Ուրախ ենք հայտնել, որ կայացել է HoT Մասնագիտական Ինկուբատոր ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառումը. 37 նորաթուխ HoT Ճամփորդ միացել է ծրագրին։
Ձեզ ենք բերել չքնաղ լուսանկարներ միջոցառումից. 🤩
📣📣📣 Ուշադրութուն❗HoT Ակադեմիան մեկնարկել է նոր կրթական ծրագիր՝ HoT Մասնագիտական Ինկուբատոր։ 🤩 Ծրագիրը միտված է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի երիտասարդների մասնագիտական հմտությունների զարգացմանը և հզորացմանը 💪՝ մարքեթինգի ոլորտի ժամանակակից ուղղություններում։
Ընթացքում է ծրագրի մասնակիցների ընդունելության փուլը;
Փնտրու՞մ ես նոր և իրական փորձառություններ, ստեղծագործ և ոգեշնչող միջավայր, ապա ճիշտ վայրում ես։ Միացի՜ր HoT Ակադեմիայի ծրագրերին և դարձի՜ր հմուտ մասնագետ քո ոլորտում՝ ձեռք բերելով 21-րդ դարի մասնագիտական հմտություններ, և հաջողակ գործարար՝ ծանոթանալով ձեռներեցության հիմունքներին և հաջողության հասնելու գաղտնիքներին։
HoT Բիզնես ինկուբատորը բիզնես գաղափարների զրոյից ստեղծման, մշակման և իրականացման տեսական և գործնական գիտելիքների շտեմարան է։ Այս նախագծի նպատակն է երիտասարդ սկսնակ և գործող ձեռներեցներին զինել դինամիկ բիզնես աշխարհում ապրելու և զարգանալու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով և գործիքներով։
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ
253
HoT Ճամփորդ
215
HoT շրջանավարտ
15
HoT գուրու
42
HoT շաբաթ
7
HoT մոդուլ
Վիրտուալ քոլեջի նպատակ է ապահովել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 200 տաղանդավոր երիտասարդների անձնական ու մասնագիտական զարգացումը՝ ապագայի հյուրընկալության ոլորտը ձևավորելու համար:
HoT Բիզնես ինկուբատորի նպատակն է երիտասարդ սկսնակ և գործող ձեռներեցներին զինել դինամիկ բիզնես աշխարհում ապրելու և զարգանալու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներով և գործիքներով։
HoT մասնագիտական Ինկուբատորը անհատի մասնագիտական հմտությունների զարգացման և անձնական պրոդուկտի հղկման կրթական ճամփորդություն է:
HoT Կարծիք
HoT Academy-ն տվել է մեզ գիտելիքներ և ուղղություն մեր բիզնեսը ճիշտ, չափելի ճանապարհի վրա դնելու համար։ Գուրուների օգնությունը ու նվիրվածությունը աննկարագրելի էր, մենք ձեռք ենք բերել մենթորներ ամբողջ կյանքի համար, ում գիտենք որ կարող ենք դիմել ցանկացած պահի։
ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
GrowHoT! Դրամաշնորհային ծրագրի հաղթող, Space42-ի համահիմնադիր
Ճիշտ ընտրված մասնագետներ, դրական ու մոտիվացնող գուրուներ. մեկ տեղում հավաքված մարդիկ, որոնք կազմում են հրաշալի թիմ, որի շնորհիվ ձեռք բերեցի ահռելի փորձ ու գիտելիքների պաշար, ինչն անկասկած ուղղվելու է բիզնես գաղափարիս զարգացմանն ու կատարելագործմանը։ Շնորհիվ StartHot մենթորության ծրագրի իմ մեջ բացահայտեցի ուժեղ կողմեր, սկսեցի հավատալ ինքս ինձ և ավելի ամուր կանգնել ոտքերիս վրա։ Անչափ շնորհակալ եմ դրական փորձի և մոտիվացիայի համար🧡🫶
ՏԱԹԵՎ ՕՀԱՆՅԱՆ
HoT Բիզնես Ինկուբատոր ծրագրի մասնակից, GrowHoT! Դրամաշնորհային ծրագրի հաղթող
Անկասկած արժեր մասնակցել HoT Ակադեմիային։ Թվայնապես գրագետ լինելը երևի թե ամենաանհրաժեշտ հմտություններից մեկն է արդի մարդու համար` անկախ տարիքից։ Շնորհակալ եմ շա~տ, նման հրաշք դասընացների համար։ Անչափ սիրեցի իմ երկու դասավանդողներին։ Նրանք իսկապես շատ լավ են տիրապետում թվային գրագիտությանը, և ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա որոշակիորեն ստանալ նրանց գիտելիքներից։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն։
ԼԻԼԻԹ ԱԲԱՉՅԱՆ
HoT Վիրտուալ Քոլեջի շրջանավարտ
Հիանալի դասեր են, բազմակողմանիորեն զարգացնող մոդուլներ, լավ դասախոսներ, որակյալ տեսանյութեր։ Գիտես, որ դասերը վերջացնելուց հետո մի քայլ առաջ ես լինելու, առավել գրագետ ես կազմակերպելու անելիքներդ։ Ամեն մարդ չէ, որ այս բոլոր մասնագիտություններում կարող է առանց որևէ լուրջ միջոց ծախսելու լավ գիտելիքներ ունենալ, բայց HoT-ի ծրագիրը թույլ է տալիս կայանալ այս բոլոր՝ իրարից տարբեր ոլորտներում հավասարապես և կարճ ժամանակում։ Շնորհակալություն նման հնարավորություն տրամադրելու համար։
ԴԱՎԻԹ ԲԵԳՆԱԶԱՐՅԱՆ
HoT Վիրտուալ Քոլեջի շրջանավարտ
Շնորհակալ եմ, որ հնարավորություն է տրվել մասնակցելու ծրագրին։ Հատկապես ցանկանում եմ նշել Հաղորդակցության մոդուլի դասախոսին՝ արդեն իսկ իմ սիրելի դասախոս Սերգեյ Թանթուշյանին, ում դասերը իսկապես լսել եմ ու առաջադրանքները կատարել եմ հաճույքով, չնայած որ շատ դեպքերում աշխատանքային խիստ գրաֆիկիս պատճառով դեդլայններին չէի հասցնում։
ՌՈՒԲԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
HoT Վիրտուալ Քոլեջի շրջանավարտ