորիներ և թրենդային ռիլեր։

Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • Ինչպե՞ս է աշխատում IG ալգորիթմը և ինչպես ճիշտ կարգավորել IG պրոֆիլը մաքսիմալ արդյունք գրանցելու համար

  • Վիզուալ բովանդակության և լուսանկարչության հիմունքներ

  • Ինչպե՞ս պատրաստել գրավիչ և գրագետ սթորիներ

  • Ինչպե՞ս նկարահանել և մոնտաժել թրենդային ռիլեր

Կրթական 3 Թռիչք

HoT Մասնագիտական ինկուբատորը կրթական ճամփորդություն է բաղկացած 3 կրթական թռիչքներից՝ Սովորել, Սովորել Տարածելով, Սովորել Գործելով։

HoT Մասնագիտական ինկուբատորը մեկնարկում է HoT Զրույց մենթորի հետ (Speed Mentorship) փուլով, որի ընթացքում ծրագրին հայտ ներկայացրած լավագույն 50 դիմորդները մասնակցում են արագընթաց անհատական զրույցների HoT ծրագրային թիմի և HoT Գուրուների հետ և ստանում հետադարձ կապ՝ իրենց մասնագիտական առաջադրանքի մասին, ինչպես նաև պատասխանում ծրագրային թիմի հարցերին։ Մենթորի հետ զրույցի ձայնագրությունը ուղարկվում է դիմորդին՝ որպես հետադարձ կապի արժեքավոր նյութ։ HoT Զրույց մենթորի հետ փուլի արդյունքում ընտրվում են լավագույն 40 մասնակիցները, որոնք հնարավորություն են ստանում միանալու ծրագրին անվճար՝ ստանալով ամբողջական կրթաթոշակ։

1. ՍՈՎՈՐԵԼ / 
LEARNING

2. ՍՈՎՈՐԵԼ ՏԱՐԱԾԵԼՈՎ /
LEARNING BY SHARING

3. ՍՈՎՈՐԵԼ ԳՈՐԾԵԼՈՎ / 
LEARNING BY DOING

Սովորել Թռիչքի ընթացքում մարքեթինգի ոլորտի լավագույն մասնագետները փոխանցում են HoT Ճամփորդներին հիմնարար խորացված գիտելիքներ՝ իրենց ընտրած մասնագիտական ուղղություններում՝ համեմված իրական օրինակներով, օգտակար խորհուրդներով և գործնական առաջադրանքներով։ HoT Գուրուներն այս փուլում HoT մասնագիտական ճամփորդներին կծանոթացնեն իրենց ընտրած ոլորտի միտումներին, նրբություններին, ներքին խոհանոցին և կփոխանցեն իրենց լավագույն փորձը։

Սովորելու փուլը կանցկացվի հեռավար, ընդհանուր 20 ժամ տևողությամբ (շաբաթական 2 դաս):

Այս փուլի ավարտին ակնկալվում է, որ մասնակիցներից կազմված թիմերը պետք է կարողանան իրենց ընտրած մասնագիտության մասին պատրաստել և ներկայացնել 1-1,5 րոպեանոց 5-6 կրթական ռիլեր (reels)՝ HoT գուրուների մենթորությամբ և առաջնորդությամբ։ 

Փուլի ավարտին հատուկ կազմված հարցաշարի միջոցով գնահատվելու են մասնակիցների գիտելիքները և պրեզենտացիոն հմտությունները։

Սովորել Տարածելով կրթական Թռիչքը մեկնարկում է EduHoT կրթական արշավով. Մեկ ամիս տևողությամբ կրթական արշավի ընթացքում մասնագիտական ճամփորդների պատրաստած կրթական ռիլերը տեղադրվում են HoT կայքում որպես թեմատիկ դասընթացներ, տարածվում են HoT-ի պաշտոնական սոց. Էջերում և HoT մասնագիտական ճամփորդների կողմից՝ բոլոր հնարավոր սոց. մեդիաներում։

EduHoT կրթական արշավի նպատակն է կիսել և հասանելի դարձնել HoT ճամփորդների ստացած գիտելիքները ավելի լայն շրջանակներին, ինչպես նաև բարձրացնել մրցակցային ոգին HoT մասնագիտական ճամփորդների շրջանում։ 

Այս փուլում HoT մասնագիտական ճամփորդներից կազմված թիմերին կտրվեն մրցանականեր տարբեր անվանակարգերում, ինչպիսիք են «Լավագույն ռիլ», «Ամենաստեղծարար ռիլ», «Ամենադիտված ռիլ», և այլն։ EduHoT արշավի ավարտին ակնկալվում է, որ HoT կրթական ռիլերը կդիտեն առնվազն 1,800 հոգի։

Փորձարկե՜ք Ձեր հմտություններն իրական նախագծերում։ HoT Մասնագիտական ինկուբատորի երրորդ կարևոր բաղադրիչը նախագծային ուսուցումն է, որի սկզբունքն է ՝ Սովորել Գործելով։ Այս կրթական Թռիչքի ընթացքում HoT մասնագիտական ճամփորդները հնարավորություն են ստանում կիրառելու ձեռք բերած գիտելիքները, աշխատելու իրական բիզնեսների՝ HoT ստարտափների համար՝ իրական նախագծերի շուրջ։ HoT Պորտալի միջոցով մասնակիցները ծանոթանում և դիմում են առկա հասանելի և իրենց համար նախընտրելի նախագծերին։

Այս թռիչքի արդյունքում HoT ճամփորդի անձնական ռեզյումեն հմտությունների և փորձառության պակաս այլևս չի ունենա. նրանք ձեռք կբերեն թիմային աշխատանքի, կազմակերպչական, ստեղծարար մտածելու հմտություններ և իհարկե աշխատանքային իրական փորձ։

Սովորել Գործելով Թռիչքի նպատակն է հաղորդել ամբողջական պատկերացում ընտրած ուղղության մասին, սովորեցնել, թե ինչպես են իրականացվում նախագծերը և իհարկե աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հնարավորություն տալ։

HoT Մասնագիտական գուրուներ

Մագդա Մարկոսյան

Մարքեթինգի կառավարում, HoT Մասնագիտական ինկուբատորի ուսումնական ղեկավար

Թամարա Արշակյան

Վիզուալ կոնտենտի ստեղծում

Էդիտա Սարգսյան

Թվային մարքեթինգ և ՍՄՄ

Լիլիթ Արամի

Հաղորդակցություն և գովազդագրություն

Տոմա Մովսիսյան

Գրաֆիկ դիզայն

ՀԱՐՑԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբերի 10

17:00 - 18:00

Տեղեկատվական հանդիպում

Միացի՛ր առցանց «Հարց ու պատասխան»-ին և ստացի՛ր HoT Մասնագիտական ինկուբատոր ծրագրի մասին քեզ հուզող բոլոր հարցերի պատասխաները։  HoT Ակադեմիայի ծրագրային թիմը սիրով կաջակցի բոլոր դիմորդներին այս կրթական ճամփորդության մեկնարկային փուլում։