Վիրտուալ Քոլեջ

Ի՞նչ է Վիրտուալ Քոլեջը

Վիրտուալ Քոլեջ կրթական ծրագիրը տրամադրում է դարի պահանջներին համապատասխան ֆունդամենտալ/բազային գիտելիքներ, կոշտ և փափուկ հմտություններ, որոնք անհրաժեշտ են անհատին՝ մրցունակ դառնալու և աշխատաշուկայում կայուն զբաղվածություն ձեռք բերելու համար՝ որպես աշխատակից, գործատու կամ ինքնազբաղված անձ: 

Վիրտուալ քոլեջի նպատակն է բարելավել և հզորացնել Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդների հիմնարար գիտելիքներն ու հմտություններն այն ուղղություններում, որոնք կենսական են անհատի՝ անձնական և մասնագիտական զարգացման համար։ 

Ծրագիրը բաղկացած է տարբեր կրթական մոդուլներից՝ ուղղություններից, որոնք կարող են փոփոխվել, համալրվել՝ ելնելով ժամանակի պահանջներից։  

Վիրտուալ քոլեջն անցկացվում է Google Classroom-ի միջոցով՝ հետևյալ տրամաբանությամբ.

  • Նախապես ձայնագրված դասերի տրամադրում, 

  • Շաբաթական առցանց դասերի անցկացում,

  • Դեմառդեմ աշխատարանների կազմակերպում,

  • Անհատական և թիմային թեստերի և հանձնարարությունների տրամադրում ու գնահատում,

  • Թիմերի բաշխում և թիմերի ավագների՝ HoT Դեսպանների ընտրություն, նշանակում և թիմերի անվանումների որոշում,

  • Համաձայն արդյունքների՝ ավարտական վկայականների տրամադրում։

Վիրտուալ քոլեջ ծրագրի մասնակիցների համակարգման, ինչպես նաև առաջնորդության և թիմայի աշխատանքի հմտությունները զարգացնելու նպատակով` գործում է HoT Դեսպանների մեխանիզմը։ Դեսպանները համակարգում են թիմերի աշխատանքները, ուղղորդում իրենց թիմակիցներին ուսուցման ընթացքում, աշխատում արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծել. և այս ամենն անում են մոդուլները սովորելուն զուգահեռ։ HoT Դեսպաններ ընտրվում են մրցութային կարգով։

Կրթական 7 մոդուլներ

Կրթական 7 մոդուլներ

ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Թվային գրագիտության մոդուլը սովորեցնում է թվային միջավայրում շփվելու և աշխատելու բազային գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են բոլորիս առօրյա անձնական և մասնագիտական կյանքում:  

Մոդուլի ուսումնական ծրագրում ներառված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առցանց հաղորդակցման գործիքները և էթիկան, առցանց աշխատանքի արդյունավետ թվային գործիքները, ընդհանուր թվային գրագիտությունը և այլ  ոլորտային թեմաներ: Ուսանողների համար հասանելի են տվյալ թեմայի վերաբերյալ տեսանյութեր և օժանդակ նյութեր. Մոդուլը ուղեկցվում է նաև դասախոսների հետ վիրտուալ ինտերակտիվ հանդիպումներով։ 

Հաղորդակցման գրագիտության մոդուլը ծանոթացնում է հաղորդակցության հիմնական տեխնիկաներին, սովորեցնում՝ ինչպես արդյունավետ հաղորդակցվել բանավոր և ոչ բանավոր, ինչպես մշակել հաղորդակցության տեսանկյունից գրագետ պրեզենտացիաներ, ինչպես հաղորդակցվել բիզնես միջավայրում։

Մոդուլը հագեցած է գործնական և կիրառական հանձնարարություններով, թիմային առաջադրանքներով, ինտերակտիվ հանդիպումներով։ Ուսումնական ընթացքը ներառում է տեսա- և աուդիոնյութեր, պրակտիկ վարժություններ, հաղորդակցման խաղեր, առաջադրանքներ։

Այսօր վիզուալ էսթեթիկ և վաճառող բովանդակություն ստեղծելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն դիզայնի ոլորտում։ Եթե ունեք դիզայն մտածելակերպ (design thinking), դիզայնի կոմպոզիցիայի և գույների ընկալում, ինչպես նաև ծրագրային գիտելիքներ, ապա միարժեք կկարողանաք ստեղծել հետաքրքիր և գրավիչ բովանդակություն սոցցանցերում Ձեր էջերի հրապարակումների համար։

Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • Ինչպե՞ս զարգացնել դիզայն մտածելակերպը
  • Ի՞նչ գործընթաց է պահանջում դիզայնը
  • Տառատեսակի և գույների հետ աշխատանք
  • Դիզայնի դասավորվածություն և կոմպոզիցիա

  • Դիզայն տպագրության համար

  • Բրենդի ինքնության դիզայն

  • Դիզայնի պրակտիկ կիրառություն

Instagram հարթակում այսօր մեծ լսարան ներգրավելու համար առաջնային է վիզուալ բովանդակության որակը՝ սկսած էսթետիկ պրոֆիլ կազմելուց մինչև ստեղծարար սթորիներ և թրենդային ռիլեր։

Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • Ինչպե՞ս է աշխատում IG ալգորիթմը և ինչպես ճիշտ կարգավորել IG պրոֆիլը մաքսիմալ արդյունք գրանցելու համար

  • Վիզուալ բովանդակության և լուսանկարչության հիմունքներ

  • Ինչպե՞ս պատրաստել գրավիչ և գրագետ սթորիներ

  • Ինչպե՞ս նկարահանել և մոնտաժել թրենդային ռիլեր

Վիրտուալ Քոլեջի գուրուներ

Արփինե Գրիգորյան

Մարքեթինգի կառավարում, Մասնագիտական ինկուբատորի ուսումնական ղեկավար

Սերգեյ Թանթուշյան

Վիզուալ կոնտենտի ստեղծում

Թվային մարքեթինգ և ՍՄՄ

Հաղորդակցություն և գովազդագրություն

Գրաֆիկ դիզայն

Վիրտուալ Քոլեջի գուրուներ

Մարքեթինգի կառավարում, Մասնագիտական ինկուբատորի ուսումնական ղեկավար

Վիզուալ կոնտենտի ստեղծում

Թվային մարքեթինգ և ՍՄՄ

Հաղորդակցություն և գովազդագրություն

Գրաֆիկ դիզայն

Կրթական 3 Թռիչք

HoT Մասնագիտական ինկուբատորը կրթական ճամփորդություն է բաղկացած 3 կրթական թռիչքներից՝ Սովորել, Սովորել Տարածելով, Սովորել Գործելով։

2

1. ՍՈՎՈՐԵԼ / 
LEARNING

2. ՍՈՎՈՐԵԼ ՏԱՐԱԾԵԼՈՎ /
LEARNING BY SHARING

3. ՍՈՎՈՐԵԼ ԳՈՐԾԵԼՈՎ / 
LEARNING BY DOING

Սովորել Թռիչքի ընթացքում մարքեթինգի ոլորտի լավագույն մասնագետները փոխանցում են HoT Ճամփորդներին հիմնարար խորացված գիտելիքներ՝ իրենց ընտրած մասնագիտական ուղղություններում՝ համեմված իրական օրինակներով, օգտակար խորհուրդներով և գործնական առաջադրանքներով։ HoT Գուրուներն այս փուլում HoT մասնագիտական ճամփորդներին ծանոթացնում են իրենց ընտրած ոլորտի միտումներին, նրբություններին, ներքին խոհանոցին և փոխանցում իրենց լավագույն փորձը։

Սովորելու փուլն անցկացվում է հեռավար, ընդհանուր 20 ժամ տևողությամբ (շաբաթական 2 դաս):

Այս փուլի ավարտին մասնակիցներից կազմված թիմերը պատրաստում և ներկայացնում են իրենց ընտրած մասնագիտության մասին 1-1,5 րոպե տևողությամբ կրթական կարճ տեսանյութեր (reels)՝ HoT գուրուների մենթորությամբ և առաջնորդությամբ։ 

Թռիչքի ավարտին հատուկ կազմված հարցաշարի միջոցով գնահատվում են մասնակիցների գիտելիքները և պրեզենտացիոն հմտությունները։

Սովորել Տարածելով կրթական Թռիչքը մեկնարկում է EduHoT կրթական արշավով. Մեկ ամիս տևողությամբ կրթական արշավի ընթացքում մասնագիտական ճամփորդների պատրաստած կրթական ռիլերը տեղադրվում են HoT կայքում որպես թեմատիկ դասընթացներ, տարածվում են HoT-ի պաշտոնական սոց. Էջերում և HoT մասնագիտական ճամփորդների կողմից՝ բոլոր հնարավոր սոց. մեդիաներում։

EduHoT կրթական արշավի նպատակն է կիսել և հասանելի դարձնել HoT ճամփորդների ստացած գիտելիքները ավելի լայն շրջանակներին, ինչպես նաև բարձրացնել մրցակցային ոգին մասնագիտական ճամփորդների շրջանում։ 

Այս Թռիչքի ավարտին մասնագիտական ճամփորդներից կազմված թիմերին տրվում են մրցանականեր տարբեր անվանակարգերում, ինչպիսիք են «Ամենադիտված Youtube Short», «Ամենաներգրավող Instagram Reel» և այլն։ 

HoT Մասնագիտական ինկուբատորի երրորդ կարևոր բաղադրիչը նախագծային ուսուցումն է, որի սկզբունքն է ՝ Սովորել Գործելով։ Այս կրթական Թռիչքի ընթացքում մասնագիտական ճամփորդները հնարավորություն են ստանում փորձարկելու և կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ աշխատելով իրական բիզնեսների՝ HoT ստարտափների համար՝ իրական նախագծերի շուրջ։ HoT Պորտալի միջոցով մասնակիցները ծանոթանում և դիմում են հասանելի և իրենց համար նախընտրելի նախագծերին։

Այս թռիչքի արդյունքում ճամփորդի անձնական ռեզյումեն հարստանում է հմտություններով և փորձառությամբ։ Մասնակիցները ձեռք են բերում թիմային աշխատանքի, կազմակերպչական, ստեղծարար մտածելու հմտություններ և իհարկե աշխատանքային իրական փորձ։

Սովորել Գործելով Թռիչքի նպատակն է հաղորդել ամբողջական պատկերացում ընտրած ուղղության մասին, սովորեցնել, թե ինչպես են իրականացվում նախագծերը և, իհարկե, աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հնարավորություն տալ։

Մեդիա

20 ժամ

ինտենսիվ

դասընթաց

անհատական մենթորության

ժամեր

Անհատական

էջ-ռեզյումե

hotacademy.org-ում

Իրական փորձառություն՝ իրական նախագծերում

Թիմային

աշխատանք

ՀԱՐՑԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ