🚀 Բաց է Բիզնես Ինկուբատոր 2026/27-ի ընդունելությունը մինչև սեպտեմբերի 6
Բիզնես Ինկուբատոր 2026/27
Սկսե՛ք գիտելիքից։ Զարգացրե՛ք գաղափարը։ Կառուցե՛ք բիզնեսը։ Ծրագրի առաջին փուլը՝ Ձեռներեցություն + Բիզնեսի հոգեբանություն։

ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՒ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ը
ՀօԹ Ակադեմիան նորարարական ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որի նպատակն է 16-50 տարեկան մասնակիցներին զինել կիրառական հմտություններով, ձեռնարկատիրական մտածելակերպով և աշխատաշուկայում արդյունավետ գործելու տեսլականով՝ համահունչ զարգացող շուկայի պահանջներին։ Հիմնադրված 2022 թվականին՝ ՀօԹ-ը գործում է ինտենսիվ կրթության, էկոհամակարգային համագործակցության և իրական կիրառական փորձառության հատման կետում։ Նրա մոդելը համադրում է կառուցվածքային ուսուցում, մենթորական ուղեկցում և ինկուբացիոն մեխանիզմներ, որոնք ապահովում են գիտելիքի պրոյեկտումը չափելի անձնական և մասնագիտական առաջընթացի վրա։
Ունե՞ք բիզնես գաղափար, որը ցանկանում եք զարգացնել։ Արդեն սկսել եք որևէ գործ, բայց ցանկանում եք հասկանալ՝ ինչպես այն դարձնել ավելի կենսունակ և կայուն։ Կամ գուցե ցանկանում եք զբաղվել ձեռներեցությամբ, բայց դեռ փնտրո՞ւմ եք ձեր գաղափարը։
ՀօԹ Ակադեմիայի Բիզնես Ինկուբատորը փուլային ծրագիր է, որը կօգնի ձեզ գիտելիքից ու գաղափարից քայլ առ քայլ շարժվել դեպի իրական բիզնես։
Բիզնես Ինկուբատորի առաջին փուլում շուրջ 150 ընտրված մասնակիցներ կանցնեն Ձեռներեցության գրագիտություն և Բիզնեսի հոգեբանության փոխկապակցված մոդուլները։
Մոդուլ 1
Բիզնեսը հասկանալու գործիքներ
Ձեռներեցության մոդուլի նպատակն է մասնակիցներին տալ բիզնես գաղափարը ձևակերպելու, գնահատելու, վավերացնելու և այն իրագործելի բիզնես մոդելի վերածելու գործնական գիտելիքներ ու հմտություններ։
Մոդուլի ընթացքում մասնակիցները գաղափարից քայլ առ քայլ կանցնեն դեպի հաճախորդի և շուկայի բացահայտում, Business Model Canvas-ի մշակում, ֆինանսների և ծախսերի կառավարում, մարքեթինգ և վաճառք, թիմի ու գործընկերային հարաբերությունների կառուցում, ինչպես նաև կսովորեն ներկայացնել և պաշտպանել իրենց բիզնես գաղափարը։
Մոդուլի ավարտին մասնակիցը կունենա իր բիզնես գաղափարի ամբողջական, հիմնավորված բիզնես մոդել և այն ներկայացնելու պատրաստ Pitch՝ որպես հաջորդ փուլ անցնելու հիմք։
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
Սերգեյ Թանթուշյան
Դասախոս՝ 15 տարվա աշխատանքային փորձով բիզնես հաղորդակցության և կառավարման խորհրդատվության ոլորտներում
Մոդուլ 2
Ձեզ՝ որպես ձեռներեց հասկանալու գործիքներ
Բիզնեսի հոգեբանության մոդուլի նպատակն է մասնակիցներին օգնել հասկանալ սեփական մտածողության, որոշումների կայացման և հոգեբանական առանձնահատկությունների ազդեցությունը բիզնեսի զարգացման և կառավարման վրա։
Մոդուլի ընթացքում մասնակիցները կբացահայտեն ղեկավարի հոգեբանական առաստաղը և ինքնասաբոտաժի դրսևորումները, սահմանափակող համոզմունքներն ու բիզնեսի զարգացման հոգեբանական խոչընդոտները, կուսումնասիրեն որոշումների կայացման մեջ էմոցիաների և ճանաչողական աղավաղումների ազդեցությունը, ինչպես նաև կսովորեն կառուցել վստահության, մոտիվացիայի և պատասխանատվության վրա հիմնված թիմային հարաբերություններ։
Մոդուլի ավարտին մասնակիցը կդիտարկի իր Business Model Canvas-ը նաև հոգեբանական տեսանկյունից՝ հասկանալով, թե ինչը կարող է նպաստել կամ խոչընդոտել բիզնես մոդելի իրականացմանը։
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
Անուշ Ալեքսանյան
Հոգեթերապևտ, տարիքային և կրթության հոգեբան, «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր
Եվ սա միայն սկիզբն է։ Առաջին փուլը հաջողությամբ ավարտած և առավել խոստումնալից բիզնես գաղափարներ մշակած մասնակիցներից 30 գաղափար/թիմ հնարավորություն կստանան շարունակելու ճանապարհը StartHoT ինտենսիվ մենթորական ծրագրում։
Կարևոր է ոչ միայն, թե ինչ բիզնես եք կառուցում, այլև՝ ինչպես եք մտածում ու որոշումներ կայացնում։
Միևնույն գիտելիքն ու գործիքները տարբեր ձեռներեցների մոտ կարող են տարբեր արդյունքների հանգեցնել։ Որոշումների վրա ազդում են մտածողությունը, վախերը, սահմանափակող համոզմունքները, ռիսկի ընկալումը, վստահությունը և ղեկավարելու ոճը։
Այդ պատճառով այս կրթաշրջանում Ձեռներեցության մոդուլին զուգահեռ ՀօԹ Ակադեմիան թողարկում է նոր դասընթաց՝ «Բիզնեսի հոգեբանություն»։
Դուք ոչ միայն կկառուցեք Ձեր Business Model Canvas-ը, այլև կվերլուծեք այն հոգեբանական տեսանկյունից՝ հասկանալու, թե Ձեր մտածողությունն ու վարքային օրինաչափություններն ինչպես կարող են նպաստել կամ խոչընդոտել բիզնես մոդելի իրականացմանը։
Ինչպե՞ս են անցնելու 6 շաբաթները, ինչպե՞ս են համադրվելու Ձեռներեցության գրագիտության և Բիզնեսի հոգեբանության մոդուլները, ի՞նչ եք անելու ինքնուրույն և խմբով, և ո՞վ է լինելու Ձեր կողքին ամբողջ ճանապարհին։
Բիզնես Ինկուբատորը պարզապես դասընթաց չէ․ 6 շաբաթ շարունակ Դուք աշխատելու եք Ձեր գաղափարի, խնդրի կամ արդեն սկսած բիզնեսի վրա։
Google Classroom-ում ուսումնասիրեք շաբաթվա համար նախատեսված նյութերը՝ տեսանյութեր, կարդալու նյութեր, գործիքներ և գործնական օրինակներ։
Նյութերը հասանելի են նախապես, այնպես որ կարող եք ինքնուրույն պլանավորել ուսուցման ժամանակը՝ պահպանելով շաբաթական վերջնաժամկետները։
Յուրաքանչյուր շաբաթ ստացած գործիքներն անմիջապես փորձարկեք Ձեր գաղափարի կամ բիզնեսի վրա։
Աստիճանաբար աշխատելու եք հաճախորդի, արժեքային առաջարկի, շուկայի, բիզնես մոդելի, ֆինանսների, վաճառքի և այլ առանցքային հարցերի շուրջ՝ միաժամանակ դիտարկելով դրանց հոգեբանական կողմը։
Շաբաթը մեկ անգամ՝ երեկոյան, միացեք ուղիղ առցանց հանդիպմանը։
Հանդիպումը ֆասիլիտացնում է Ձեր ՀօԹ Ուղեկիցը։
Շաբաթական աշխատանքները առանձին առաջադրանքներ չեն․ դրանք աստիճանաբար դառնում են մեկ ամբողջություն։
6 շաբաթվա վերջում կունենաք Ձեր գաղափարի շուրջ կառուցված և հիմնավորված բիզնես մոդել կանվաս, ինչպես նաև ավելի հստակ պատկերացում այն մասին, թե Ձեր՝ որպես ձեռներեցի մտածողությունն ինչպես է ազդում այդ մոդելի իրականացման վրա։
Յուրաքանչյուր 12–15-հոգանոց խումբ ունի վերապատրաստված Ուղեկից, որը խմբի կողքին է ամբողջ 6 շաբաթների ընթացքում։
Ուղեկիցի դերը Ձեր խմբի ուսումնական ճանապարհը ֆասիլիտացնելն ու կազմակերպչական աջակցություն ապահովելն է։
Երկու մոդուլների փորձագետները տրամադրում են հիմնական մասնագիտական բովանդակությունը, գործիքներն ու առաջադրանքները։
Դուք աշխատում եք նրանց մշակած բովանդակությամբ՝ այն կիրառելով Ձեր գաղափարի վրա։
Ձեր փոքր խումբը միջավայր է, որտեղ կարող եք՝
6 շաբաթ շարունակ այն փորձարկում, հստակեցնում և կառուցում եք։
Իսկ ամբողջ ճանապարհին զուգահեռ ուսումնասիրում եք՝
«Ի՞նչ է կատարվում բիզնես մոդելի հետևում՝ իմ որոշումների, վախերի, համոզմունքների և վարքի մակարդակում»։
Ծրագրի առաջին փուլի ավարտին մասնակիցները ներկայացնում են իրենց մշակած բիզնես մոդել կանվասը և հիմնավորում դրա հիմնական ընտրությունները։
Ավարտական աշխատանքը գնահատվում է նախապես սահմանված չափանիշներով՝ ներառյալ գաղափարի և խնդրի հստակությունը, հաճախորդի ըմբռնումը, արժեքային առաջարկը, բիզնես մոդելի տրամաբանությունը, իրագործելիությունը և մասնակցի առաջընթացը։
Կարող եք դիմել և՛ որպես անհատ, և՛ որպես թիմ։
Եթե սկսնակ կամ գործող ձեռներեց եք, կամ ունեք բիզնես գաղափար և ցանկանում եք՝
Թիմով դիմելը ինքնին առավելություն չի տալիս ընտրության փուլում. ծրագրի մասնակից կարող են լինել միայն թիմի այն անդամները, ովքեր անհատապես բավարարում են ծրագրի մասնակցության ստորև ներկայացված պարտադիր պայմաններին․
Եթե համապատասխանում ես վերոնշյալ պայմաններին, ՀօԹ Ակադեմիայի Բիզնես ինկուբատորը կօգնի՝
Ձեռներեցության և Բիզնեսի հոգեբանության մոդուլներն ինքնին ամբողջական կրթական փորձառություն են։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն կիրառելի ձեռներեցական գիտելիքներ, կաշխատեն սեփական գաղափարի վրա, կկառուցեն Business Model Canvas և ավելի լավ կհասկանան իրենց ուժեղ կողմերն ու զարգացման խոչընդոտները՝ որպես ձեռներեց։
Սովորեք, փորձարկեք ձեր գաղափարը և կառուցեք սեփական բիզնես մոդելը։
Առավել պատրաստ և հեռանկարային 30 բիզնես գաղափար/թիմ կընտրվեն ինտենսիվ մենթորության համար։
Առավել կենսունակ բիզնեսները հնարավորություն կստանան ֆինանսական և մասնագիտական աջակցության։ 10,5 մլն դրամ ընդհանուր ֆոնդ։
Բիզնես Ինկուբատորի առաջին փուլն ավարտած յուրաքանչյուր մասնակից դուրս է գալիս ծրագրից նոր գիտելիքներով, գործնական փորձով և մշակված բիզնես մոդելով։ StartHoT և GrowHoT փուլերը լրացուցիչ հնարավորություն են առավել պատրաստ և հեռանկարային գաղափարների համար։
ՀօԹն արդեն իրականացրել է իր առաջին՝ հյուրընկալության ոլորտին ուղղված Բիզնես Ինկուբատորը՝ 2022–2025 թթ․ ընթացքում։
Մասնակից մասնակցել է Բիզնես Ինկուբատորի առաջին կրթական փուլին։
Գաղափար և թիմ շարունակել է ինտենսիվ մենթորական փուլում։
Նախագիծ ստացել է ֆինանսական աջակցություն։ Դրամաշնորհի ընդհանուր ֆոնդը՝ 20 մլն դրամ։
Տարբեր գաղափարներ, տարբեր ոլորտներ, տարբեր ճանապարհներ։ Նախորդ կրթաշրջանում մեր ուշադրության կենտրոնում հյուրընկալության ոլորտն էր։ Բացահայտեք ՀօԹ համայնքի ձեռներեցներից մի քանիսին։
Բիզնես Ինկուբատորի յուրաքանչյուր փուլի հետևում աշխատում է ՀօԹ Ակադեմիայի թիմը՝ ապահովելով ծրագրի բովանդակությունը, կազմակերպումը, մասնակիցների ուղղորդումը, հաղորդակցությունն ու շարունակական զարգացումը։
Անուշ Ղազանչյան
Ծրագրի ղեկավար
Արփինե Գրիգորյան
Ծրագրի ղեկավարի տեղակալ
Լիլիթ
Խաչիկյան
Դասընթացների համակագող
Նազարեթ Սեֆերյան
Բիզնես Ինկուբատորի խորհրդատու
Մագդա Մարկոսյան
Բիզնես Ինկուբատորի խորհրդատու
Նազելի Ալավերդյան
Ծրագրի օգնական
Լիլիթ
Աբաչյան
Ծրագրի օգնական
Անի
Կապզմալյան
Հաղորդակցության մասնագետ
Այստեղ հավաքել ենք Բիզնես Ինկուբատոր 2026/27-ի մասնակցության, ուսուցման և հաջորդ փուլերի վերաբերյալ ամենակարևոր հարցերը։
Դուք դիմում եք ՀօԹ Ակադեմիայի « Բիզնես Ինկուբատոր 2026/27 » ծրագրին։
Բիզնես Ինկուբատորի առաջին փուլը ներառում է երկու փոխլրացնող ուղղություն՝ Ձեռներեցություն և Բիզնեսի հոգեբանություն։ Այս փուլում շուրջ 150 մասնակիցներ ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կաշխատեն սեփական բիզնես գաղափարի ու Business Model Canvas-ի վրա։
Առավել պատրաստ և հեռանկարային գաղափարների համար հետագայում կբացվի StartHoT մենթորական ծրագիր անցնելու հնարավորություն, իսկ StartHoT-ից հետո ընտրված բիզնեսները կարող են շարունակել GrowHoT փուլում։
Ոչ։ Բիզնես Ինկուբատորի առաջին փուլը նախատեսված է նաև վաղ փուլում գտնվող գաղափարների համար։
Կարող եք դիմել, եթե ունեք խնդիր, կարիք կամ հնարավորություն, որի շուրջ ցանկանում եք ձևավորել բիզնես գաղափար։ Ծրագրի ընթացքում կաշխատեք հաճախորդի, խնդրի, արժեքի առաջարկի, շուկայի, եկամուտների, ծախսերի և Business Model Canvas-ի մյուս բաղադրիչների վրա։
Արդեն գործող փոքր բիզնես ունենալու դեպքում նույնպես կարող եք մասնակցել՝ վերանայելու և զարգացնելու Ձեր բիզնես մոդելը։
Բիզնեսի հաջողությունը կախված է ոչ միայն ճիշտ ռազմավարությունից, այլև այն մարդուց, ով կայացնում է որոշումները։
2026/27 կրթաշրջանում Բիզնես Ինկուբատորն առաջին անգամ ներառում է Բիզնեսի հոգեբանության առանձին բաղադրիչ։ Դուք կուսումնասիրեք, թե ինչպես են մտածողությունը, վախերը, պերֆեկցիոնիզմը, սահմանափակող համոզմունքները, ռիսկի ընկալումը, վստահությունը, դելեգավորումը և որոշումների կայացման սովորությունները կարող ազդել բիզնեսի զարգացման վրա։
Այսպիսով, կաշխատեք երկու ուղղությամբ՝ «Ինչպե՞ս կառուցել կենսունակ բիզնես մոդել» և «Ի՞նչը կարող է օգնել կամ խանգարել Ձեզ այն իրականացնել»։
Բիզնես Ինկուբատորի առաջին փուլը տևելու է 6 շաբաթ և հիմնականում իրականացվելու է առցանց։
Ուսուցումը ներառելու է նախապես պատրաստված նյութեր, շաբաթական առաջադրանքներ, առցանց խմբային հանդիպումներ և գործնական աշխատանք Ձեր բիզնես գաղափարի շուրջ։ Ակնկալվում է շաբաթական միջինում 1-2 ժամ հանդիպումներին մասնակցություն։
Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ համակարգիչ, կայուն ինտերնետ կապ, գործող Gmail հաշիվ և հնարավորություն պարբերաբար աշխատելու Google Classroom և Google Meet հարթակներում։
Առաջին փուլը պարզապես StartHoT-ի ընտրության փուլ չէ․ այն ինքնին ամբողջական կրթական փորձառություն է։
Ծրագրի ավարտին Դուք կունենաք ձեռներեցության կիրառելի գիտելիքներ, ավելի հստակ ձևակերպված բիզնես գաղափար, մշակված Business Model Canvas և Ձեր գաղափարի հաճախորդի, արժեքի առաջարկի, եկամուտների, ծախսերի ու իրագործելիության ավելի ամբողջական պատկերացում։
Բիզնեսի հոգեբանության միջոցով նաև ավելի լավ կհասկանաք Ձեր՝ որպես ձեռներեցի ուժեղ կողմերը, որոշումների կայացման առանձնահատկություններն ու հնարավոր ներքին սահմանափակումները։
Առաջին փուլի վերջնական արդյունքը ձևավորվելու է մի քանի բաղադրիչներից՝ շաբաթական առաջադրանքների արդյունքներից, առցանց հանդիպումների մասնակցությունից և ակտիվությունից, ինչպես նաև ավարտական բիզնես ներկայացումից։
Ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 50% ընդհանուր արդյունք և ապահովել առցանց հանդիպումների մասնակցության առնվազն 50% ցուցանիշ։
Վերջնական գնահատման բաղադրիչների կշիռները կհաստատվեն ՀօԹ Ակադեմիայի կողմից և մասնակիցներին կներկայացվեն ծրագրի ընթացքում։
Վերջին շաբաթներին Դուք կամփոփեք ծրագրի ընթացքում կատարած աշխատանքը և կկատարելագործեք Ձեր Business Model Canvas-ն ու բիզնես ներկայացումը։
Ավարտական ներկայացումը հիմնված կլինի նախորդ շաբաթների առաջադրանքների վրա, այսինքն՝ կարիք չի լինի զրոյից ստեղծել ամբողջովին նոր նախագիծ։
ՀօԹ Ակադեմիան կտրամադրի Business Model Canvas-ի ստուգաթերթ, ներկայացման ձևանմուշ և ուղեցույց։ Կունենաք նաև Ձեր գաղափարի ներկայացումը փորձարկելու և փիչին պատրաստվելու հնարավորություն։
Ոչ։ Եվ StartHoT չանցնելը չի նշանակում, որ Դուք չեք ավարտել կամ չեք շահել Բիզնես Ինկուբատորի առաջին փուլից։
Առաջին փուլն ինքնին ունի առանձին կրթական արդյունք։ Իսկ StartHoT-ը հաջորդ՝ մրցակցային հնարավորություն է այն մասնակիցների և գաղափարների համար, որոնք պատրաստ են ավելի ինտենսիվ մենթորության և բիզնեսի հետագա զարգացման։
StartHoT-ին դիմելու համար, ի թիվս այլ պահանջների, անհրաժեշտ է Բիզնես Ինկուբատորի առաջին փուլում ունենալ առնվազն 70% ընդհանուր արդյունք և ներկայացնել ամբողջական դիմումի փաթեթ։
Մոտ 30 առավել պատրաստ և հեռանկարային գաղափարներ/թիմեր կընտրվեն StartHoT-ի համար։
Այո։ StartHoT-ի համար հնարավոր է նաև թիմային դիմում։
Թիմը պետք է ունենա մեկ հիմնական դիմորդ/պատասխանատու անձ, որը համապատասխանում է StartHoT-ի մասնակցության պայմաններին, հանդիսանում է ՀօԹ Ակադեմիայի հիմնական կապի անձը և ակտիվորեն մասնակցում է ծրագրի աշխատանքներին։
Դիմումի ժամանակ պետք է ներկայացվեն նաև թիմակիցները, նրանց դերերը և հստակեցվի, թե ովքեր են մասնակցելու StartHoT-ի աշխատանքներին։
Ոչ։ StartHoT-ը մենթորական և բիզնեսի զարգացման հաջորդ փուլն է, ոչ թե ֆինանսավորման ավտոմատ երաշխիք։
StartHoT-ի ընթացքում ընտրված գաղափարները կշարունակեն զարգացնել, փորձարկել և հիմնավորել իրենց բիզնես մոդելները փորձառու մասնագետների և մենթորների աջակցությամբ։
Այնուհետև առավել կենսունակ և իրագործելի 5–7 բիզնեսներ հնարավորություն կունենան անցնելու GrowHoT փուլ և ստանալու ֆինանսական ու մասնագիտական աջակցություն։
Տեսանյութը և հարցազրույցը գնահատվում են նույն սկզբունքներով։ Տեսանյութը պարզապես ավելի արագ և ճկուն տարբերակ է։
1 րոպեում պատմեք Ձեր մասին և Ձեր գաղափարի մասին։ Կարող եք առաջնորդվել այս հարցերով՝
Եթե ընտրում եք տեսանյութը, առանձին հարցազրույցի մասնակցելու կարիք չի լինի։
Եթե չեք ցանկանում տեսանյութ ուղարկել, կարող եք ընտրել առցանց հարցազրույց։ Հայտերի նախնական ուսումնասիրությունից հետո Ձեզ հետ կկապվենք հարցազրույցի ժամի կազմակերպման համար։
Առաջին փուլում՝ 150 տեղ, 6 շաբաթ, 100% անվճար։ Հայտադիմումի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 6, ժամը 23:59։
Հայտը չի՞ բացվում։ Լրացրեք այն առանձին պատուհանում։ Հարցերի դեպքում գրեք մեզ սոցիալական հարթակներում կամ էլ. հասցեին։