Հայտադիմումներն ընդունվում են · Վերջնաժամկետ՝ ապրիլի 12-ին, 2026 · Ծրագիրը սկսվում է՝ մայիսի 2-ին, 2026 · 100% կրթաթոշակ ընտրված մասնակիցների համար
Լրացրե՛ք ստորև ներկայացված հայտը։ Բոլոր հայտերը դիտարկվելու են. ինքնակենսագրական (CV) հարկավոր չէ, միայն անկեղծ պատասխաններ։
100% անվճար հնարավորություն — ամբողջական կրթաթոշակ ընտրված մասնակիցների համար
Առցանց ուսուցում — 6 թիրախային մարզերից մասնակիցների համար
4 ամիս — մայիսի 2-ից սեպտեմբեր 2026
~6 ժամ/շաբաթական — տեսադասեր, ուղիղ միացումով 1-2 դաս, թիմային աշխատանք
16–50 տարեկանների համար — չի պահանջվում նախնական գիտելիք կամ փորձ, միայն՝ մոտիվացիա
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Լրացրե՛ք հայտադիմումը
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կստանաք հաստատող պատասխան նամակ։
Հայտադիմումների ուսումնասիրություն
Ընդունելությանը զուգահեռ յուրաքանչյուր հայտ ընթերցվում է ՀօԹ թիմի կողմից։ Մենք փնտրում ենք մոտիվացիա, անկեղծություն և համապատասխանություն ծրագրի արժեքներին։
Տեսանյութ կամ առցանց հարցազրույցի հրավեր
Եթե տեսանյութի փոխարեն ընտրել եք հարցազրույցի տարբերակը, ապա հաջորդիվ մենք կկապնվենք ձեզ հետ հարցազրույցն անցկացնելու համար։
Կրթաթոշակային խորհրդի նիստի արդյունքներ
Խորհուրդը հաստատում է կրթաթոշակների տրամադրումը այն դիմորդներին, ովքեր ցուցաբերում են բարձր մոտիվացիա, պատրաստակամություն և խոստանում են ակտիվ ներգրավվածություն
Հաստատում և «օնբորդինգ»
Ընտրության փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան ընտրված լինելու մասին հաստատող նամակ ծրագրին միանալու (onboarding) քայլերի ուղեցույցով։
Հաճախելիությունը վերահսկվում է: Առանց նախնական զգուշացման կրկնվող բացակայությունները կարող են զրկել ձեզ դասընթացը շարունակելու և վկայական ստանալու հնարավորությունից:
Տեսաուղերձ նկարահանելը հարցազրույց ընտրելու փոխարեն արագացնում է ընտրության գործընթացը:
Կրթաթոշակի տրամադրումը պայմանավորված է ողջ ծրագրի ընթացքում ձեր ակտիվ մասնակցության երաշխավորմամբ:
Պետք է տրամադրել շաբաթական մոտ 6 ժամ 4 ամիս շարունակ (մայիսից սեպտեմբեր)
Միացված տեսախցիկը պարտադիր է բոլոր ուղիղ միացումով դասերի համար
Սա բավականին ակտիվ և խստապահանջ ծրագիր է և ոչ պասիվ վիդեո դասերի շարք
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ
Ձեր հայտը
Եղե՛ք անկեղծ և հստակ. մենք ավելի շատ արժևորում ենք իրական մոտիվացիան և ինքնաճանաչումը, քան «փայլուն» ու ձևական, կամ ԱԲ-ով գեներացված պատասխանները: Սա ձեր հնարավորությունն է ներկայացնելու, թե ով եք դուք և ինչու է այս ծրագիրը կարևոր ձեզ համար, կյանքի այս փուլում։
Կարդացեք Ծրագրի մանրամասները մոդուլների կառուցվածքի, գնահատման համակարգի վերաբերյալ
Ստուգեք ՀՏՀ բաժինը հիմնական էջում
Գրեք մեզ՝ info@hotacademy.org